Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյուի տարաձայնության պատճառը
ՍպորտՀայտնի է դարձել, թե երբ են Մխիթարյանը և Մոուրինյուն տարաձայնություն ունեցել: Այս մասին գրում է ESPN-ն: Պարբերականի պնդմամբ դեռևս նոյեմբերին «Բրայթոն»-ի դեմ խաղից հետո պորտուգալացի մասնագետը խաղընկերների ներկայությամբ քննադատել է Մխիթարյանին: Հայ կիսապաշտպանը չի համաձայնել Մոուրինյուի հետ և զայրացրել է պորտուգալացի մասնագետին: Մոուրինյուն դժգոհ է Մխիթարյանի պաշտպանողական գործողություններից:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղից միայն 1-ում է հանդես եկել: