Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ
ForeignՀայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովը: «Մենք, որպես պետություն, մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձություններով, ռազմական գործողություններով, և իմ ու Գերագույն ռադայի անունից ես կցանկանայի բոլորին հորդորել անել ամեն ինչ, որպեսզի զոհեր չլինեն, և նստեն բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ռազումկովը: «Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները կշարունակեն զարգանալ այս ճանապարհով», - ընդգծել է Ռադայի խոսնակը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրման հետ կապված՝ Ուկրաինայի միջազգային ավիաուղիները (UIA) դադարեցրել են թռիչքները դեպի Երևան: