10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանում շարունակվում է Աշխարհի առաջնությունը: Խմբային փուլի առաջին տուրում «Մորդովիա Արենա» մարզադաշտում միմյանց հանդիպեցին Կոլումբիայի և Ճապոնիայի հավաքականները:
Կոլումբիացիները զիջեցին 1:2 հաշվով:
Մեկնարկից վեց րոպե անց Սինձի Կագավան դիպուկ իրացրեց 11 մետրանոցը` խփելով հանդիպման առաջին գոլը:
39-րդ րոպեին Խուան Կինտերոն խփեց պատասխան գոլը, իսկ 73-րդ րոպեին Յույա Օսակոն հաղթանակ բերեց ճապոնացիներին:
Խաղի մեկնարկային 3-րդ րոպեից կոլումբիացիները մնացին տասը հոգով. կարմիր քարտ ստացավ Կարլոս Սանչեսը: