00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Հրապարակ»․ Կգործարկվի պլան Բ-ն «Հրապարակ»․ Ո՞ւմ էին առաջարկել արդարադատության նախարարի և ՊԵԿ ղկավարի պաշտոնները«Հրապարակ»․ Սկանդալ՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջՀայտնի է դարձել բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացանկը Առաջիկա մրցակիցները մեզնից ուժեղ չեն. Տիգրան ԲարսեղյանՄինասյանի գլխավորությամբ դրականը փոփոխություններ կլինեն. Գևորգ ՂազարյանՌոնալդուի ընտանեկան նոր լուսանկարները«Բարսելոնա»-ն ներկայացրել է Անդրես Ինյեստայի բոլոր տիտղոսները (լուսանկար)Յուրօրինակ գոլ (տեսանյութ)Ամեն ինչ անելու ենք, որ պատվով խաղանք. Մխիթարյան

Հայաստանում երեխաները ծայրահեղ աղքատ են, մուրացկանություն են անում. մտահոգիչ տվյալներ

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտն ամենակարևորն է ցանկացած պետության համար: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի հրապարակված տվյալների համաձայն՝ երեխաների 2.5 տոկոսը 2015 թվականին ապրել է ծայրահեղ աղքատության, իսկ 33.7 տոկոսը՝ աղքատության մեջ: Ծայրահեղ աղքատ և աղքատ է Հայաստանի Հանրապետության բնակչության համապատասխանաբար՝ 2.0 և 29.8 տոկոսը, ըստ պաշտոնական թվերի: 

Նշված տվյալները վկայում են, որ երեխաներն ավելի խոցելի են և´ընդհանուր, և´ ծայրահեղ աղքատության ռիսկի նկատմամբ, քան ամբողջ բնակչությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ բազմանդամ ընտանիքների երեխաներն ավելի աղքատ են, քան այլ ընտանիքների երեխաները:

Պաշտոնական տվյալների համաձայն, երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 46.7 տոկոսը (բոլոր երեխաների մեջ 33.7 տոկոսի համեմատ), իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 4.9 տոկոսը (բոլոր երեխաների 2.5 տոկոսի համեմատ), այնինչ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն՝ պետական քաղաքականության հիմնական նպատակներից է նաև ծնելիության և բազմազավակության խթանումը։

Տվյալ պարագայում անհրաժեշտ է նշել, որ ծնելիության և բազմազավակության խթանման հետ զուգահեռ՝ անհրաժեշտ է ապահովել երեխաների զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

ՀՀ-ում երեխաների աղքատության մեկ այլ մտահոգիչ ցուցանիշ է տարիքով ավելի փոքր երեխաների աղքատության ցուցանիշը: Այսպես. աղքատության ռիսկն ավելի մեծ է այն ընտանիքների երեխաների շրջանում, որոնցում կրտսեր երեխան հինգ տարեկան է կամ ավելի փոքր:

Մեկ այլ մտահոգիչ խնդիր է մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաների հարցը: Չնայած Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքներին՝ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը 2015 թվականի համեմատ աճել է: 2016 թվականի ընթացքում հայտնաբերվել են 57 թափառաշրջիկ և մուրացիկ անչափահասներ, իսկ Ոստիկանությունում հաշվառման մեջ է գտնվում 19 թափառաշրջիկ և մուրացիկ երեխա: Ոլորտի կարևոր բացթողումներից է այն փաստը, որ խնդրով հիմնականում զբաղվում է Ոստիկանությունը և շատ հազվադեպ են սոցիալական ծառայությունների հետ համագործակցության դեպքերը:

Թափառաշրջիկ և մուրացկանությամբ զբաղվող հայտնաբերված երեխաները հաճախ նորից վերադառնում են փողոց, քանի որ պետությունը չի ցուցաբերում նրանց կարիքների հոգալուն ուղղված համալիր մոտեցում, այդ թվում՝ երկարաժամկետ սոցիալական աջակցության միջոցով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ գրանցվել է երեխայի նկատմամբ բռնության 182 դեպք, որից 56-ը եղել է ծեծ, 73-ը սեռական ոտնձգություն, 26-ը՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը: ՀՀ-ում քիչ թվով ծառայություններ կան, որոնք արձագանքում են ընտանեկան և այլ տեսակի բռնությունների ենթարկված երեխաների խնդիրներին:

դիտվել է 941 անգամ
Լրահոս
24 Մայ
«Հրապարակ»․ Կգործարկվի պլան Բ-ն «Հրապարակ»․ Ո՞ւմ էին առաջարկել արդարադատության նախարարի և ՊԵԿ ղկավարի պաշտոնները«Հրապարակ»․ Սկանդալ՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջԱրքայազն Հարիի կին Մեգան Մարքլի մասնակցությամբ սեքս տեսարանները (GIF) Ես տանը երկու որդի ունեմ՝ Բերոնը և Դոնալդը․ Մելանյա Թրամփը՝ ԱՄՆ նախագահի հետ ընտանեկան կյանքի մասին Հայտնի է դարձել բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացանկը Մուղնի-Ապարան ավտոճանապարհին Բելառուսի քաղաքացու վարած բեռնատար է կողաշրջվել Հյուսիսային պողոտայից 2 տարեկան երեխայի են առևանգել. մայրը 18 օր է` ծեծում է իրավապահների դռները (տեսանյութ) Ես չեմ շտապի հայտարարել Երևանի քաղաքապետի թեկնածուին. Փոխվարչապետ Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. ԱԻՆ-ը ահազանգ է ստացել Առաջիկա մրցակիցները մեզնից ուժեղ չեն. Տիգրան ԲարսեղյանՄինասյանի գլխավորությամբ դրականը փոփոխություններ կլինեն. Գևորգ ՂազարյանԻսրայելի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը քննարկելու է մայիսի 30-ին Մխիթարյանի անվանական խաղալիքները (տեսանյութ)Ռոնալդուի ընտանեկան նոր լուսանկարներըԱրմեն Աշոտյանի վրդովված գնահատականը՝ Հ1-ին«Բարսելոնա»-ն ներկայացրել է Անդրես Ինյեստայի բոլոր տիտղոսները (լուսանկար)Յուրօրինակ գոլ (տեսանյութ)Ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուՀրշեջները մարել են անվադողերի գործարանում բռնկված հրդեհը Ամեն ինչ անելու ենք, որ պատվով խաղանք. ՄխիթարյանՏՏ ընկերությունները բարձրաձայնում են պետական տենդերների պահանջներին չբավարարելու խնդրի մասին Ռոնալդուն` Նեյմարի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակի մասինՔննիչները որոնում են ավտոմեքենայի սրահից գողություն կատարած անձին Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով Ջրհեղեղ Երևանում (լուսանկարներ)Քննչական կոմիտեն պարզում է Ուլնեցու փողոցում բռնություններից տուժած վարորդների ինքնությունը Ֆուտբոլի հավաքականը բաց մարզում անցկացրեց Առողջապահության նախարարը հորդորում է բժիշկներին խուսափել անհարկի կրկնակի հետազոտություններից ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շտաբային բանակցություններին ՀՀ զինված ուժերի մարզիկները մեդալներ են նվաճել ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում Դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ 178 մլն դրամ հարկերից խուսափելու համարԱրմեն Աշոտյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)Փորձել են առևանգել Երևանում բողոքի ակցիաներին մասնակից անչափահասի. հարուցվել է քրգործ Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների մասինՎալերիյ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին Ինչքանո՞վ է փոխվելու զինվորների սննդի հարցը. ՀՀԿ-ական պատգամավորի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ)Լիոնել Մեսսի մարզաշապիկը` Էվերեսթի գագաթին (լուսանկար)Իսրայելական Քնեսեթը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը«Սպիտակ ոսկի». Bugatti-ն ներկայացրել է իր ճենապակյա Veyron Grand Sport մոդելը (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը երեխաների հետ՝ Դիսնեյլենդում (լուսանկարներ, տեսանյութ) Լրագրողի դեմ ֆիզիկական ուժ կիրառած ոստիկանի լիազորությունները դադարեցվել ենԷլեգանտ տեսքով Վիկտորյա Բեքհեմը՝ Լոնդոնում (լուսանկարներ) Փաշինյանը խոստանում է ապահովել իշխանական կաբինետից անկախ դատարան և առանց կաշառքի դատավճիռներԱրագաչափեր են կորելԿԳ նախարարը մեկնել է ՖրանսիաՀաշմանդամության խմբերը տրվել են առանց հիմնավորող փաստաթղթի. Մանե Թանդիլյանը ներկայացնում է սոցիալական ոլորտում վերհանված խնդիրներըԲացահայտվել է Կապան քաղաքում տեղի ունեցած սպանությունը. կասկածյալը ձերբակալվել էՀարրին ու Մեգան Մարքլը՝ 4 հազար դոլարանոց iPhone X Elite-ի վրա (լուսանկարներ) 14 հոգևորական է հեռացվել պաշտոնից սեռական ոտնձգությունների համար (տեսանյութ)
Ամենադիտված