101 տարեկան հասակում մահացել է Դեյվիդ Ռոքֆելերը

2017-03-20 19:44:43

Գործարարությամբ զբաղվող Ռոքֆելերների հայտնի ընտանիքի անդամ Դեյվիդ Ռոքֆելերը 101 տարեկան հասակում մահացել է: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, նրա մամուլի քարտուղարը հայտնել է, որ միլիարդատեր Դեյվիդ Ռոքֆելերը մահացել է Նյու Յորք նահանգի Պոկանտիկո Հիլս ավանի իր տանը:

Դեյվիդ Ռոքֆելերը Ջոն Դևիսոն Ռոքֆելերի թոռն է, ով Standard Oil կազմակերպության հիմնադիրն է ու մարդկության պատմության առաջին դոլարային միլիարդատերը:

Դեյվիդ Ռոքֆելերը ծնվել է 1915թ. Նյու Յորքում: Ավարտել է Հարվարդի համալսարանը, սովորել է տնտեսագիտության և քաղաքական գիտությունների Լոնդոնի դպրոցում, Չիկագոյի համալսարանում պաշտպանել է տնտեսագիտության դոկտորի աստիճան: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռոքֆելերը հետախուզական աշխատանքներ է իրականացրել Հյուսիսային Աֆրիկայում և Ֆրանսիայում: Ռազմական հետախուզական գործունեությունը նա սկսել է որպես շարքային, իսկ ծառայությունն ավարտել է որպես կապիտան: Պատերազմից հետո՝ 1946թ. կարիերա է սկսել Chase Manhattan բանկում, իսկ 1961թ. դարձել է նույն բանկի նախագահը: 1981թ. Դեյվիդ ռոքֆելերն անցել է թոշակի:

Դիտվել է 1106 անգամ:

Լրահոս
29 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը