Daily Mail-ը գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել մոսկովյան «Հաղթանակի զորահանդեսից»
ՌուսաստանԲրիտանական աշխարհահռչակ Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել Մոսկվայի Կրեմլի հրապարակում երեկ՝ հունիսի 24-ին կայացած հաղթանակի 75- ամյակին նվիրված զորահանդեսից։
Հիշեցնենք, որ սովորաբար մայիսի 9-ին անցկացվող զորահանդեսը այս տարի, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, տեղափոխվել էր հունիսի 24-ին, ինչը ևս խորհրդանշական ընտրություն էր․ 1945 թվականի հունիսի 24-ին առաջին անգամ հաղթանակի առթիվ շքերթ անցկացվեց, այնուհետև այն դարձավ ավանդույթ հետագա տարիների համար՝ փոխվելով միայն ամսաթիվը։