«Հրապարակ». Յուվեցի Կարոյին չի հաջողվել իր կամ որդու համար պատգամավոր դառնալու «դաբրո» ստանալ

2017-02-17 07:52:26

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանին՝ Յուվեցի Կարոյին, չի հաջողվել պատգամավոր դառնալու կամ որդուն պատգամավոր դարձնելու «դաբրո» ստանալ։

Հատկապես որդու համար Յուվեցին պատրաստ է եղել ամեն ինչի, սակայն Սերժ Սարգսյանը խորհրդարան մուտքի «արտոնագիր» չի իջեցրել, բայց հանձնարարել է աշխատել ՀՀԿ-ի համար, որ «հետո լավ լինի»։

Կարապետյանը հիմա հարազատ մարզում խորհրդարանական ընտրություններին ամբողջ ուժով աշխատելու է ՀՀԿ-ի և, մասնավորապես, ռեյտինգայինով առաջադրվող Արայիկ Գրիգորյանի օգտին, որպեսզի արդարացնի նախագահի հույսերը, քանզի իր եւ փեսայի վրա «լուրջ» գործեր կան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Դիտվել է 852 անգամ:

Լրահոս
29 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը