00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայտնաբերվել է Պյոտր Ցիգանկովը«Ալաշկերտը» և բրազիլական «Բոտաֆոգոն» պաշտոնապես համաձայնության եկանԱհա թե որքան է պետք քնել ձեր տարիքում Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան Instagram-ով սպառնալիքներ է ստացել․ պահանջել են ինքնասպան լինելՏեսանյութ․ Ապօրինի զենքը հայտնաբերվեցԱրգենտինան 1970-ականներին` զինվորական Խորխե Վիդելայի ռազմական խունտայի շրջանում Խորհրդակցություն Ստեփանակերտում` Հայաստանի և Արցախի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ«Ռեալ»-ը` աշխարհի ակումբային առաջնության հաղթող (տեսանյութ)Տեսանյութ․ Գողություններ Նոր Խարբերդում․ կասկածյալները երկվորյակ եղբայրներ են«Ժողովուրդ ջան, ահազանգում եմ. հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը». Անահիտ Բախշյան

Գառնուկ ձևացնելով՝ որևէ մեկին խաբել չեն կարող. Նալբանդյանը` Ադրբեջանին (ամբողջական տեքստ)

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրայի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրագրողներին հարցերին ներկայացնում ենք ամբողջությամբ:  

Հարց. Հարցս ուղղում եմ պարոն Նալբանդյանին: Վերջին օրերին համանախագահները Մոսկվայում հանդիպումներ ունեցան սկզբում Ձեզ հետ, ապա` Ադրբեջանի արտգործնախարարի: Այս ֆոնին Բաքվից հնչել է, թե Ադրբեջանն ակնկալում և անգամ պահանջում է, որ ղարաբաղյան բանակցությունները կոնկրետ արդյունքներ ունենան: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը մշտապես կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին, որովհետև բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Այս առումով մենք կարևորում ենք եռանախագահող երկրների միջնորդական ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ համատեքստում էին նաև կազմակերպված հանդիպումները եռանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մեզ հետ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին գագաթաժողովներին՝ Ժնևում, դրանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում, ձեռք բերված համաձայնությունների իրականացման հնարավորությունները: Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպվի ԵԱՀԿ նախարարական՝ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Վիեննայում այս տարվա դեկտեմբերին: Հնարավոր է, որ այդ հանդիպումը լինի դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին: Դեռ հստակ օրը և ժամը ճշտված չէ, բայց այդպիսի հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ապա կհիշեցնեի նորից, որ եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական, մաքսիմալիստ դիրքորոշումներից, եթե կողմերը ցանկանում են հիմնախնդրի կարգավորումը: Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում անվերապահորեն հարգել և իրականացնել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում իրականացնել Վիեննայի պայմանավորվածությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Եվ ոչ միայն Վիեննայում. այդ հարցի շուրջ մենք խոսում ենք արդեն առնվազն վերջին ութ տարիների ընթացքում: Հիշեցնեմ, որ դեռ 2011-2012թթ. Սոչիում եռակողմ հայտարարություններ են ընդունվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, որտեղ արդեն ասվում էր, որտեղ արդեն խոսվում էր մեխանիզմի ստեղծման մասին։ Արդյո՞ք Ադրբեջանն անում է դա:

Եռանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մոնիթորինգային կարողությունները: Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը: Անում է ամեն ինչ, որ եթե անգամ շատ ձևական ինչ-որ թվի ավելացում լինի այդ թիմի, ապա սահամանփակ լինեն մոնիթորինգային հնարավորությունները:

Եռանախագահներն ամենաբարձր մակարդակով՝ այդ երկրների նախագահների մակարդակով, Դովիլում ընդունված հայտարարության մեջ կոչ արեցին կողմերին համաձայնություն տալ Կազանում հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներին: Արդյո՞ք Ադրբեջանը դա արեց: Մենք մոտ ութ-ինը տարի քննարկում էինք հիմնարար սկզբունքները, հետո Ադրբեջանն ասաց, որ հիմնարար սկզբունքների կարիք չկա և դրանք պետք չէ քննարկել: Եվ դա եղել է ոչ միայն Դովիլում, ոչ միայն Կազանում...

Այս շարքը կարելի է շատ-շատ երկար շարունակել:

Այնպես որ, հայտարարություններ անել, իրենցից գառնուկ ձևացնելով. կարծում եմ որևէ մեկին խաբել չեն կարող: Գիտեք, ժողովրդական ասացվածք կա, որ ինչքան էլ  քարոզ կարդաս գայլի գլխին, գայլը մնում է գայլ:

Հարց. Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Պարո՛ն Նալբանդյան, ըստ տեղեկությունների՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, հայտարարության մեջ կարծես թե միակ կետը, որ ցայսօր կարգավորված չէ, հակամարտություններին վերաբերող կետն է: Այդ առումով, միգուցե նաև հասկանալի պատճառներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կան և չի հաջողվում կարծես թե համաձայնության գալ: Խնդրում եմ ներկայացնեք՝ ինչպիսի՞ն է իրավիճակը այդ հարցի հետ կապված, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, Ադրբեջանը ի՞նչ է ցանկանում:

Առաջիկա օրերին մենք սպասում ենք Ձեր ռուսաստանցի գործընկերոջ տարածաշրջանային այցին՝ Երևան, Բաքու, որից հետո Դուք կարծես հանդիպելու եք Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Գուցե, ինչ-որ նոր գաղափարներ, առաջարկներ է բերում պարոն Լավրովը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են, ես արդեն նշեցի դրանց մասին, ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաև նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության:

Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Դա ինչ-որ կոնյունկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվրամիության այս դիրքորոշումը երբևէ չի փոխվել:

Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա: Տեսնենք:

Ինչ վերաբերում է Լավրովի այցին, ապա դա պաշտոնական այցելություն է: Լավրովն այստեղ է լինելու նոյեմբերի 20-21-ին: Այս այցելությունն առաջին հերթին նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Հայաստանի ազգային պատկերասրահում մենք բացելու ենք բավական կարևոր ցուցահանդես՝ նվիրված այդ հոբելյանին: Նաև մի շարք այլ միջոցառումներ են նախատեսված այդ այցելության շրջանակներում:

Բնականաբար, պարոն Լավրովը հանդիպում կունենա նաև Հանրապետության Նախագահի հետ, բանակցություններ կկայանան Արտաքին գործերի նախարարությունում, հնարավորություն կունենանք նաև մամուլի ասուլիսով հանդես գալ, և կարող եք այն ժամանակ ուղղել հարցերը թե՛ ինձ, թե՛ Լավրովին:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և բավական կարևոր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերում՝ որպես եռանախագահող և որպես Հայաստանի և Ադրբեջանի կարևորագույն գործընկեր:

Ինչպես գիտեք, մենք ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ: Իհարկե, այդ նոր այցելությունը հնարավորություն կտա քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Նախագահների միջև վերջին հանդիպումը կայացավ երկու օր առաջ Մոսկվայում: Դա կարևոր իրադարձություն էր նվիրված՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացմանը:

Հարցերի շրջանակը շատ լայն է։ Մենք, ինչպես հայտնի է, ունենք դաշնակցային հարաբերություններ և դրանով արդեն շատ բան է ասված՝ բազմաշերտ, բազմաբովանդակ և խորը համագործակցություն ունենք։ Մենք ջանք չենք խնայում, որպեսզի այդ հարաբերություններն առավել զարգանան և ամրապնդվեն: Դրան է ուղղված լինելու Լավրովի հերթական այցելությունը Հայաստան:

Ինչ վերաբերում է ինչ-որ առաջարկների, ապա նշեմ, որ հեծանիվ հնարելն այս կարգավորման գործընթացում դժվար է: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց բանակցային գործընթացի հենքը նույնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք: Եթե Ադրբեջանը ավելի աչալուրջ լինի այն կոչերին, այն մոտեցումներին, որոնք եռանախագահող երկրները միջազգային հանրության անունից ներկայացնում են՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ մղելու և արդյունքներ ունենալու համար:

դիտվել է 1253 անգամ

Լրահոս
17 Դեկ
Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Սա մեր 6-ամյա որդու վերջին լուսանկարն է, այն պետք է բոլոր ծնողները տեսնեն Ո՞նց պետք է այս երևույթի դեմ պայքարել, ի՞նչ անենք, որ գյուղացին սկսի արտադրելԱստղագուշակ դեկտեմբերի 17-ի համարՀայտնաբերվել է Պյոտր Ցիգանկովը«Ալաշկերտը» և բրազիլական «Բոտաֆոգոն» պաշտոնապես համաձայնության եկանՎերա Բրեժնևան ամանորյա հեռուստանախագծերին կներկայանա հայ դիզայների ստեղծած զգեստներովՏեսանյութ․ Ի՞նչ է տեղի ունենում 30 տուփ ծխախոտ ծխելուց հետո․ սա տեսնել է պետքԼուսանկարներ. Կարմիր զգեստով Վիկտորիա Բեքհեմն ու Դևիդ Բեքհեմը՝ տոնական միջոցառմանը 10+ լուսանկար, որոնք ապացուցում են՝ այս մարդիկ ծնող լինելու հետ բացարձակ կապ չունեն Անմեղ լուսանկարներ, որոնք լրիվ այլ ասոցիացիաներ կառաջացնեն Ձեզ մոտ Ահա թե որքան է պետք քնել ձեր տարիքում Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան Instagram-ով սպառնալիքներ է ստացել․ պահանջել են ինքնասպան լինելՏեսանյութ․ Ապօրինի զենքը հայտնաբերվեցԱրգենտինան 1970-ականներին` զինվորական Խորխե Վիդելայի ռազմական խունտայի շրջանում Լուսանկարներ․ Գեղեցկուհի Իրինա Շեյքը մերկացավ իր երկրորդ «սիրելիի» տեսախցիկի առջև Լուսանկարներ․ Կնոջ մարմնի 10 ամենասեքսուալ մասերը Խորհրդակցություն Ստեփանակերտում` Հայաստանի և Արցախի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբՍիրուշոն արևային Սիդնեյից գեղեցիկ լուսանկար է հրապարակել«Ռեալ»-ը` աշխարհի ակումբային առաջնության հաղթող (տեսանյութ)Տեսանյութ․ Գողություններ Նոր Խարբերդում․ կասկածյալները երկվորյակ եղբայրներ են«Ժողովուրդ ջան, ահազանգում եմ. հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը». Անահիտ Բախշյան Հայերը ծագել են ամերիկացիներից. Գարիկ Մարտիրոսյանի պատասխանը՝ Թրամփին Տեսանյութ․ Ինչպես պաշտպանեցին Պուտինին Սիրիայում. պատմում են օդաչուները Կարեն Կարապետյանն Արցախում այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս «Անպարկեշտ Նյու-Յորքը». սկանդալային ֆոտոշարք՝ հայտնի լուսանկարչի կողմից «Օդից փող». Ովքե՞ր են ֆինանսավորում մեր կրթությունըԼուսանկարներ․ Քիմ և Քորթնի Քարդաշյանները միջոցառում են կազմակերպել իրենց երեխաների համար Որոշ ցնդածներ արդեն հայ-իսրայելյան բարեկամական դաշինքի մասին են երազումՏեսանյութ․ Ուսուցիչը գոտիով դաժան ծեծի է ենթարկում աշակերտներինՈրպես անհայտ կորած որոնվում էՏեսանյութ․ Արմավիրի ավտոգողությունները բացահայտվեցինԻ՞նչ արժեն նախարարի խոստումները. աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի«Օրենքով գող»-ն արտաքսվել է Ուկրաինայից Այս կնոջ հետույքը 177սմ է, նա պնդում է՝ վիրահատությունների երբեք չի դիմել․ միայն տեսեք նրա հրապարակած լուսանկարներըԹրամփը ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Տեսանյութ, լուսանկարներ․ CPS բենզալցակայանի աշխատակցի վրա կրակողը Նորքի թաղապետի 28-ամյա ազգականն էՏեսանյութ․ Գրպանահատը հետախույզներին տեսնելով՝ ձեռքից գցել է դրամապանակը Լուսանկարներ․ Ինչպես առանց գումար ծախսելու պատրաստել գեղեցիկ ձնեմարդուկներ․ 10+ ինքնատիպ տարբերակ Սկանդալ Գյումրիում` Սամվել Բալասանյանի մասնակցությամբ Տեսանյութ, լուսանկարներ․ Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա սանդուղքով է այն զարդարում Տեսանյութ․ Աղջիկների թեժ պարի ավարտը, մեղմ ասած, անսպասելի էրԱդրբեջանցին ու թուրքն իրար հասկանո՞ւմ են խոսելիս Անժելա Սարգսյանը կլոր փորիկով լուսանկարներ է հրապարակելԿարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումների ժամանակ մահացածների թիվը Ապարան խոշորացված համայնքում կառուցվում և արդիականացվում է լուսավորության համակարգը Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները Լուսանկարներ. աշխարհի ամենակրքոտ կանանցից մեկը՝ տղամարդկանց սիրելին
Ամենադիտված
Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերիալի գլխավոր դերակատարուհի Ալլան ժամանակին լրիվ մերկ է նկարահանվել 8 նշան, որ օրգանիզմին սեռական հարաբերություն է հարկավոր 10 տարածված սխալ սեքսում, որոնց մասին նույնիսկ գլխի չես ընկնում. Չափահաս ընթերցողների համար Լուսանկար. ՀՀ ԱԺ պատգամավորը վթարի է ենթարկվել. կան վիրավորներԱյս 8-ամյա հարսը մահացավ առաջին ամուսնական գիշերվա ընթացքում. պատճառը կապշեցնի բոլորիդ Այն, ինչ դիահերձողը դուրս բերեց այս երիտասարդի ներքին օրգաններից, ուղղակի անհավատալի է (լուսանկարներ՝ ամուր նյարդերով մարդկանց համար)Ինչպես Մոսկվան թուրքերին նվիրեց Հայաստանը և Վուդրո Վիլսոնի հռչակած Սևրի պայմանագիրը (տեսանյութ) 5 աստղ, ովքեր որպես մարմնավաճառ են աշխատել մինչև հայտնի դառնալը. կգուշակե՞ք, թե որ նախագահի կինն է էսկորտ եղել Ալեքսանյանի դուստրը դպրոց է նվեր ստացել իր բիզնեսն ընդլայնելու համարԵթե ձեր տանը նույնպես կա այս բույսից, ապա հենց հիմա կարդացեք, թե ինչ հրաշք ունեք ձեռքի տակ
Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերիալի գլխավոր դերակատարուհի Ալլան ժամանակին լրիվ մերկ է նկարահանվել Հայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Արտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՏեսանյութ. Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հեղինակություն՝ Ճակոյի դստեր պսակադրությունից Ահազանգ. Հայաստանում «այլմոլորակայիններ» են հայտնվել…26-ամյա մոդել Անահիտ Հարությունյանը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր ընկերոջըԼուսանկարներ. Բրիտանացի պոռնոաստղն իջավ մեքենայից, ու բոլոր տղամարդիկ քարացան. տեսեք, թե ինչպիսին էր նրա զգեստը հետևից (մեծերի համար)Լուսանկար. Սեքսուալ գեղեցկուհուց տղայական ոճ ընդամենը մեկ քայլ է․ Անի Երանյանը լրիվ տղա է դարձելԻնչ արժե մեկ գիշերը Վոլոչկովայի հետ
Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերիալի գլխավոր դերակատարուհի Ալլան ժամանակին լրիվ մերկ է նկարահանվել Հայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Արտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՏեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Տեսանյութ. Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հեղինակություն՝ Ճակոյի դստեր պսակադրությունից Ահազանգ. Հայաստանում «այլմոլորակայիններ» են հայտնվել… Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում 26-ամյա մոդել Անահիտ Հարությունյանը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր ընկերոջըԼուսանկարներ. Բրիտանացի պոռնոաստղն իջավ մեքենայից, ու բոլոր տղամարդիկ քարացան. տեսեք, թե ինչպիսին էր նրա զգեստը հետևից (մեծերի համար)