00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինչպես ՀՀԿ-ն դարձավ ընդդիմություն...Եվրոպայի լիգայի լավագույն խաղացողները՝ ըստ ՈւԵՖԱ-ի (լուսանկար) «Հեռուստամարաթոն-2017»-ի խոշոր նվիրատուների տասնյակըՍերժ Սարգսյանի ելույթը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովումՊարույր Հայրիկյանը դադարեցրեց հացադուլը Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի՝ քաղցկեղով հիվանդ մարզչինՄիլիոնները գնալով նվազում են Ծիլքարում գազի արտահոսքի հետևանքով 5 մարդ է թունավորվելՌեալ»-ի ֆուտբոլիստների նոր մեքենաները (լուսանկարներ)Սա խայտառակություն է ադրբեջանական բանակի համար. Դավիթ Բաբայան

Գործարքը կնքվեց...

Այն, որ աշխարհում խաղաղության պահպանման իմաստով չափից դուրս կարևոր է այն հարցի պատասխանը, թե ինչ հարաբերությունների մեջ են գտնվում աշխարհի գերտերությունները կամ ինչ պրոցեսներ են ընթանում նույն այդ երկրների հարաբերություններում, հայտնի իրողություն է. աշխարհի ճակատագիրը միշտ էլ բոլոր ժամանակներում որոշել ու կորոշեն աշխարհի հզորները:

Ինչպես հայտնի է, օրերս ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այցելել էր Մոսկվա՝ իր ռուս գործընկերոջ հետ բանակցելու հարցերի շուրջ, որոնք վերջին ժամանակներում չափազանց մեծ հրատապություն են ձեռք բերել. Սիրիայում քիմիական հարձակում էր իրականացվել, որում Վաշինգտոնը մեղադրում է բացառապես Ասադին, իսկ Մոսկվան այդ մեղադրանքները հաստատող կոնկրետ փաստարկներ է պահանջում: Մի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները, թվում է, կրկին մտնում են սրացման փուլ՝ հակառակ այն սպասումների, թե Թրամփի օրոք այդ հարաբերությունները կհաջողվի կարգավորել:

Պետք է խոստովանել, սակայն, որ Թիլերսոնի՝ Մոսկվա կատարած այցից ստացված տպավորությունները մի փոքր հակասական են: Թեպետ մի շարք հեղինակավոր միջազգային վերլուծաբաններ ու ԶԼՄ-ներ այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե հատկապես ո՞րն էր Թիլերսոնի այցի բուն իմաստն ու նպատակը՝ համարելով այն, ըստ էության, ժամանակի զուր վատնում, սակայն մի փոքր ավելի ուշադիր լինելու դեպքում միանգամից պարզ է դառնում, որ հնարավոր է՝ բանակցությունները շատ ավելի արդյունավետ են ստացվել, քան առաջին հայացքից ոմանց կարող է թվալ:

Ընդհանրապես պետք է նկատել, որ դիվանագիտական այս այցը մի շարք առումներով բացառիկ պետք է համարել: Միայն այն, որ առաջին անգամ հետխորհրդային Ռուսաստանում ՌԴ նախագահի ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն, նույնիսկ պրոտոկոլային լուսանկար չի հրապարակվել, իսկ Պուտին-Թիլերսոն հանդիպման մասին հանրությունը տեղեկացել է բացառապես Լավրովի ու Թիլերսոնի միջոցով, թույլ է տալիս ենթադրել, որ հանդիպման իրական արդյունքների մասին խոսել կարելի կլինի բացառապես որոշ ժամանակ անց, քանի որ այցի՝ ինչ-որ իմաստով խորհրդավորությունը հուշում է, որ այն ժամերը, որ Պուտինը ծախսել է Թիլերսոնի հետ բանակցելիս, զուր չեն անցել:

Մոտավոր պատկերացում կազմելու համար, թե կոնկրետ ինչ կարելի է ակնկալել այս ամենի արդյունքում, նախ պետք է կարողանալ կարդալ բանակցություններին հաջորդած երկկողմ հայտարարարությունների տողատակերը. դրանք, պետք է նկատել, բազմաշերտ են ու կոնկրետ ենթատեքստ պարունակող:

Այսպես՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Ասադը պետք է հեռանա, վերջինս տեղ չի կարող ունենալ Սիրիայի պետական կառավարման համակարգում. Ասադի հեռացումը կարող է տեղի ունենալ կազմակերպված կերպով: Ինչ վերաբերում է Լավրովին, ապա նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը Սիրիայում որևէ մեկի անձի վրա խաղադրույք չի կատարում՝ ո՛չ Ասադի, ո՛չ էլ որևէ մեկի. սիրիացիները պետք է նստեն ու պայմանավորվեն:

Կողմերը համաձայնել են մեկ հարցում՝ երկու երկրները պետք է կամք դրսևորեն ու կարողանան հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք կարող են հանգեցնել նրանց միջև լարվածության՝ պայմանավորվելով ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի անմիջականորեն այն հարցերով, որոնք ամենից շատն են խանգարում կողմերին հասնելու փոխըմբռնման:

Հարց՝ արդյոք այն հանդիպումը, որին հաջորդել են նման հայտարարություններ, կարելի՞ է համարել անպտուղ: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Բանն այն է, որ երբ Թիլերսոնի ու Լավրովի խոսքերը փորձում ես համեմատել ու հասկանալ դրանց միջև առկա շփման կետերը, պարզ է դառնում մեկ բան. Ռուսաստանը պատրաստ է վերանայել Ասադի նկատմամբ իր վերաբերմունքն ու դադարել կրծքով պաշտպանել նրան, եթե Արևմուտքը, որը արմատականորեն է տրամադրված Ասադի հարցում, հաշվի նստի Ռուսաստանի շահերի հետ:

Բանն այն է, որ Ռուսաստանը հրաշալիորեն հասկանում է՝ Ասադն այլևս ապագա չունեցող գործիչ է, որի հետ սեփական շահերի շաղկապումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ իր համար: Ուստի՝ երբ գա կրիտիկական պահը, որը, դատելով ամենայնից, այնքան էլ հեռու չէ, Մոսկվան աչք կփակի Արևմուտքի գործողությունների վրա, եթե տարածաշրջանը ծվեն-ծվեն անելիս արևմտյան կոնգլոմերատը վերջապես հաշտվի այն մտքի հետ, որ առանց Ռուսաստանի չի կարող տարածաշրջանի նոր քարտեզը գծել: Դատելով ամենայնից՝ կարող ենք ասել, որ այս մեսիջը Թրամփն ու իր պետքարտուղարը հստակորեն են ըմբռնել, ու Թրամփը, որպես գործի մարդ, զերծ կմնա ավելորդաբանություններից ու էժան քայլերից. նա կգնա Մոսկվայի հետ մեծ համաձայնության: Սյս իմաստով, ինչ խոսք, չափազանց կարևոր էր այն թվիթերյան գրառումը, որ Թրամփը կատարել էր օրերս. նա վստահություն էր հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն: Մեսիջը՝ Պուտինին առավել քան հասկանալի էր:

Անկասկած է, որ Անդրկովկասում տիրող իրավիճակը պորտալարով կապված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից: Պետք է նկատել, որ չնայած այս ուղղությամբ Արևմուտքը դեռևս այնքան էլ ակտիվ իրեն չի դրսևորում՝ տարածաշրջանի բանալիները թողնելով Պուտինի մոտ, բայց կարծել, թե այս վիճակը կարող է երկար շարունակվել, մոլորություն կլիներ: Ուստի՝ այս ամենի հետ կապված հարց է առաջանում՝ արդյոք Թիլերսոն-Լավրով հանդիպման ընթացքում գոնե հպանցիկ կերպով խոսվե՞լ է արցախյան հակամարտությունից, թե՞ ոչ: Ճիշտ է՝ պաշտոնական հաղորդագրություններից չափազանց դժվար է այս հարցի պատասխանը ստանալ, բայց կարծել, թե շուրջ 5 ժամ տևած բանակցությունները վերաբերել են բացառապես Ասադին, ճիշտ չէր լինի: Ինչպիսի քննարկումներ էլ անցկացված լինեն այդ հանդիպման ընթացքում, Արցախի վերաբերյալ, ինչ էլ խոսելիս եղած լինեն բանակցող կողմերը, մի բան, սակայն, ակնհայտ է մնում. դեռևս ոչ ոք չի պատրաստվում Անդրկովկասը պայթեցնել, քանի որ դա ձեռնտու չէ ո՛չ Մոսկվային, որի համար պատերազմը շատ ավելի ռիսկային է, քան ստատուս-քվոյի պահպանումը, ո՛չ էլ Վաշինգտոնին, որը փորձում է լեզու գտնել Մոսկվայի հետ Մերձավոր Արևելքի հարցը լուծելու հույսով, ո՛չ էլ, բնականբար, Թուրքիային ու Իրանին, որոնք առանց այն էլ շատ խնդիրներ ունեն ու չեն պատրաստվում նոր պրոբլեմների մեջ ներքաշվել: Այն, որ պատերազմն այստեղ դեռևս հետաձգվում է, վկայում են նաև կոնկրետ իրադարձություններ՝ կապված թե՛ Սոլովյովի՝ Բաքու կատարած վերջին բովանդակալից այցի հետ, թե՛ օրերս Բաքվում ԱՄՆ դեսպանի կողմից հնչեցրած խաղաղասիրական ենթատեքստ պարունակող խոսքի, ուր ամերիկացի դիվանագետը կարևորել էր խաղաղության պահպանումն ու խաղաղ բանակցություններին այլընտրանք չէր տեսել: Այնպես որ՝ ստատուս քվոն կպահպանվի ու Ալիևն առայժմ աջակցություն չի ստանա որևէ մեկից. նա միայնակ է մնացել:

Դավբիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 9788 անգամ

Լրահոս
24 Նոյ
Ինչպես ՀՀԿ-ն դարձավ ընդդիմություն...Եվրոպայի լիգայի լավագույն խաղացողները՝ ըստ ՈւԵՖԱ-ի (լուսանկար) «Հեռուստամարաթոն-2017»-ի խոշոր նվիրատուների տասնյակըՍերժ Սարգսյանի ելույթը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովումՊարույր Հայրիկյանը դադարեցրեց հացադուլը Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի՝ քաղցկեղով հիվանդ մարզչինՄիլիոնները գնալով նվազում են Ծիլքարում գազի արտահոսքի հետևանքով 5 մարդ է թունավորվելՌեալ»-ի ֆուտբոլիստների նոր մեքենաները (լուսանկարներ)Սա խայտառակություն է ադրբեջանական բանակի համար. Դավիթ Բաբայան«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջը երեխաների տրամադրության տակ էՄեզ ոչ ոք ԵՄ չի հրավիրում. Լարիսա ԱլավերդյանԲրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (լուսանկարներ)Ինչ արժե մեկ գիշերը Վոլոչկովայի հետԵԽԽՎ բյուրոն Ադրբեջանի կոռուպցիոն քայլերը հետաքննող անկախ մարմնի գործունեությունը երկարաձգելու որոշում է կայացրելԵվրապայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը (լուսանկար)Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Nissan-ը. կան վիրավորներԼեհաստանի Սեյմը միաձայն քվեարկությամբ հայկական համայնքի առնչվող բանաձև է ընդունելՐաֆֆի Հովհաննիսյանը Բրյուսելում ելույթ ունեցավՊՍԺ-ն 4 տարվա պայմանագիր է առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստինՀՀ Նախագահը հանդիպել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետՍերժ Սարգսյանը ժամանեց ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Ալիևին «բերման ենթարկեցին»Արմենչիկը Մալախովի հաղորդման ժամանակ խոսել է Ջիգարխանյանի ամուսնալուծության մասին (տեսանյութ)ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը անկյունաքարային նշանակություն կունենա այդ երկրի համար. Ժոզեֆ ԴոլՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսը զայրացած գրառում է արել, թե «հայերը հեռուստամարաթոն են անցկացնում» Հայաստանը և Գերմանիան փոխանակեցին «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերըՇարքային քաղաքացին ժամանակի ընթացքում կզգա ՀՀ-ԵՄ համաձայանգրի արդյունքները. Սերժ ՍարգսյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 62–ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել 38–ամյա հետիոտնինԵԺԿ-ն ԼՂ հինախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. գագաթնաժողովում ընդունվել է հռչակագիրըՖերնանդո Հիերոն՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրենԵՄ ԱԼԳ գագաթնաժողովը՝ ՈւՂԻՂԻրանի ծովուժի նոր հրամանատարը մարտանավեր է ուղարկելու ԱՄՆ-ի ափերի մոտ. NBC Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Արոնյան vs Տոմաշևսկի«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար Վայքի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համարՕրվա խորհուրդը«ՀԺ». Այն, որ Սերժ Սարգսյանն ինձ պաշտոն կտա, գիտաֆանտաստիկայի ժանրից է. Վազգեն Խաչիկյանն աշխատանք է փնտրում«Ժամանակ». Էդիկ Գրիգորյանի հարազատների վրա սպառնալիք է եղել՝ առհասարակ չխոսել կատարվածի մասին «Իրատես». Պայքար ԱԺ նախագահի աթոռի համար. Արա Բաբլոյանի եւ Արփինե Հովհաննիսյանի միջեւ սեւ կատու է անցել«Հրապարակ»․ «Մի կտոր խաշ ենք ուտում տղամարդկանցով, գաք ի՞նչ անեք». գործարարները Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տրտնջացել են«Ժամանակ». Կառավարությունն իրականացնում է հերթական մեգանախագիծը. նպատակը դոնոր կազմակերպություններից փող պոկելն ու յուրացնելն է «Ժողովուրդ»․ Տարոն Մարգարյանն ու իր տեղակալները կստանան 13-րդ աշխատավարձ «Ժամանակ». Ընդ ական. Ծառուկյանը որոշել է ընդունել կառավարության մարտահրավերը «Իրատես». «Звезда»-ի հայտնի զրպարտանքը շատ «ծալքեր» ունի. Սեյրան Օհանյանը Շոյգուի՞ն է խառնել գործին «Ժամանակ». Էրդողանի հույսը Հայաստանն է. Պուտինը գցեց աթոռը
Ամենադիտված
Լուսանկարներ. Քիմ Քարդաշյանի երիտասարդ մրցակից բրիտանուհին մեքենայից իջնելիս ցույց է տվել այն, ինչ ամենաամոթն է համարվում (մեծերի համար)Նազենի Հովհաննիսյանը կիսամերկ լուսանկար է հրապարակել Լուսանկար. Սեքսուալ գեղեցկուհուց տղայական ոճ ընդամենը մեկ քայլ է․ Անի Երանյանը լրիվ տղա է դարձելԼուսանկար. Նազենի Հովհաննիսյանն առանց կրծկալի լուսանկար է հրապարակել Ողբերգական դեպք Արմավիրում. 80 ամյա ծերունին սարսափելի կերպով ինքնասպանություն է գործել և թողել գրություն Հնդկաստանից Միսս Աշխարհ ճանաչված գեղեցկուհին հայուհի է (տեսանյութ)Տեսանյութ. Հայկ Մարությանին թույլ չեն տվել գնալ իր տունԳլխավոր շտաբի պետի շքեղ առանձնատունն ու հարյուր հազար դոլար արժողությամբ մեքենան. ինչպես է ապրում Մովսես ՀակոբյանըԱԻՆ-ի պարզաբանումը. ինչու են մետրոյից տարհանել ուղևորներինՏեսանյութ. Դու իմ հրաշքն ես, թույլ տուր փարվեմ քեզ. Ռուզաննա Խաչատրյանն արդեն երգում է
Տեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում Լուսանկարներ. Քիմ Քարդաշյանի երիտասարդ մրցակից բրիտանուհին մեքենայից իջնելիս ցույց է տվել այն, ինչ ամենաամոթն է համարվում (մեծերի համար)Լուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Նազենի Հովհաննիսյանը կիսամերկ լուսանկար է հրապարակել Լուսանկար. Սեքսուալ գեղեցկուհուց տղայական ոճ ընդամենը մեկ քայլ է․ Անի Երանյանը լրիվ տղա է դարձելՈստիկանները գետից դուրս բերեցին 10 տարի առաջ խորտակված ВАЗ 2107-ը․ բացելով դրա բեռնախցիկը՝ սարսափեցին. Սահմռկեցուցիչ լուսանկարներ Լուսանկար. Մերի Մակարյանն ամուսնացել է Հայրապետյանը միջազգային սկանդալի կենտրոնում է հայտնվել7 ադրբեջանցի զինվոր է ոչնչացվել, իսկ սպան փախել է Վրաստան
Տեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում Լուսանկարներ. Քիմ Քարդաշյանի երիտասարդ մրցակից բրիտանուհին մեքենայից իջնելիս ցույց է տվել այն, ինչ ամենաամոթն է համարվում (մեծերի համար)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)Լուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Ծառայությունից խուսափելու համար գին է սահմանվումՍամվել Կարապետյանը գրավում է Երևանը...Լիլի Մորտոն՝ առանց ներքնազգեստ (լուսանկար) Նազենի Հովհաննիսյանը կիսամերկ լուսանկար է հրապարակել Լուսանկար. Սեքսուալ գեղեցկուհուց տղայական ոճ ընդամենը մեկ քայլ է․ Անի Երանյանը լրիվ տղա է դարձել