Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off 

Ապրիլյանի ժամանակ հաղթեց Ադրբեջանը, հիմա՝ ոչ․ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին․ քաղաքագետ

Interviews

«Ռուսաստանի հայերը թո′ղ պատրաստվեն սումգայիթների, կամ թո′ղ հետ գան»,- այս կարծիքին է քաղաքագետ Արա Պապյանը, ով ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ հայերի նկատմամբ լայնածավալ գործողություններ հնարավոր է ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև տեղի բնակչության՝ ռուսների կողմից․ «Ադրբեջանցիների հրահրումները կարող են առիթ հանդիսանալ, որ տեղի բնակչությունը սկսի գործողություններ, որը պայմանավորված է Ռուսաստանում օրեցօր վատացող տնտեսական վիճակով, ինչն էլ հանգեցնում է բնակչության դժգոհությունների։ Փորձը ցույց է տալիս, որ նման դժգոհությունների պարագայում իշխանությունները այդ դժգոհությունները ուղղորդում են կա՛մ արտաքին թշնամիների վրա, կա՛մ ներքին թշնամի են գտնում, որի վրա էլ բարդում են հիմնական մեղավորությունը»,- պարզաբանեց քաղաքագետը։

Ըստ Պապյանի՝ ներկա պահին հայերն ամենահարմար թեկնածուներն են «քավության նոխազ» դառնալու, շատ հավանական է, որ հնարավոր քաոսը, որը առաջիկայում կսկսվի Ռուսաստանում, կուղղորդվի հայերի դեմ։

Արա Պապյանն այն կարծիքին է, որ ադրբեջանցիների գործողությունները, այնուամենայնիվ, ամենաթողության չեն հասնի․ «Ադրբեջանցիների գործողությունները չեն լինի անվերահսկելի, պարզապես, իրենք, եթե հավաքեն  որոշակի ծավալ, որը հնարավոր չի լինի վերահսկել, դրանք կուղղորդվեն։ Կա մի սկզբունք, որը գործում է ցանկացած պետական ազգային անվտանգության մարմիններում. այն երևույթը, ինչը չես կարող կանխել, առաջնորդի′ր և ուղղորդի′ր։ Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները փորձ կանեն ինչ-որ բաներ կանխելու, որովհետև մեծածավալ բախումներն իրենց ձեռք չի տալիս, ինչը չի կարելի ասել փոքրածավալի վերաբերյալ, քանի որ փոքրածավալի դեպքում կկարողանան Հայաստանում դժգոհություններ գեներացնել՝ ընդդեմ ներկա իշխանությունների, իսկ եթե ստացվի այնպես, որ բանը հասնի մեծածավալ բախումների, իշխանությունները կուղղորդեն՝ տպավորություն ստեղծելով, թե դա ինքնաբուխ է եղել և որևէ մեկի կողմից չի առաջնորդվել»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ ադրբեջանցիների նման վարքագիծը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերի նկատմամբ՝ աշխարհին ինչ-որ բան ապացուցելը կամ ցուցադրելը չէ, այլ Ռուսաստանին․ «Երբ որ ուշադիր լսում ենք ադրբեջանցի պաշտոնյաների, հասարակական գործիչների հայտարարությունները, որոնք իրենց խոսքում նշում են, որ չնայած վատ են ազգային բախումումները, չնայած կարող են ծանր հետևանքներ ունենալ,  բայց այդ ամենը պատճառ ունի՝ Հայաստանի ագրեսիան և 30 տարի Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիան, եթե դուք չեք ուզում, որ այս ազգամիջյան բախումը տեղափոխվի և սփռվի ձեր երկրում, ապա պետք է լուծել բուն պատճառը, այն է՝ հայերին ստիպել, որ ադ տարածքները զիջեն։ Սա շատ պարզ ու մտածված շանտաժ է՝ ուղղված Ռուսաստանի դեմ»,- ընդգծեց նա։

Արա Պապյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ կա ևս մի երկիր, որը որդեգրել է Ադրբեջանի նույն ռազմավարությունը՝ Թուրքիան։ Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, Թուքիայի նպատակները շատ ավելի ընդգրկուն են․ «Չմոռանանք, որ փետրվարի վերջին, երբ թուրքերի և ռուսների միջև Սիրիայում եղավ բախում, Թուրքիայի վարչապետի խորհրդականը սպառնաց Ռուսաստանին, որ իրենք կտրոհեն Ռուսաստանը, որովհետև այնտեղ 35 մլն մուսուլման է ապրում։ Ես կարծում եմ, որ Թուրքիան փորձ է անում հայ-ադրբեջանական բախումներ հրահրելու միջոցով դրան հաղորդել ավելի մեծ ընդգրկում՝  տալով դրան որոշակի կրոնական երանգավարում՝ իրականացնելու տրոհելու ծրագիրը»,- նշեց նա։

Ադրբեջանցիների հենց այս ժամանակահատվածում նման վարքագծի դրսևորումը քաղաքագետն առաջին հերթին կապեց Ադրբեջանում տիրող ծանր տնտեսական կացության հետ․ «Ճիշտ է, Ապրիլյան պատերազմին նախորդել էր նավթի գնանկում, և Ադրբեջանում ծագել էին տնտեսական որոշ խնդիրներ, իսկ հիմա բացի նավթի գնանկումից գումարվել է մի շարք այլ տնտեսական խնդիրներ ևս, մասնավորապես՝ կորոնավիրուսը, նաև վերնախավում առկա մրցակցային լարված իրավիճակը։ Այս ամբողջը շեղելու համար Ալիևի կողմից կա շահագրգռվածություն, և պատահական չէ, որ ադրբեջանցի շատ վերլուծաբաններ, դեսպաններ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, բարձրաձայնեցին, որ դա Ալիևի կողմից հրահրված էր աշխարհին՝ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակից շեղելու համար»,- ասաց Արա Պապյանը։

 Քաղաքագետը այն կարծիքին է, որ Ադրբեջանը նման կերպ իրեն չդրսևորեց Ապրիլյան պատերազմի ժամանակ, քանի որ այդ պատերազմում հաղթել էր Ադրբեջանը, իսկ հիմա հաղթանակը, միանշանակ, Հայաստանինն է․ «Ադրբեջանական կողմն այս անգամ բացահայտ պարտություն կրեց, իսկ 2016 թվականին, ի վերջո, պետք է ընդունենք, որ իրենք հաղթող կողմն էին, իսկ այդ հաղթող կողմը ունի հոգեբանական առավելություն։ Ինչքան էլ մերոնք ասեն՝ մենք հաղթեցինք, որովհետև Ադրբեջանը չհասավ իր նպատակին, բայց Ադրբեջանը 18 դիրք գրավեց, որոնցից 2-ը՝ ստրատեգիական կարևորության, էնպես որ Ապրիլյանի ժամանակ իրենք հոգեպես իրենց բավարաված էին զգում, իսկ հիմա՝ 4 տարի հետո՝ ոչ»,- եզրափակեց քաղքագետ Արա Պապյանը։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off
Most Popular