«Փաստ». Վարդան Այվազյանը հաղթեց գեներալ Միհրան Պողոսյանի ընտանիքին

2017-02-14 09:09:14

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Փաստի» տվյալներով' ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը կարողացել է այնպես դասավորել իր գործերը, որ ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով ընտրություններին մասնակցող Վահան Հարությունյանը' Միհրան Պողոսյանի քեռորդին, վերջնականապես հանել է իր թեկնածությունը: Վահանը մոտ վեց ամիս ընտրարշավ կազմակերպեց, շտաբներ կազմավորեց, բազմաթիվ տարածքներ վարձակալեց: Ըստ որոշ տվյալների' մոտ կես միլիոն դոլարի ծախս է արել: Եվ ահա հրաժարվում է Վարդան Այվազյանի հետ պայքարից: «Փաստի» տվյալներով' Վահանը փորձում է Այվազյանից գոնե իր արած ծախսերի փողն ստանալ»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 8117 անգամ:

Լրահոս
24 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը