Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Կարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղար Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում 

Ի՞նչ անել. Վարդան Օսկանյան

Դիվանագիտության ձախողումը բերում է պատերազմի, բայց երբ տանուլ ես տալիս պատերազմը, դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու անհրաժեշտությունը դառնում է օրվա հրամայական։ Այս մասին իր հոդվածում գրել է Հայաստանի ԱԳ նախկին նխարար Վարդան Օսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պատմությունը լի է օրինակներով, երբ պատերազմում ջախջախիչ պարտությանը հաջորդած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում հմուտ դիվանագիտությամբ հնարավոր է եղել վերականգնել կորուստներն ու սրբագրել բացթողումները։

1814-15 թվականներին Վիեննայի կոնգրեսում՝ Ֆրանսիայի կրած ջախջախիչ պարտությունից հետո, Տալեյրանի դիվանագիտական տաղանդի շնորհիվ Ֆրանսիան դուրս եկավ նվազագույն կորուստներով։ Այն ոչ միայն պահեց իր նախապատերազամական սահմանենրը, այլև Վիեննայում ձևավորված նոր եվրոպական համակարգում կարևոր և ծանրակշիռ դեր ստանձնեց։ Առանց դիվանագիտական այդ հմտությունների՝ Ֆրանսիան կկրեր շատ ավելի ծանր տնտեսական բեռ, կկորցներ տարածքներ և կենթարկվեր մեկուսացման առնվազն հաջորդ տասնամյակում։ Գերմանիան՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից հետո՝ վկա։

Հայկական դիվանագիտությունը, որը նախորդ երկուսուկես տարիների ոչ արդյունավետ վարման հետևանքով մեզ հասցրեց պատերազմի, այսօր կարող է դառնալ մեր փրկօղակը։

Փաշինյանը ստացել էր լավ, շատ լավ ժառանգություն։ Մադրիդյան կամ հետագայում Կազանյան փաստաթուղը, որի դրույթները, որքանով տեղյակ եմ, հիմնականում բխում էին Մադրիդյան փաստաթղթից, հայկական կողմի համար ընդունելի որոշում ստանալու հնարավորություն էին տալիս։

Մադրիդյան փաստաթուղթն 1991-ից մինչ օրս ներկայացված բոլոր փաստաթղթերից ամենանպաստավորն է մեզ համար, որն իր մեջ հնարավորություն է պարունակում հասնելու Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում քաղաքական կարգավիճակին:

Գոնե իմ նախարարության շրջանի ավարտին, 2008-ին հայկական ու ադրբեջանական կողմերի միջև մի քանի, բայց էական տարաձայնություններ կային որոնց շուրջ ընթանում էին բանակցությունները։ Որքան տեղյակ եմ, Փաշինյանի իշխանության գալու պահին, սեղանին դրված փաստաթղթի շուրջ առկա տարաձայնությունները կողմերի միջև մնում էին նույնը։ Ավելի քան երկու տարի Փաշինյանը հնարավորություն ուներ բանակցելու այդ փաստաթղթի հիման վրա, հատկապես հաշվի առնելով նրա պնդումը, թե լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համար։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ բոլոր տարաձայնությունները լուծվեին ի օգուտ Ադրբեջանի, այսօր մենք կունենայինք մի լուծում, որը մեծ հաշվով գոնե անընդունելի չէր լինի հայ ժողովրդի համար։ Կունենայինք լուծում՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությամբ, կարգավիճակի հայանպաստ որոշման հստակ հեռանկարով ու առանց հազարավոր զոհերի։

Ցավոք, Փաշինյանը ընտրեց այլ ճանապարհ։ Գործելու անկարողությունը թերևս հանգեցրեց ամեն «նախկինի» մեջ ապագա հնարավոր տապալումների արդարացման փնտրտուքի՝ ոչ մի տեղ չտանող գործելաոճին։

Երբ երկրի ղեկավարն առաջնորդվում է «նախկինի», նույնիսկ բանակցային փաստաթղթի նկատմամբ, ատելությամբ և ոչ թե ապագայի հանդեպ սթափ պատասխանատվությամբ, դա անխուսափելիորեն բերում է կործանման։

Այն պահից, երբ ստանձնում ես իշխանություն, այդ բեռն այլևս քոնն է։ Երբ 1998-ին մեր կառավարությունը ստանձնեց իշխանություն, մենք սեղանի վրա ունեինք հանրության համար անընդունելի բանակցային դիրքեր, ինչի պատճառով և հրաժարական էր տվել աոաջին նախագահը։ Ընդամենը երկու ամսում պետական-դիվանագիտական ջանքերի շնորհիվ մենք ստացանք նոր փաստաթուղթ ու նոր բանակցային մեկնարկ։ Չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ մեր կառավարությունը պետական կառավարման որևէ անհաջողություն արդարացներ «նախկինների» թողած ժառանգությամբ։ Թերևս դա էր պատճառներից մեկը, որ հաջողություններն անհամեմատ ավելի շատ էին։

Փաշինյանին դժվար է ներել իր կառավարման արդյունքում ստացած պատերազմն ու այդ պատերազմում մեզ համար ամենացավալի ելքը։ Սակայն նրան ավելի դժվար է ներել այն բանի համար, որ մսխեց հույսը, դրականի ակնկալիքը, հանրության վստահությունը, այն ամենը, ինչ կարելի էր ծառայեցնել պետության շահին՝ իշխանափոխությունից հետո։ Փոխարենը նա թաղվեց «նախկինի» հանդեպ ատելության ծանր ու անհեռանկար բեռի տակ։

Ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ Մադրիդյան փաստաթղթի դրույթները դեռ արդիական են և, դրանց վրա հենվելով, կարելի է հասնել մեզ համար բարենպաստ շտկումների։

Ինչպիսին էլ որ լինեն ներքաղաքական փոփոխությունները, ով էլ ներկայացնի Հայաստանը, օրախնդիր է սեղանին վերադարձնել Մադրիդյան սկզբունքները և դրանց ամբողջական կիրառումը՝ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության հիման վրա։

Եթե նախորդ երեսուն տարիներին ստեղծված ստատուս քվոյի հետ չէր հաշտվել ադրբեջանական կողմը, ապա այսօրվա ստատուս քվոն անընդունելի է հայկական կողմի համար։ Պարտադրված խաղաղությունը չի կարող կայուն լինել, ու հենց այս դրույթի վրա հենվելով՝ պետք է պարտադրել բանակցությունների ակտիվ շրջան՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա։

Եթե չենք ուզում, որ հաջորդ երեսուն տարին տարածաշրջանում շարունակի լարված մնալ, միջազգային հանրությանը պետք է օգնել Ադրբեջանին նստեցնելու բանակցային սեղանի շուրջ և ստիպելու վերականգնել հավասարակշռությունը՝ հենվելով այն դրույթների վրա, որոնք Ադրբեջանը ընդունել էր Մադրիդում 2007-ին։

Նման հնարավորությունից օգտվելու և հաջողության հասնելու համար շատ ժամանակ չկա։ Սա պետք է արվի շատ արագ և Հայաստանի նոր դեմքով։ Հենց միայն այն պարզ պատճառով, որ նման ելքի հաջողության գրավականը պետք է լինի երկարաժամկետ խաղաղության հրամայականի և պարտադրված ստատուս քվոյի անընդունելիության հայկական կողմի պնդումը։ Նման պնդումը չի կարող ընկալելի լինել այնպիսի իշխանության կողմից, որն առնվազն ֆորմալ առումով համաձայնություն է տվել պարտադրված պայմաններին»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՖրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստԱյս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչՌուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելՓաստաբանները գործադուլ են հայտարարելուՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակումԵրևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև քննարկվել են գործակցության ծրագրեր«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ ՀակոբյանըԱկանատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասներըԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավորՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ ՍրբազանՎեհափառը Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցըՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակի գնահատում. Արմեն ԳասպարյանԳենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ)Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվելԱ'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԱդրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ ԷրդողանՍրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան (տեսանյութ)Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)7 ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց անցնում Է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչՍա կռիվ է, սա հայ ազգի կռիվն է թուրքի, նկատի ունեմ Նիկոլի դեմ. պիտի հաղթենք. քաղաքացի (տեսանյութ) Սրանք պարտության սիմվոլ են, ազգ ու երկիր են ուզում վերացնել, այս ոհմակը խառնվել է իրար (տեսանյութ) Քիշնևի քաղաքապետը Երևանում է․ համագործակցության հարցեր են քննարկել Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին 2018 թվականին ամեն ինչի մասին խոսել եմ. Բալասանյանը` Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Թշնամուն շատ լավ եմ ճանաչում. Տավուշով սա չի ավարտվելու, կսպառնա նաև ռազմական գործողությունների վերսկսմամբ. Արթուր Աղաբեկյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՍյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԵվրոպական ինտեգրման համար տարվող աշխատանքներում ՀՀ-ն կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծերՍանոսյանը պնդում է՝ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատունը ծնողների համար եղբայրներն են կառուցում Սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ․ ԱՆ Հարգելի ուսանողներ, հիշեք, որ այս իշխանությունները խլում են ձեր կյանքի լավագույն տարիները. Արմեն Հարությունյան
Ամենադիտված