Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Դուք այս երկրի ողնաշարն եք. նախագահը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի անդամների հետ

Video

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության, սննդի արտադրության, վերամշակող և սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ/AmCham) նախագահ Արա Հովսեփյանը, «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ի սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Ինտերնետ Պրոջեքտս» ՍՊԸ-ի (Menu.am) սեփականատեր, գլխավոր տնօրեն Վահան Քերոբյանը, «Նավասարդ ագրո» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմինե Մելքոնյանը, «Գոլդն Գրեյփ ԱրմԱս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտորյա Ասլանյանը, «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Հակոբյանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչ Էլինա Մարգարյանը:

Արձանագրելով, որ ստեղծված է իսկապես բավականին բարդ իրավիճակ, նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճախ ամենադժվար իրավիճակները նաև նոր հնարավորություններ են բացում: Նախագահը կարևորել է համատեղ ջանքերի գործադրումն, առկա խնդիրների հստակ արձանագրումն ու առավել օպտիմալ լուծումներ գտնելը մի իրավիճակում, երբ համաշխարհային տնտեսական անկման պայմաններում անհրաժեշտ է կարգավորել ինչպես բիզնեսի, այնպես էլ աշխատատեղերի խնդիրները: 

«Համաշխարհային ամբողջ տնտեսության մեջ կան ոլորտներ, որ պետք է վերակառուցվեն։ Միջին և ավելի երկարաժամկետ առումով մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնելու առողջապահության ոլորտին։ Բնական է, որ այդ ոլորտում ներդրումներն ավելի մեծ ծավալների են լինելու։ Ձեր ոլորտն առավելագույնս զգայուն է։ Դուք այս երկրի ողնաշարն եք, -իր խոսքում նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ -Կորոնավիրուսի դժվարություններին զուգահեռ՝ լինելու են տնտեսական մեծ դժվարություններ, այդ թվում՝ պարենի անվտանգության ոլորտում։ Դա համաշխարհային միտում է: Աշխարհը փոխել է մեր առաջնահերթ խնդիրները, և եթե մենք դրանք ճշգրիտ ու ժամանակին վեր չհանենք, ապա հետ կմնանք տնտեսության տարբեր ոլորտներում՝ լինի ՏՏ, արհեստական բանականություն, կենսաբանություն և ամենակարևորներից մեկը՝ պարենի անվտանգություն։

Հայաստանը պետք է շատ խորը և ամենայն լրջությամբ մտածի պարենի անվտանգության մասին։ Դրա ճանապարհներից մեկը գուցե հետևյալն է՝ վերագնահատել այն, ինչ ունենք, վերագտնել նոր շուկաներ։ Հոյակապ է, որ մենք, օրինակ, ռուսական շուկայում որոշակի տեղ ունենք, բայց մեկ շուկան բավարար չէ հավասարակշռությունը պահելու համար։ Պարենի անվտանգությունը պարենի հավասարակշռված արտադրությունն է և առևտուրը։ Մեր դեպքում լավագույն ճանապարհը պետք է լինի Հայաստանը դարձնել գյուղատնտեսական մթերքների և սննդի միջազգային առևտրի կենտրոն։ Մենք պետք է արտահանենք ամենաբարձր որակի ապրանքներ, որովհետև քանակով չենք կարողանալու մրցել։ Մրցունակության ձևակերպումը պետք է ավելի շատ ուղղված լինի որակին: Այսինքն՝ եթե հայկական ծիրան է, ուրեմն պետք է լինի լավագույնը, հայկական կոնյակը՝ լավագույնը, հայկական ջուրը կամ մնացած բոլոր ապրանքները՝ լավագույնը...

Կասկած չկա, որ Հայաստանն ունի գյուղատնտեսական ապրանքների արտադրության մեծ ներուժ։ Մենք ասում ենք, որ Հայաստանը կարող է դառնալ ՏՏ երկիր, բայց, միաժամանակ, հստակ է, որ Հայաստանը կարող է շատ ավելին անել գյուղատնտեսական ապրանքների արտադրության ոլորտում։ Բավական է այցելել գյուղեր և տեսնել, թե մեր տարածքների ո՞ր մասն է մշակված։ Բավական է գնալ Արցախ և տեսնել, թե ինչ հսկայական ներուժ կա, որ չի օգտագործվում։ Նախընտրելի է, որ բլուրները, գեղեցիկ դաշտերը ոչ թե հանքավայր դառնան, այլ մնան արոտավայրեր։ Հանքարդյունաբերությունը հեռանկարային չէ և վնասում է բնությունը։ Եթե Հայաստանը, օրինակ, տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխար արտահանի, դա մեծ եկամուտ է։ Կա հսկայական շուկա մեր հարևանությամբ՝ Իրանից սկսած մինչև Ծոցի բոլոր երկրներ։

Իմ եզրակացությունը հետևյալն է՝ դժվար է լինելու, պետությունը պետք է իր դերը ստանձնի: Իմ առաջարկությունը հետևյալն է՝ եթե դուք ցանկանում եք օգտագործել նախագահի ինստիտուտն, օգտագործեք այն՝ որպես ձեր ներկայացուցիչ կամ դեսպան: Ես կարծում եմ՝ դեպի Ծոցի երկրներ մենք ունենք շուկա, և այնպես է ստացվել, որ այդ երկրների ղեկավարներն իմ երկար տարիների բարեկամներն են:

Օգտագործեք նախագահական ինստիտուտն՝ ի շահ ձեզ և պետության: Փորձեք օգտագործել այս ինստիտուտի փոքր, բայց գուցե արժեքավոր հնարավորությունը:

Ուրախ կլինեմ, եթե ինչ-որ ձևով համագործակցենք և միասին հասնենք դրական փոփոխությունների»:

 

1

Գործարարներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի ազդեցությանն իրենց գործունեության ոլորտների վրա և խոսել այդ ուղղությունների զարգացման հեռանկարների մասին: Հանրապետության նախագահի առաջարկով նրանք ներկայացրել են նաև ներկայումս իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները, հնարավոր ռիսկերը: Անդրադարձ է եղել մասնավորապես հողատարածքների արդյունավետ կառավարման, արտահանման շուկաների ընդլայնման հարցերին, ինչպես նաև՝ հարկային արտոնությունների, աշխատատեղերի պահպանման և մի շարք այլ խնդիրների:

 

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular