USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Պատճառը հայհոյանքն է եղել. մանրամասներ՝ Մարմաշենում ֆուտբոլից հետո մահվան ելքով ավարտված ծեծկռտուքից

Society

Վիճաբանությունը սկսվել է վահրամաբերդցի երիտասարդներից մեկի կողմից ֆուտբոլ խաղալիս հնչեցրած հայհոյանքի պատճառով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Մարմաշեն-Վահրամաբերդ գյուղի երիտասարդների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, որի հետևանքով մահացել էր Վահրամաբերդի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանը, իսկ մարմաշենցի անչափահասը՝ 17-ամյա Հովհաննես Խաչատրյանը կալանավորվել՝ սպանության կասկածանքով: «Ես էլ եմ լսել, որ մահացած երիտասարդը ֆուտբոլի խաղին չի մասնակցել, չգիտեմ՝ երբ է եկել այդտեղ: Զանգել, կանչել են 4-5 հոգու, թե ինչ՝ չգիտեմ, բայց ում մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, նա էլ ֆուտբոլ խաղալիս չի եղել: Նախնական զննությամբ պարզվել է, որ դեմքի վրա արտառոց կապտուկներ չեն եղել, բայց երկրորդ օրվա դիահերձման պատասխանը դեռ չկա: Իրավապահները զբաղվում են, քննիչներն առգրավվել են դեպքի վայրին մոտ գտնվող տեսախցիկները և կպարզեն՝ իրականում ինչ է եղել»,- ասաց Արշակյանը: Անդրադառնալով՝ մահացած 21-ամյա Զարզանդ Մանուկյանի քրոջ կողմից իր հասցեին հնչած մեղադրաքին, ըստ որի՝ ապատեղեկատվություն է տարածել, Մարմաշենի համայնքապետը նշեց. «Երբ ես խոսում եմ 2 կողմն էլ դաժան են ընդունում: Ավելի շատ կուզեմ հեռու մնալ մեկնաբանություններից, հատկապես որ իրավապահները զբաղվում են ու հարցաքննություններ են եղել: Էն ինչ-որ ես ասել եմ իմ հարցազրույցներում, ասել եմ այդ պահին գյուղում գտնվող 2 հարյուրից ավել իրապահ մարմիններից լսածը, որը նախնական զննության արդյունքներն են: Նրա ձեռքի վրա եղել են քերծվածքներ, դա դիահերձման ժամանակ արված նկարով եմ տեսել: Թե քանի՞ հոգի են եղել վիճաբանության ժամանակ՝ ես տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ ֆուտոլ խաղացել են 6-6 հոգով: Հեռախոսազրույցներով էլ կպարզեն, թե ինչ է եղել»,- նշեց համայնքապետը՝ ընդգծելով՝ չի ցանկանում, որ երկու գյուղի երիտասարդների միջև լարվածություն առաջանա: Խոսելով սպանության մեջ կասկածվող անչափահասի մասին՝ Մարմաշենի համայնքապետն ասաց, որ խելոք ընտանիքի երեխա է. «17 տարեկան երեխա է, իր մոտ ոչ մի արտառոց բան, ագրեսիվություն չեմ նկատել»,- նշեց նա:

Նշենք, որ Վահրամաբերդի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանի քույրը՝ Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Հեղինե Մանուկյանն, այսօր Aravot.am-ին մանրամասներ է ներկայացրել եղբոր սպանության դեպքից՝ նշելով, որ մամուլը երկու օր է ՝ ապատեղեկատվություն է տարածում՝ հղում անելով համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին։ Հեղինե Մանուկյանը պատմել է, որ իր եղբայրը չի մասնակցել Մարմաշեն ու Վահրամաբերդ համայնքների երիտասարդների միջև տեղի ունեցող ֆուտբոլի խաղին, ինչպես փորձում են ներկայացնել շահագրգիռ անձինք։ Նրան Մարմաշեն են կանչել՝ հեռախոսին SMS ուղարկելով ու տեղեկացնելով, որ վիճաբանություն է սկսվել ընկերոջ ու մարմաշենցիների միջև, որի համար էլ Զարզանդը գնացել է այնտեղ. «ՄԵկ ասացին կոկորդին են խփել, միանգամից խեղդվել է, հետո ասին՝ գլխին են հարվածել, տարբեր վարկածներ էին ասում։ Հետո պարզեցի, որ գցել են գետին, գլխին են հարվածել հետևի կողմից, ողնաշարից անջատվել, արյան զեղում է տվել: Եղբորս ընկերները պատմում են՝ երբ հասել են, կռիվն արդեն ավարտված է եղել՝ իրար ծեծած են եղել, բայց հաշիվ պարզելը շարունակվել է։ Եղբայրս բնավորությամբ հաշտարար էր, կռվասեր չէր, տեսնում է, որ Մարմաշենից 17 տարեկան տղան նորից է խփում իր ընկերոջը, հարցրել է ինչո՞ւ ես խփում, որին ի պատասխան՝ այդ 17 տարեկանը հրել է եղբորս։ Եղբայրս ասել՝ մի հրի, կանգնել ենք, տղամարդու պես խոսում ենք։ Երբ մի քիչ հեռացել են, Մարմաշենի տղաները խմբով եղբորս ու իր ընկերներին հետապնդած են եղել։ Եղբորս ընկերները Գևորգով են զբաղվել, Գևորգը ընկած է եղել, Մարմաշենի տղաները հետևներից են գնացել, բայց եղբայրս չի էլ նկատել, խոսեցրել են, հրել են, թե խփել, հիմա ստույգ չեմ կարող ասել, թեև արմունկին էլ վերք կար, գցել են վայր եղբորս, ու 17 տարեկան այդ տղան հետևից գլխին է խփել, Զարզանդի մահը վրա է հասել հենց այդ պահին։ Մարմաշենցի երիտասարդները թողել, փախել են, իր ընկերները ջուր են բերել, շտապօգնություն կանչել, բայց ինքն արդեն մահացել է։ Փաստորեն, եղբայրս հասավ, որ ընկերոջը օգնի, անմեղ տեղը զոհ դարձավ»։ Հեղինե Մանուկյանը պնդում է, որ խմբակային սպանություն է եղել, մեկ հոգին չէր կարողանա իր եղբոր պես բարձրահասակ, թիկնեղ, սպորտով զբաղված տղային վայր գցել և պահանջում է, որ մյուսները ևս պատասխան տան։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular