00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տեսանյութ․ Արմավիրի ավտոգողությունները բացահայտվեցինԻ՞նչ արժեն նախարարի խոստումները. աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի«Օրենքով գող»-ն արտաքսվել է Ուկրաինայից Թրամփը ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Տեսանյութ, լուսանկարներ․ CPS բենզալցակայանի աշխատակցի վրա կրակողը Նորքի թաղապետի 28-ամյա ազգականն էՏեսանյութ․ Գրպանահատը հետախույզներին տեսնելով՝ ձեռքից գցել է դրամապանակը Սկանդալ Գյումրիում` Սամվել Բալասանյանի մասնակցությամբ Ադրբեջանցին ու թուրքն իրար հասկանո՞ւմ են խոսելիս Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում «Արթիկ»-ը հաղթեց «Շիրակ»-ին«Դինամոն» 7-րդն է ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում, Մանուկյանն ու Ասլանյանը՝ փոխչեմպիոն

Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ

Դարձյալ խոսք հայ երիտասարդությանը Ինքնիշխան ազգային պետություն ստեղծելու համար նախ հարկավոր է ազատագրվել ռուսական գաղութատիրությունից։ Այդ պատճառով հայության մոտակա գերնպատակը ապագաղութացումն է։ Ըստ այդմ՝ ապագաղութացման գաղափարը պետք է դառնա հայ քաղաքական դասին միավորող միջոց և ուղենիշ։ Նաև՝ կեղծն ու իրականը տարբերելու չափանիշ։ Ներկայացնում ենք ապագաղութացման վերաբերյալ մեր տեսակետներն արտահայտող՝ Վարուժան Ավետիսյանի «Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ» հոդվածը, որին կհաջորդի ապագաղութացման հիմնական և առաջնահերթ քայլերը լուսաբանող նրա հոդվածաշարը։

Ժիրայր Սէֆիլյան  

 Մաս 1-ին

Ազգի գոյությունը կյանք է դառնում, եթե ուղեկցվում է ազատությամբ և արժանապատվությամբ: Ազատ և արժանապատիվ կյանքի ապահովման հիմնական պայմանը և միջոցը ազգային պետությունն է:

Օտար պետության ենթակա, այսինքն՝ գաղութացված, ազգերը հարատև ցեղասպանության ընթացքի մեջ են: Ցեղասպանության ձևերը, մեթոդները, ծավալն ու տեմպերը տարբեր են լինում, սակայն հետևանքը նույնն է: Ազգային պետությունը՝ որպես որակ, ունի երկու հիմնական հատկանիշ՝ ազգային առաքելություն և իրավասուբյեկտություն: Ազգային առաքելությունն առկա է, եթե պետությունը՝ որպես համակարգ, գործիք է դրա իրականացման համար: Իրավասուբյեկտությունն առկա է, եթե պետությունն ունի տարածք, կայուն բնակչություն, արտաքին հարաբերությունների մեջ մտնելու կարողություն և յուրային (ոչ օտար) կառավարություն (պետական կառավարման համակարգ): Ընդ որում, այս երկու հատկանիշները պետք է միասին առկա լինեն: Իրավասուբյեկտությունը, մասնավորապես, ազգային պետության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

Հարկ է նկատի ունենալ, որ իրավասուբյեկտությունն ընդհանուր առմամբ տեսանելի է, իսկ առաքելությունը կարելի է միայն ըմբռնել: Համամարդկային չափման մեջ հայության, կամ՝ Կոստան Զարյանի ոսկե բառերով ասած՝ հովիվների ազգի, արարատյան մարդկանց, առաքելությունը Կենաց իմաստության տարածումն է, իսկ քաղաքական համատեքստում՝ քաղաքակրթությունների ու տարածաշրջանների միջև կամուրջ-միջնորդ լինելը։ Իրավասուբյեկտությունը կորցնելուց հետո պետությունը զուգահեռաբար կորցնում է նաև առաքելությունը: Մինչդեռ առաքելությունը կորցնելուց հետո իրավասուբյեկտությունը կարող է երկար ժամանակ մնալ: Ճիշտ է, այն ի վերջո նույնպես կկորսվի, սակայն այդ գործընթացը կարող է անգամ դարեր տևել, ինչպես եղել է Հայաստանի պարագայում:

Շուրջ 200 տարի առաջ հայության երևելի դասը մեր քաղաքական ապագան կապեց Ռուսաստանի հետ:

Անկախ այդ ժամանակվա շարժառիթներից, կարող ենք փաստել, որ այդ ընտրությունը եղել է «չարյաց փոքրագույն»-ի ընտրություն՝ ակնկալիք ունենալով խուսափել թյուրքական տիրապետությանը բնորոշ ոտնձգություններից, որոնք չեն եղել ռուսական տիրապետության պարագայում: Այսինքն՝ եղել է ընտրություն հօգուտ առավել մեղմ ձևերով ու մեթոդներով և ավելի նվազ ծավալով ու տեմպերով իրականացվող ցեղասպանության: Սակայն այս միայն թվացյալ ու արտաքուստ էր։

Ռուսական կայսրությունը բազմիցս և մինչ օրս Կովկասյան թաթարների ձեռքով է իրականացնում ցեղասպանության կարմիր տարբերակը։ Այսինքն՝ վիճակն ըստ էության չի փոխվել։ Ապացուցելու կարիք չկա, որ մենք դեռևս չունենք ազգային պետություն, չունենք ազատ ու արժանապատիվ կյանք, այլ միայն գոյատևում ենք՝ հետզհետե կուլ գնալով տարբեր ձևերով, մեթոդներով, ծավալով և տեմպերով ընթացող ցեղասպանությանը:

Արդարացի լինելու համար նաև արձանագրենք, որ ընթացքում եղել են նաև մասնակի վերելքի ու բարգավաճման ժամանակահատվածներ, սակայն դրանք չեն փոխել այդ ընթացքը, այլ միայն ռեսուրս, լիցք և խթան են դարձել հավանական կյանքի համար: Առաջ անցնելով նաև կարող ենք առնվազն հիմնավոր կասկածի տակ առնել այդպիսի մոտեցումը, քանի որ, ինչպես ցույց է տալիս 200-ամյա ռուսական գաղութատիրությունը և հայության ու Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականությունը, թյուրքական կոշտ ու արյունոտ տիրապետությունը ծնում է ինքնապահպանության մղում և դիմադրություն, մինչդեռ «քրիստոնեական եղբայրության» տակ քողարկված և «չարյաց փոքրագույն»-ի տրամաբանությամբ արդարացվող ռուսական տիրապետությունը բթացնում է ինքնապահպանական բնազդը՝ և դիմադրություն ծնելու փոխարեն հաճախ վերածվում է թմրեցման միջոցով արյունաքամության: Ավելին՝ ռուսական տիրապետության տակ հայտնված հայության մի զգալի մասն իր այդ արյունատվությունը հաճախ դրսևորել է կամավորությամբ, երբեմն՝ նույնիսկ պաթոսով:

Այս երևույթին նպաստել է նաև ռուսական կայսերապետությանը բնորոշ մշակութային ձուլման քաղաքականությունը, որն առանձին քննության կարիք ունի: Արևելյան Հայաստանի մեծ մասը Ռուսաստանին անցնելուց հետո «չարյաց փոքրագույն»-ի ընկալումը հիմնականում զատվեց հայ-պարսկական հարաբերությունների բաղադրիչից և դարձավ ավելի պարզ ու միանշանակ՝ կայանալով ու կայունանալով ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի ձևաչափում: Ռուս-թուրքական երկընտրանքը հայության և Հայաստանի համար ռազմավարական (ծայրահեղ դրսևորումների ժամանակ՝ գոյութենական) մարտահրավերներ առաջացնող արտաքին հարաբերությունների ձևաչափ է, որը պայմանավորված է թուրքական լծից ազատվելու համար ազգային պետություն ստեղծելու փոխարեն ավելի մեղմ ռուսական լծի ընտրությամբ:

Այն հայության զգալիորեն լայն շրջանակներում ստեղծել է ռուսական գաղութատիրությունը և մեր շահերի հաշվին կատարվող ռուս-թուրքական գործարքները որպես ճակատագիր ընդունող մտածելակերպ և վարքագիծ, ինչը հայկական կողմին զրկում է ազգային պետություն ստեղծելու, դրանով իսկ՝ ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու և իր առաքելությունն իրականացնելու հնարավորությունից, իսկ ռուսական և թուրքական կողմերին էապես օժանդակում է իրենց շահերն ապահովելու հայության ու Հայաստանի հաշվին, ընդ որում՝ հայկական գործոնի կայացումը բացառող՝ իրենց համար առավել բարենպաստ տարածաշրջանային ճարտարապետություն ձևավորելու տարբերակով: Ռուս-թուրքական երկընտրանքի ձևաչափից դուրս գալու և ազգային պետություն ստեղծելու հնարավորություն առաջացավ Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծմամբ: Սակայն Մեծ Եղեռնի, անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի և այլ օբյեկտիվ պատճառներով հայության և նրա մանուկ Հանրապետության ուժը չբավարարեց ռուս-թուրքական ագրեսիային դիմակայելու համար:

Ռուս-թուրքական դաշինքը զավթեց ու մասնատեց երկուսուկես տարի գոյատևած պետությունը՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով հայության ու Հայաստանի հաշվին ձևավորելով հայկական գործոնի կայացումը բացառող տարածաշրջանային ճարտարապետություն՝ դրա համար երաշխիք դարձնելով նաև Արցախի և Նախիջևանի օտարումը Հայաստանից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունից զրկելով և որպես վարչատարածքային միավոր Ռուսաստանին հանձնելով: Որպես այս ամենի հետևանք, մենք կրկին վերադարձանք ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի ձևաչափի մեջ: Հայաստանը հայտնվեց մի գաղութային համակարգի մեջ, որի հենքը ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունն է, լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, իսկ գործիքը՝ հայաստանյան ռուսահպատակ վարչակազմը:

Վերջին անգամ ռուս-թուրքական երկընտրանքը հաղթահարելու և նշված գաղութային համակարգից ազատագրվելու (Armexit) ու ազգային պետություն կառուցելու հնարավորություն առաջացավ 1988 թ.-ին սկսված Արցախյան ազատագրական պայքարի ու 1991 թ. դեկտեմբերի 11-ին ԽՍՀՄ լուծարման շնորհիվ: Արցախի տարածքի մի զգալի մասի ազատագրմամբ մասամբ խախտվեց ռուս-թուրքական դաշինքով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, այսինքն՝ մեզ տիրապետող գաղութային համակարգի հենքը՝ ստեղծելով նաև հաջողությունը զարգացնելով Նախիջևանը հայկական վերահսկողության տակ առնելու և Կուր-Արաքսյան բնական միջակայքում ռուսական գաղութատիրությունից զերծ հայկական ազգային պետություն կառուցելու, որով՝ ռուս-թուրքական երկընտրանքը հաղթահարելու և մեր ազգային առաքելությունը վերաստանձնելու ու Հայրենիքին վերատիրանալու գործընթացի մեկնարկի, ազատ ու արժանապատիվ կյանքի հնարավորություններ: Սակայն, լուծարվելիս, որպես ԽՍՀՄ 70 տարի գոյատևած ռուսական կայսրությունը գործարկեց վերարտադրության մեխանիզմներ, ինչը կարճ ժամանակ անց վերածվեց կայսրությունը մի նոր ԽՍՀՄ-ի տարբերակով վերակենդանացնելու և այդ նպատակով նախկին ԽՍՀՄ հանրապետությունները վերագաղութացնելու ծրագրի:

Հայաստանի և հայության պարագայում մեր ազգային դիմադրողականությունը հաղթահարելու համար վերակենդանանալու ծրագիր ունեցող ռուսական կայսրությունը, որպես կատարածու ունենալով Հայաստանում կառավարման ղեկին գտնվող և քաղաքական դասի մեծամասությունը կազմող գործակալական (քաղաքական և ուղիղ առումներով) վերնախավին՝ պահպանեց Հայաստանը կառավարող գաղութային համակարգը և դրա միջոցով. -Արցախի ազատագրման պայքարը շեղեց նախապես հռչակված միավորման ուղուց և նրա անկախացման ու Հայաստանից տարանջատման միջոցով հարցական դարձրեց տարածաշրջանային ճարտարապետությունը փոխելու, դրանով իսկ՝ գաղութային համակարգի հենքը խարխլելու և գործոն դառնալու Հայաստանի հնարավորությունը, ինչպես նաև նախադրյալներ ստեղծեց Արցախն իր ձեռքն առնելու և որպես մանրադրամ Այսրկովկասին վերատիրանալու նպատակով օգտագործելու համար, -Հայաստանին մտցրեց Ռուսաստանի առանցքի շուրջն ստեղծվող վերպետական ու դաշինքային ձևաչափերի (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ) մեջ՝ էապես սահմանափակելով -Հայաստանի միջազգային ու տարածաշրջանային ինտեգրման և գործընկերային ներուժի զարգացման հնարավորությունները՝ նրան փաստացի դարձնելով Ռուսաստանի կցորդ-պետություն, -ձևավորեց Ռուսաստանից Հայաստանի կախյալությունն ապահովող երկկողմ միջազգային պայմանագրաիրավական համակարգ, -Հայաստանի անվտանգային-պաշտպանական և տնտեսական ոլորտների, ինչպես նաև արտաքին հարաբերությունների և պետական կառավարման համակարգի նկատմամբ հաստատեց փաստացի ռազմավարական կառավարում, -1988-94 թթ. և հետագա ժամանակահատվածում չեզոքացրեց ազգային պետության կերտման ներուժ ունեցող քաղաքական, հասարակական և ռազմական գործիչներին, -ավարտին հասցրեց ռուսահպատակ, ստրկամիտ, նյութապաշտ, կամազուրկ, մտքով գաճաճ հայաստանյան (Արցախը ներառյալ) քաղաքական-կառավարչական դասի և նրա կորիզը կազմող գաղութային վարչակազմի ձևավորումը, -գործուն աջակցությամբ որպես հանցավոր համագործակցություն կազմակերպված գաղութային վարչակազմին օգնեց. ա)       ամբողջությամբ զավթելու պետությունը և այն վերածելու ռուսական գաղութատիրությունը ու նրան ծառայող այդ վարչակազմի վերարտադրությունն ապահովող գործիքի, բ)         ստեղծելու իր Հայրենիքից հայության զանգվածային արտագաղթ պարտադրող իրավիճակ, գ)        ստեղծելու բնակչության քանակի համեմատությամբ անհամաչափ ոստիկանական-ենիչերիական ուժ և այն անպատիժ կերպով կիրառելու երաշխիքներ: Այս և այլ գործողությունների շնորհիվ Ռուսաստանը կարողանում է նաև պահպանել գաղութային համակարգի լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը և ապահովել հայության պետականազրկման, ցեղասպանության ու վերջնական հայրենազրկման գործիք գաղութային վարչակազմի վերարտադրությունը:

Դիտարկվող գործողությունների հետևանքով առաջացած համակարգային ճգնաժամը էապես թուլացնում է ազգային դիմադրողականությունը և պայմաններ ու նախադրյալներ ստեղծում Հայաստանի վերջնական աբխազացման ու կլանման համար: Եթե դա տեղի ունենա, մենք կզրկվենք ազգային պետություն ստեղծելու, մեր Հայրենիքին վերատիրանալու և մեր առաքելությունն իրականացնելու, այդու՝ ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու հեռանկարից և ոտք կդնենք վերջնական ուծացմամբ որպես ինքնություն վերանալու անդառնալի ճանապարհի վրա: Վերացողի գոյավիճակից դուրս գալու և ազատ ու արժանապատիվ ազգային կարգավիճակ ձեռք բերելու համար հարկավոր է առաջին հերթին ապագաղութացվել՝ ազատագրվել ռուս-թուրքական երկընտրանքի վրա հիմնված ռուսական գաղութատիրությունից՝ քանդելով գաղութային համակարգը և կտրելով այն պորտալարը, որի միջոցով Ռուսաստանը կառավարում է Հայաստանին:

Վարուժան Ավետիսյան 


դիտվել է 1302 անգամ

Լրահոս
16 Դեկ
Տեսանյութ․ Արմավիրի ավտոգողությունները բացահայտվեցինԻ՞նչ արժեն նախարարի խոստումները. աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի«Օրենքով գող»-ն արտաքսվել է Ուկրաինայից Այս կնոջ հետույքը 177սմ է, նա պնդում է՝ վիրահատությունների երբեք չի դիմել․ միայն տեսեք նրա հրապարակած լուսանկարներըԹրամփը ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Տեսանյութ, լուսանկարներ․ CPS բենզալցակայանի աշխատակցի վրա կրակողը Նորքի թաղապետի 28-ամյա ազգականն էՏեսանյութ․ Գրպանահատը հետախույզներին տեսնելով՝ ձեռքից գցել է դրամապանակը Լուսանկարներ․ Ինչպես առանց գումար ծախսելու պատրաստել գեղեցիկ ձնեմարդուկներ․ 10+ ինքնատիպ տարբերակ Սկանդալ Գյումրիում` Սամվել Բալասանյանի մասնակցությամբ Տեսանյութ, լուսանկարներ․ Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա սանդուղքով է այն զարդարում Տեսանյութ․ Աղջիկների թեժ պարի ավարտը, մեղմ ասած, անսպասելի էրԱդրբեջանցին ու թուրքն իրար հասկանո՞ւմ են խոսելիս Անժելա Սարգսյանը կլոր փորիկով լուսանկարներ է հրապարակելԿարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումների ժամանակ մահացածների թիվը Ապարան խոշորացված համայնքում կառուցվում և արդիականացվում է լուսավորության համակարգը Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները Լուսանկարներ. աշխարհի ամենակրքոտ կանանցից մեկը՝ տղամարդկանց սիրելինԲասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում «Արթիկ»-ը հաղթեց «Շիրակ»-ինԱդրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» Լիլուն կրքոտ լուսանկար է հրապարակելՔաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը «Դինամոն» 7-րդն է ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում, Մանուկյանն ու Ասլանյանը՝ փոխչեմպիոն Կանայք, որոնց լուսանկարները նայելիս չեք կարողանա չասել՝ «գրողը տանի»Իրավիճակը՝ սահմանինՏղամարդը որոշել է սրճարանում 20 մլն ռուբլիով բիթքոիններ գնել և զրկվել է իր ունեցվածքից Որքան գումար է հայտարարագրել վարչապետ ԿարապետյանըՃապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Լուսանկարներ, տեսանյութ. ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔ՝ Երևանում. վանաձորցի աղջիկը գլխի մազերին հարմարեցված ճոպանով քաշում է 3 տոննայից ավել կշռով Lexus-ըԻնչ չի կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ըստ ժողովրդական հավատալիքների. Իսկ դուք երբևէ խախտե՞լ եք դրանք Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ռուսաստանը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ Դերասանուհի Էվա Խաչատրյանն իր Ինստագրամի էջում սեքսուալ լուսանկար է հրապարակել13 տարի հետախուզվող 63-ամյա կինը հայտնաբերվել է և տեղափոխվել է Հայաստան «Ռեալ»-ի ֆուտբոլիստների սիրելիները հիջաբով զբոսնել են Աբու ԴաբիումՖուտբոլի կանանց թիմի պարը հանդերձարանում (տեսանյութ)Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա ԵՄ-ի սթափեցման կոչը ՀՀ իշխանություններին...Լուսանկարներ. Լեդի Գագանին մեղադրել են Քիմ Քարդաշյանին նմանակելու մեջ Զլատան Իբրահիմովիչի բրենդը արտադրում է նաև կանացի ներքնազգեստԼուսանկարներ. Քիմ ու Քորթնի Քարդաշյանները միջոցառում են կազմակերպել իրենց երեխաների համար Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել Արտակարգ դեպք Երևանում. 50-ամյա կինը կասկածվում է պաշտոնյա ամուսնուն սպանելու փորձ կատարելու մեջՀայտնի է Մխիթարյանի և Մոուրինյուի տարաձայնության պատճառըԱլեքսանյանի դուստրը դպրոց է նվեր ստացել իր բիզնեսն ընդլայնելու համարՀայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է վաճառել Մխիթարյանի տրանսֆերը՝ բավարար գումարի դեպքում. Մոուրինու
Ամենադիտված
Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերիալի գլխավոր դերակատարուհի Ալլան ժամանակին լրիվ մերկ է նկարահանվել 26-ամյա մոդել Անահիտ Հարությունյանը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր ընկերոջը8 նշան, որ օրգանիզմին սեռական հարաբերություն է հարկավոր Լուսանկար. ՀՀ ԱԺ պատգամավորը վթարի է ենթարկվել. կան վիրավորներԱյս 8-ամյա հարսը մահացավ առաջին ամուսնական գիշերվա ընթացքում. պատճառը կապշեցնի բոլորիդ Այն, ինչ դիահերձողը դուրս բերեց այս երիտասարդի ներքին օրգաններից, ուղղակի անհավատալի է (լուսանկարներ՝ ամուր նյարդերով մարդկանց համար)10 տարածված սխալ սեքսում, որոնց մասին նույնիսկ գլխի չես ընկնում. Չափահաս ընթերցողների համար Ինչպես Մոսկվան թուրքերին նվիրեց Հայաստանը և Վուդրո Վիլսոնի հռչակած Սևրի պայմանագիրը (տեսանյութ) 5 աստղ, ովքեր որպես մարմնավաճառ են աշխատել մինչև հայտնի դառնալը. կգուշակե՞ք, թե որ նախագահի կինն է էսկորտ եղել Եթե ձեր տանը նույնպես կա այս բույսից, ապա հենց հիմա կարդացեք, թե ինչ հրաշք ունեք ձեռքի տակ
Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Հայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերիալի գլխավոր դերակատարուհի Ալլան ժամանակին լրիվ մերկ է նկարահանվել Արտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՏեսանյութ. Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հեղինակություն՝ Ճակոյի դստեր պսակադրությունից Ահազանգ. Հայաստանում «այլմոլորակայիններ» են հայտնվել…26-ամյա մոդել Անահիտ Հարությունյանը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր ընկերոջըԼուսանկարներ. Բրիտանացի պոռնոաստղն իջավ մեքենայից, ու բոլոր տղամարդիկ քարացան. տեսեք, թե ինչպիսին էր նրա զգեստը հետևից (մեծերի համար)Լուսանկար. Սեքսուալ գեղեցկուհուց տղայական ոճ ընդամենը մեկ քայլ է․ Անի Երանյանը լրիվ տղա է դարձելԻնչ արժե մեկ գիշերը Վոլոչկովայի հետ
Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Հայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերիալի գլխավոր դերակատարուհի Ալլան ժամանակին լրիվ մերկ է նկարահանվել Արտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՏեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Տեսանյութ. Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հեղինակություն՝ Ճակոյի դստեր պսակադրությունից Ահազանգ. Հայաստանում «այլմոլորակայիններ» են հայտնվել… Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում 26-ամյա մոդել Անահիտ Հարությունյանը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր ընկերոջըԼուսանկարներ. Բրիտանացի պոռնոաստղն իջավ մեքենայից, ու բոլոր տղամարդիկ քարացան. տեսեք, թե ինչպիսին էր նրա զգեստը հետևից (մեծերի համար)