Գանայում 20 դպրոցական է զոհվել ծառի տապալվելու հետևանքով

2017-03-20 10:14:42

Գանայում ծառի տապալման հետեւանքով 20 դպրոցականներ են զոհել, հաղորդում է BBC News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին Քինթամփո հանրահռչակ տուրիստական վայրում: Ավագ դպրոցի աշակերտները էքսկուսիայի էին եկել այնտեղ՝ հիանալու ջրվեժով, եւ որոշել են լողանալ:

Անձրեւախառը փոթորիկ է սկսվել, եւ մեծ ծառը տապալվել է հենց այնտեղ, որտեղ մարդիկ էին լողանում: Դրա հետեւանքով 18 աշակերտներ զոհվել են տեղում, եւս երկուսը մահացել են հիվանդանոցում:

Տարբեր տվյալներով բուժում է ստանում 11-ից մինչեւ 20 մարդ, նրանց թվում է դպրոցի այն կառավարիչներից մեկը, որոնք պատասխանատու էին ուղեւորության համար:

Տուժածներին հանելու համար փրկարարներն ստիպված բենզասղոցով կտրել են ճյուղերը:

Դիտվել է 564 անգամ:

Լրահոս
29 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը