Մոսկվան կանաչ լույս է վառում Հայաստանի առաջ…

2017-04-19 20:52:00

Գաղտնիք չէ, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրներից մեկն էլ այսօր երկիրը շրջափակումից դուրս բերելն է հանդիսանում. բոլորն են հասկանում՝ տնտեսական ծաղկման մասին բոլոր խոսակցությունները սին կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն իր համար այլընտրանքային ուղիներ չի գտել: Մնալ միայն Լարսի հույսին Հայաստանն ուղղակի չի կարղ: Դատելով Ռուսաստանից հնչող հայտարարություններից՝ կարելի է ասել, որ այս առումով կարծես որոշակի տեղաշարժ նկատվում է:

Մասնավորապես՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը խնդիր չի տեսնում, որպեսզի Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների փոխադրումը վերսկսվի: Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան էլ իր հերթին հայտարարել է, թե Աբխազիան շահագրգռված է տարանցման վերագործարկման հարցում. դա կարող է երկրի բյուջե լրացուցիչ մուտքեր ապահովել:

Թե ինչի հետևանք կարող է լինել Հայաստանի համար գերկարևոր այս թեմայի վերստին անգամ արծարծումը, ենթադրել կարելի է երկար: Ակնհայտ է, սակայն, որ սա լիովին համապատասխանում է այն տրամաբանությանը, որ վերջին շրջանում իշխող է դարձել Մոսկվայում՝ կապված Հայաստանի հետ. Մոսկվան կարծես որոշել է առավելապես պրոհայկական դիրքերից հանդես գալ: Իհարկե, հարցը, թե ինչու է նա այդպես որոշել, քննարկման մի առանձին թեմա է, բայց որ հայ-ռուսական հարաբերություններում սառույցը կոտրվել է, փաստ է: Ինչ վերաբերում է բուն հայտարարությանն ու աբխազական ուղու վերագործարկմանն, ապա այս հարցում, կարծում ենք՝ կա որոշակի իրանական հետք նաև: Իսկ հետքն այս հետևյալն է՝ Հայաստանը պարտավորվում է իր տնտեսական հարաբերությունները սահմանափակ տեմպերով զարգացնել հարավային հարևանի հետ, փոխարենը Ռուսաստանը կանաչ լույս է վառում Հայաստանի առաջ՝ նրան տրամադրելով այլընտրանքային ուղի դեպի աշխարհ: Չնայած չի բացառվում և հակառակ տարբերակը:

Թե ինչ ճակատագիր կունենա աբխազական ուղին, իհարկե, ժամանակը ցույց կտա, ակնհայտ է, սակայն, որ Մոսկվայում սկսել են առավել մեծ ըմբռնումով վերաբերվել Հայաստանին. հրաշալի է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Դիտվել է 18253 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը