Քոնոր Մաքգրեգորը գրառում է կատարել Խաբիբ Նուրմագոմեդովի հոր մահվան կապակցությամբ
SportԻռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հոր` մարզիչ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է Լենտան։
«Հոր, մարզչի և սպորտին հավատարիմ աջակցի կորուստ: Ցավում եմ, հանգչիր խաղաղությամբ, Աբդուլմանապ Նուրմագոմեդով»,-գրել է Մաքգրեգորը :
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հուլիսի 3-ին հայտնի է դարձել, որ մահացել է UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդով Աբդուլմանապը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: