«Փյունիկ»-ը հաղթեց խոշոր հաշվով

2017-03-19 15:54:15

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի վերջին խաղում «Բանանց»-ը հյուրընկալեց «Փյունիկ»-ին:

Հանդիպումն ավարտվեց «Փյունիկ»-ի հաղթանակով` 3:0 հաշվով:

24-րդ րոպեին Վահան Հայրապետյանը բացեց հաշիվը, առաջին խաղակեսի վերջնամասում Վարդան Պողոսյանը դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը:

78-րդ րոպեին Արմեն Նահապետյանը հեղինակեց խաղի վերջին գոլը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը 33 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է, «Բանանց»-ը` 16 միավորով 5-րդ տեղում է:

 

Դիտվել է 274 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը