Minister of Defence Papikyan sent a message of condolence in connection with the death of the President of Iran US could sanction Georgia politicians to ‘defend democracy’: Politico Iran declares 5 days of mourning after president Raisi killed in helicopter crash Iran vice president confirms President Raisi’s death Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflection EU Mission in Armenia hosted delegation of Netherlands Embassy Putin told Tokayev about his impressions of his visit to China Ararat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCE Armenian, German Foreign Ministers discuss security situation in South Caucasus Henrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in Azerbaijan 

Ծախված խաղեր, 0 հաղթանակ. ինչպես «հեղափոխեցին» հայկական ֆուտբոլը

Analytical

Հայկական ֆուտբոլը կրկին ծանր օրեր է ապրում: Հեղափոխությունից հետո երկրպագուներին մեծ ոգևորություն էր պատել կապված այն փոփոխությունների հետ, որոնք պետք է արվեին նաև ՀՖՖ-ում և այդ փոփոխությունների մասին խոսվում էր անգամ հենց հեղափոխության օրերին տարբեր ամբիոններից՝ նախկինների «թալանի ու ամեն ինչ քանդելու» սովորության օրինակ բերելով՝ Ռուբեն Հայրապետյանի կողմից հայկական ֆուտբոլը թաղելը: Հեղափոխությունից հետո իշխանությունները լայնածավալ արշավ սկսեցին Հայրապետյանի դեմ և վերջինս ի վերջո հեռացավ, պայմանով որ իր տեղը կզիջի միայն այն ժամանակվա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին: Չի կարելի ասել, որ Վանեցյանի օրոք հայկական ֆուտբոլը բարձրացավ ծնկներից, սակայն ակհայտ է, որ որոշակի քայլեր այդ ուղղությամբ այնուամենայնիվ արվում էին, դրա ապացույցն էլ նախորդ մրցաշրջանում հայկական թիմերի հրաշալի և պատմական ելույթներն էին Եվրոպայի Լիգայում: Վանեցյանի հետ իշխանությունների ջրերը սկսեցին մեկ առվով չհոսել և դրանից հետո Հայրապետյանի հրաժարականը պահանջողները նույն ջանասիրությամբ սկսեցին պահանջել Արթուր Վանեցյանի հրաժարականը, ինչն էլ ի վերջո տեղի ունեցավ:

Դրանից հետո սկսեց հայկական ֆուտբոլի համար թերևս ամենա սկանդալային և տխուր շրջանը: Անցած տարվա դեկտեմբերին կայացած ՀՖՖ նախագահի ու գործկոմի արտահերթ ընտրություններում հաղթեց «իշխանական թեկնածուն»՝ Արմեն Մելիքբեկյանը, ինչը հնարավոր դարձավ ընտրելու իրավունք ունեցող կազմակերպությունների թվի զգալի կրճատման արդյունքում։ Իշխանությունն այնպես արեց, որ «Լոռի» ՖԱ տնօրեն Թովմաս Գրիգորյանի ձայները նվազեն՝ ընտրություններից անմիջապես առաջ ՀՖՖ ընդհանուր ժողովի կազմից հանելով, այսպես կոչված, ֆեյք-ակումբները, որոնք պատրաստվում էին ընտրել Գրիգորյանին։ 

Դրանից հետո մի սկանդալը հաջորդում էր մյուսին: Մելիքբեկյանն ՈՒԵՖԱ-ի եւ ֆուտբոլային հանրության ճնշման տակ վերջերս ստիպված եղավ դադարեցնել Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբում հանդես եկող մի շարք թիմերի գործունեությունը՝ ֆուտբոլային խարդախությունների՝ պայմանավորված խաղերի մեջ ներքաշված լինելու մեղադրանքով։ Սակայն պետք է նշել նաեւ, որ չի դադարեցվել մի շարք այլ ակումբների գործունեությունը, որոնք նույնպես ներգրավված են նշված խարդախություններում։ Մելիքբեկյանը փորձել է պահպանել իրեն հավատարիմ ակումբներին, որ դրանք մնան եւ շարունակեն ֆեդերացիայի ժողովում ձայնի իրավունք ունենալ։

 

Սակայն իշխանություններին բավական չէր միայն Մելիքբեկյանին այս պաշտոնում տեղավորելը, նրանք հասան նրան, որ իրենցով արեցին նաև գործկոմը: Օրինակ ՀՖՖ գործկոմի անդամ է Իմ Քայլից պատգամավոր Արեն Մկրտչյանը: Վանեցյանի ղեկավարման շրջանում Իմ Քայլից Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Սիմիդյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես ՀՖՖ գործկոմի կազմում էին: Այսօր էլ գործկոմում կան մարդիկ, որ բնավ որևէ առնչություն չունեն ֆուտբոլի հետ և գործկոմում են հայտնվել միայն ու միայն իշխանական այս կամ այն չինովնիկի հետ լավ հարաբերություններ ունենալու շնորհիվ: 

Այս ընթացքում եղան նաև այնպիսի դրվագներ, որոնցով պարզապես պարտավոր էին զբաղվել պատկան իրավապահ մարմինները: Խոսքը մասնավորապես ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից հնչած մեղադրանքների մասին է: Նա պնդում էր, որ Մելիքբեկյանը ժամանակին յուրացրել է ՀՖՖ կողմից ծախսերի համար տրված գումարները: Փաստացի սա հաղորդում էր հանցագործության մասին, որի հետքերով սակայն իրավապահ մարմինները այդպես էլ չգնացին:  Մելիքբեկյանը չի կատարել իր կողմից տրված և ոչ մի խոստում: Չկան նոր մարզադպրոցներ, չեն բացվել նոր խաղադաշտեր, հայկական ակումբներում ազգությամբ հայ խաղացողների թիվը կտրուկ անկում է արձանագրել և այսօր մեր ակումբները հենվում են բացառապես դրսի ուժի օգնության վրա: Սա նշանակում է, որ ոչինչ չի արվում տաղանդավոր ֆուտբոլիստների սելեկցիայի, աճեցման համար: 


Հայ երկրապագուների վերջին հիաթափությունն էլ կապված է այն հանգամանքի հետ, որ ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փատացի հրաժարվել է հանդես գալ հավաքականի կազմում: Պատճառները որոնելիս նույնպես կարիք չկա հեռու գնալ: ՀՖՖ վերջին ընտրություններից հետո հատկապես իշխանական, «թավշյա» կամ ակնհայտ իշխանամետ շրջանակներից ամենակեղտոտ ու վայրի «տրավլյա» սկսվեց թե՛ Հենրիխ Մխինթարյանի, թե՛ հատկապես իր մոր՝ ՀՖՖ գործկոմի անդամ և այդ արտահերթ ընտրություններում նորից առաջադրված (ու ինչ-ինչ «տարբերակների» հետևանքով չանցած) Մարինա Թաշչյանի դեմ, միջնորդավորված տարբերակով, ըստ էության, «մուռ հանելով» այն բանի համար, որ Հենրիխ Մխիթարյանը 2018-ի ապրիլին անարձագանք թողեց «թավշյա» միջոցառմանը միանալու՝ իրեն ուղղված փաշինյանական կոչերը: 

Ակնհայտ է, որ այն, ինչ այսօր կատարվում է հայկական ֆուտբոլում և ՀՖՖ-ում որևէ կերպ չի բխում ոչ ֆուտբոլիստների, ոչ երկրպագուների շահերից: Սա հերթական ոլորտն է, որը տապալում են թավշյա իշխանությունները և հերթական օրինակն է, այն բանի, որ հեղափոխությունը շրջանցել է ոչ միայն տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական բնագավառները, այլ նաև ֆուտբոլը: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Dollar, euro gain value in ArmeniaSlovakia PM's health condition improving, doctors sayParliament of Georgia intends to cancel President's veto of law 'On Transparency of Foreign Influence'Tavush for the Homeland movement leader Archbishop Galstanyan manages to reach Armenia’s Kirants villageSyria declares official mourning for death of Iranian PresidentMinister of Defence Papikyan sent a message of condolence in connection with the death of the President of IranUS could sanction Georgia politicians to ‘defend democracy’: PoliticoAsteroid explodes in the sky of SpainEU offers condolences for death of Iranian President, other officialsMFA spox about Raisi visit: Official information is given about high-ranking officials’ confirmed visits to ArmeniaArmenia Security Council chief to leave for Qatar on working visitHead of Armenia’s Kirants village: 2 houses, 3 train car cabins to pass under Azerbaijan controlIran's first vice president Mohammad Mokhber to become interim president before new electionsIran declares 5 days of mourning after president Raisi killed in helicopter crashIran President Raisi’s funeral to be held Tuesday in TabrizAmbassador Nilakshi Saha Sinha: Armenia-India defense cooperation is going very wellThree best iPhones to buy in 2024President of Dominican Republic re-electedYerevan Municipality's construction and improvement department has a new headArmenian President conveys condolences to government and people of IranArmenia commemorative coin dedicated to Charles Aznavour's 100th birth anniversary is put into circulationAndroid 15 will increase attery life of smartphones by several hoursLarge number of police forces are brought to Armenia’s Kirants villageIran vice president confirms President Raisi’s deathArmenia PM: I express my solidarity with Iran government, people, wishing strength, steadfastness at this difficult timeCharles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflectionNew method of fraud: How do criminals steal people's money?Enhanced security measures are introduced at Sochi airportGeorgian president vetoes 'foreign agents' billEU Mission in Armenia hosted delegation of Netherlands EmbassyPutin told Tokayev about his impressions of his visit to ChinaArmenia's Foreign Minister presented to his Swiss counterpart recent developments in process of normalization of relations with AzerbaijanArarat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCEUS Special Forces open permanent base in PolandHow to slow down the discharge of a smartphone? 8 useful tipsArmenian, German Foreign Ministers discuss security situation in South CaucasusJames Webb discovers oldest collision of giant black holes: Why is this finding important?Ben Affleck and Jennifer Lopez finally reunite amid divorce rumorsHenrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in AzerbaijanNo hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PM
Most Popular