«ՀԺ». Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել
Հայկական Մամուլ«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Աշխարհում առաջին խելացի դրամապանակները մասսայական վաճառքի կհանվեն 2018թ. հունվարից և հասանելի կլինեն 131 երկրում։ Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Volterman» գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանը:
«1-ին խմբաքանակը գնալու է նախավաճառքի ժամանակ գնված ապրանքի սպառմանը։ Դա դեկտեմբերին է լինելու։ 2018թ. հունվարից կունենանք մասսայական վաճառք շուկաներում և առցանց վաճառակետերում»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ արդեն 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք են կատարել։
«Volterman» -ը ստարտ ափ է, որը աշխարհում առաջին խելացի դրամապանակն է արտադրելու»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: