Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին Տեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովը ՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին Ռուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան Ինտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան Ղուկասյան 

«Ռեկետը» սկսվե՞լ է

Վերլուծական
Արդեն հայտնի է, որ կառավարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ ցանկանում է պարտադիր դարձնել  ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնի համար վկայագիր ունենալը: Նախաձեռնությունը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնինն է: Այն, ինչպես հայտնի է՝ իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ շուկայում գործող սուբյեկտների նկատմամբ: Այժմ գազալցակայաններում գազի լիցքավորման հարցերը կարգավորելու համար սեղանին է դրվել նոր օրենսդրական նախաձեռնություն, որը կարգավորելու է նախկին օրենսդրության մեջ առկա բացերը և նպատակ ունի նվազագույնի հասցնել հայտնաբերված խախտումները: Գազալցակայանների աշխատանքների կանոնակարգման մասին դեռ անցած տարվա նոյեմբերից խոսում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիմա կարծես թե խոսքերից անցում են կատարում գործերի՝ օրենքը խստացվում է: 
 
Առաջարկվող նախագծով հստակ կսահմանվեն այն կազմակերպությունների անունները, որոնք իրավունք կունենան գազաբալոն տեղադրել՝ ինքնաշեն տեղադրումների քանակը հասցնելով նվազագույնի: Սա նշանակում է, որ ոլորտի կարգավորման անվան տակ կսահմանափակվի գազաբալոններ տեղադրող ընկերությունների թիվը, ինչը ինքնին տանելու է խոշորացման, ասել է թե՝ նոր մենաշնորհի հաստատմանը: Պարզ է , որ նախագծով սահմանված «բարձր չափանիշներին» համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը կարող է մեկնաբանվել սուբյեկտիվորեն: Արդյունքում, ավանդաբար օրենսդրական փոփոխությունների հետևանքով՝ տուժելու են «մանրերը», ինչպես նաև վարորդները, ովքեր այս պարագայում պետք է հավելյալ վճարեն գազաբալոնների տեղակայման և համապատասխան արտոնագրերի ձեռքբերման համար: Սա նոր հարված է հայաստանցիների գրպանին և անգամ հավաստիացումները, թե գազաբալոններ տեղադրող ընկերությունների սահմանափակումը կբերի անվտանգության աճի՝ հիմնավոր կասկածներ է առաջացնում:
 
Օրենսդրական այս մահակը կամ «զսպաշապիկը», ուղղակի թե անուղղակի, վերաբերվում է նաև ԱԳլՃկ-ի աշխատանքների կանոնակարգմանը: Հասկանալի է, որ ներքաղաքական վերդասավորումների ակտիվ շրջանում գազալցակայանների մեծահարուստ սեփականատերերին զգոնացնելը որոշակի տնտեսական-քաղաքական նպատակ կարող է հետապնդել:  Բայց դա չի նշանակում, որ այս «ռեկետի» գլխավոր թիրախը հենց  օլիգարխներն են: Ամենայն հավանականությամբ, իշխանությունները ոլորտում վերահսկողությունը խստացնելու անվան տակ մի շարք «անտեր» գազալցակայանների կստիպեն փակվել, ինչն էլ ամբողջությամբ տեղավորվում է մենաշնորհների վերաբաշխման տրամաբանության մեջ
 
Տարիներ շարունակ մամուլն արձանագրել է, որ հեղուկ գազով լիցքավորված շարժական լցակայանները օրենքի խախտումներով են շահագործվում: Նորություն չէ նաև այն, որ շատ դեպքերում դրանք այլ ավտոտրանսպորտային միջոցի պատկանող պետհամարանիշներով են շրջում փողոցներում: Որքան էլ զարմանալի է, սակայն բազմաթիվ հրապարակումները նախկինում պատկան կառույցների կողմից «ուշադրության» չեն արժանացել: Հավանաբար այն պատճառով, որ նախկինում դրանց իրական տերերին «կպչել» հնարավոր չէր: Բայց, ինչպես երևում է, հիմա վերևից իջեցված հրահանգը հասել է ինչպես իշխանությունների յուրայիններին, այնպես էլ գազի բիզնեսով զբաղվողներին: Գաղտնիք չէ, որ գազալցակայանները մեր երկրում պատահական մարդկանց չեն պատկանում:
 
Ընդ որում՝ դրանց տերերին կարելի է հանդիպել ինչպես իշխանական, այնպես էլ, այսպես կոչված՝ ընդդիմադիր ճամբարում՝ Սամվել Ալեքսանյան, Բարսեղ Բեգլարյան, Երվանդ Զախարյան, Հովիկ Աբրահամյան: Բնական է, որ այս օրենսդրական նախաձեռնությունը հալած յուղի պես չի անցնելու՝ լինելու են դժգոհողներ և նրանք, ովքեր ատամներով են պաշտպանելու իրենց բիզնես շահերը: Ընդ որում, նրանց համար, ովքեր այսօր այս կամ այն կերպ իշխանության մեջ են կամ մոտ՝ ավելի շատ հնարավորություններ ունեն պաշտպանվելու, քան իշխանությունից «հեռացվածները»: Նման օրենսդրական փոփոխությունը մեսիջ է, որ վերջիններս պետք է իրենց գլխի ճարը ինքնուրույն տեսնեն: ՀՀ իշխանությունները որոշել են առիթից օգտվել եւ այս ոլորտում եւս մենաշնորհներ սահմանել, կամ վերաբաշխել առկա մենաշնորհները: 
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)
Ամենադիտված