Կառավարությունում ավիացիոն ոլորտի ոչ մի մասնագետ չունենք. Վիկտոր Վանցյան

2017-03-18 19:05:00

Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիայի միության ներկայացուցիչ Վիկտոր Վանցյանն այն կարծիքին է, որ Հայաստանում քաղավիացիա չկա: Վերջինս այդ մասին այսօր ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ: «Հայաստանում ավիացիայի զարգացման պետական ծրագիր չկա, որովհետև չկա նաև ոլորտը կարգավորող ավիացիոն օրենսգիրք: Հայաստանում մենք չունենք նաև ավիացիոն ոլորտի մասնագետներ»,-քննարկման մասնակիցներին ասաց Վիկտոր Վանցյանը:

Վերջինիս համոզմամբ՝ թեև Կառավարության ծրագրերի համաձայն՝ մինչև 2020 թվականը նախատեսվում է զբոսաշրջիկների քանակը մեր երկրում 1 միլիոնից հասցնել 5 միլիոնի, սակայն այս ամենի ուղղությամբ գործնական քայլեր չեն կիրառվում, ինչպիսիք արվում են, օրինակ՝ մեր հարևան Վրաստանում:

Վիկտոր Վանցյանը հակասություններ է տեսնում Կառավարության ծրագրերի և գործնականում կատարվող քայլերի միջև, ինչն էլ, ըստ նրա բնորոշման, չի կարող նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

«Կառավարությունում խոսում են տուրիզմի զարգացման մասին, բայց  բյուջեով, անցած տարվա համեմատ՝ գրեթե 2 անգամ նվազեցվել է տուրիզմին տրամադրվող գումարները: Տարածաշրջանում մենք անմրցունակ ենք»,-շեշտում է նա:

Վերջինս նշեց, որ այս խնդիրները բազմիցս քննարկել են Կառավարության անդամների հետ, կազմակերպվել են հանդիպումներ, սակայն մինչ օրս որևէ դրական տեղաշարժ այդ ուղղությամբ՝ չկա: «Շատ գրագետ, բանիմաց մարդիկ են մեր կառավարության աշխատակցիները, բայց, ցավոք սրտի, ավիացիոն ոլորտի ոչ մի մասնագետ չունենք այնտեղ»,-խոսքը եզրափակելով, ասաց Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիայի միության ներկայացուցիչը:

Նա անդրադարձավ նաև «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գներին՝ շեշտելով, որ նման պայմաններում տուրիզմի զարգացում ակնկալել չի կարելի:

Աղավնի Սուքիասյան

Դիտվել է 749 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը