Դիտվել է 22220 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 16889 անգամ:Մի քանի րոպեում փողոցն արնաշաղախ եղավ. Arusik Vakcina-ի բաց նամակը` Տարոն Մարգարյանին
Դիտվել է 14936 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 14060 անգամ:Դաժան կատակ. աղջիկները մերկացնում են իրենց քնած ընկերուհուն (տեսանյութ)
Դիտվել է 12633 անգամ:Հյուսիսային պողոտայում դանակահարված պիտբուլի բացառիկ լուսանկարները (16+)
Դիտվել է 12414 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 12153 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 11942 անգամ:Ահա թե ովքեր են Երևանի Կոմայգու «թիթեռնիկները» (տեսանյութ 18+)
Դիտվել է 11466 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11336 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11243 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 10065 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 9739 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9485 անգամ:Վարդենիկում էշը կերել է տիրո՞ջը
Դիտվել է 9426 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Պայթյուն Երևանի «Էլեկտրոն» գործարանում. կա 2 զոհ (Թարմացված)
Այսօր՝ մայիսի 29-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարբախ թաղամասի Շարուրի 37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանում հրդեհ–պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում փլուզվել է շինությունը։ Շինության փլատակների տակից դուրս է բերվել և հիվանդանոց է տեղափոխվել մի հոգի, ևս մեկն այս պահին փնտրվում է։
Այս պահին անձամբ դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ ԱԻՆ–ի ղեկավար կազմով և փորձագետներով։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ–փրկարարական 4 մարտական հաշվարկ և 3 շտապբուժօգնության բրիգադ։
Ժամանել են նաև Փրկարար ուժերի վարչության Երևանի մեծ թվով փրկարարներ՝ Երևանի Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը։ Արդեն ժամանել են Երևանի Ճանապարհային ոստիկանության և Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի մեծ թվով փորձագետներ։
Պայթյունի վայրում Գ. Շամշյանին պատմել են, որ լսվել է պայթյունի 3 ուժեղ ձայն, որից հետո առաջացել է խոշոր հրդեհ։
Կան վարկածներ, որ տեղի ունեցածը դիտավորյալ պայթեցում է, սակայն դրա վերջնական պատասխանը կտրվի փորձաքննչական և փորձաքրեագիտական աշխատանքներից հետո։
Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ շինության փլատակների տակից մահացած վիճակում դուրս է բերվել մի տղամարդու դի, ով, պարզվել է 64-ամյա Ադիբեկ Բարսամյանն է։ Եվս մեկ հոգի՝ 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
17.30-ի սահմաններում Գագիկ Շամշյանը հայտնել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է նաև 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը։

