Նորածնին գտել են պոլիէթիլենային տոպրակի մեջ. մանրամասներ

2017-02-14 23:53:00

Ավելի վաղ՝ Լուրեր.com-ը տեղեկացրել էր, որ Ջաջուռի գյուղի բնակիչ 30-ամյա Արևհատ Բաղդասարյանը առավոտյան ծննդաբերել է բակում գտնվող արտաքնոցում և նորածինն ընկել է հորը: Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում Ջաջուռ համայնքի ղեկավար Սոկրատ Սուվարյանը հայտնել էր, որ կինը 34-35 տարեկան է, ունի երեք երեխա և սպասում էր 4-րդին:

Պարզվում է, Բաղդասարյանների արտաքնոցում մոտ 8 ամսական պտղի դին հայտնաբերվել է՝ փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

«Բացառիկ բարոյականության տեր կին է, նման ընտանիքները կարելի է մատների վրա հաշվել: Սոցիալապես ապահովված են, պահում են անասուններ, և այն ընտանիքներից չեն, որոնք կարիքից դրդված՝ ինչ-որ բան են անում: Ըստ իմ տեղեկությունների՝ երեխան ծնվել է հղիության 8-րդ ամսում»,- այսպես էր ընտանիքին բնորոշել գյուղապետը մեր հետ զրույցում:

Դիտվել է 8749 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին

Լրահոս
31 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը