Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ) Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ) Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (տեսանյութ) ՀԻՄԱ. իրավիճակը Կիրանցում պայթյունավտանգ է. բնակիչները կրկին փողոցում են Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ճանապարհը մենք չենք փակել, վարչապետն է փակել, մարզպետը թող էստեղ գա, գյուղի շնչառությունը փակում են Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն (տեսանյութ) 

Այսօր մեր շուրջ և մեր մեջքի հետևում մեզ անմիջապես վերաբերող հարցերում լուրջ գործընթացներ են տեղի ունենում. Վարդան Օսկանյան

Հասարակություն

Հայաստանի Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյան (պաշտոնավարման տարիները՝ 1998- 2008 թթ)

«Իմ երկարամյա դիվանագիտական փորձից ելնելով, կարող եմ հաստատապես ասել, որ երբ միջնորդների, միջազգային հանրության մոտ ձևավորվում և կարծրանում են տեսակետներ, հետագայում դրանց դեմ պայքարելն ու փոխելը շատ դժվար է լինում: Այդպես էր նույնիսկ, երբ մենք հաղթական և գերիշխող դիրքերում էինք: Այսօր երբ պարտվել ենք պատերազմ, բարոյալքվել ենք և գտնվում ենք ներքաղաքական ցնցումների մեջ, նման իրավիճակներին դիմագրավելը շատ ավելի դժվար է եւ անմարդկային ջանքեր է պահանջում:
 
Այսօր մեր շուրջ և մեր մեջքի հետևում մեզ անմիջապես վերաբերող հարցերում լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Պատերազմի արդյունքների ու մինչ օրս շարունակվող անգործության հետեւանքով ձեւավորվել են մեզ համար կործանարար նոր կարծրատիպեր, որոնք շրջելը ամեն օր՝ էլ ավելի է բարդանում։
 
Դրանք հիմնված են երեք փաստարկումների վրա. Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, դա Ադրբեջանական տարածք է, որտեղ ապրում են հայեր որոնց՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերում կարելի է ականջալուր լինել, և վերջապես՝ ժամանկն է որ նայենք դեպի ապագան: ԱՄՆ-ի և Եվրոպական Միության քաղաքական և դիվանագիտական շրջանակներում շրջանավորվող շշուկները ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաների արած հայտարարություները վկա:
 
Արտաքին քաղաքականության և հատկապես Լեռնային Ղարաբաղի գործընթացին առնչվող գնացքը տեղից շարժվել է։ Այս պահի դրությամբ, երբ այն սկսում է արագություն հավաքել, մենք ոչ թե կողքից քայլում ենք՝ փորձ անելով ցատկել ներս, այլ կանգնել ենք։ Այդ գնացքը շուտով կլքի կայարանը, եթե մենք չսկսենք արագ վազել նրա հետևից և ներս ցատկել։
 
Դա անելու համար մեզ անհրաժեշտ է աշխատել երեք ուղղությամբ՝ դիվանագիտական, ռազմական և միջազգային իրավական։
 
Դիվանագիտական
 

Դիվանագիտական ճակատում հայկական կողմը շատ արագ պետք է հստակեցնի իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Իմ համոզմամբ՝ դա պետք է կառուցված լինի հետևյալ  դրույթների վրա․
 
1-Նոյեմբերի 9-ի հայտարարությունը այդ պահին Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատերազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի արտացոլումն է։ Դրա բովանդակությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության կամքի և ցանկության, այլ ռազմական ուժով պարտադրված իրավիճակի արտահայտությունն է։
 
2- Ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ստատուս-քվոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության, ինչպես նաև հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։ Ինչպես 1994-ին պատերազմի արդյունքում ամրագրված ստատուս-քվոն հիմք չծառայեց հաջորդ 25 տարիներին խաղաղությանը, այնպես էլ այս պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող ամուր խաղաղության հիմք լինել գալիք տարիների համար։
 
3- Հայկական կողմը երբեք հավակնություն չի ունեցել և ապագայում էլ չի ունենալու տարածքների վրա, որոնք իրենը չեն եղել, բայց նախանձախնդիր և հետևողական է լինելու տեր կանգնելու այն ամենին, ինչ արդարացիորեն պատկանում է իրեն։
 
4- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հողում ինքնորոշվելու իրավունքի իրացումը, ինչպես անկախության առաջին օրվանից, շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը։
 
Այս սկզբունքները հրապարակայնացնելուց հետո մեր դիվանագիտությունը ակտիվ և հետևողական կուլիսային աշխատանք պետք է տանի դրանց հիմնավորման և ամրագրման հարցում մեր տարածաշրջանի հիմնական դերակատարների հետ՝ շեշտը դնելով Ռուսաստանի, բայց ոչ նվազ՝ մյուս շահագրգիռ կողմերի հետ գործակցության վրա։
 
Ռազմական
 
Դիվանագիտական այս աշխատանքին միս և արյուն տալու համար անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին, որտեղ ներգրավված կլինեն անձինք Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, որոնց առաջ խնդիր դրված կլինի ամենակարճ ժամկետում մշակել և կիրառության դնել Հայաստանի բանակի վերակենդանացման, վերազինման և կատարելագործման ծրագիր՝ լրջագույնս աշխատելով դրա համար տնտեսական հիմքեր ու ֆինանսական աղբյուրներ ստեղծելու ուղղությամբ։
 
Բնական է, որ տարածաշրջանում գետնի վրա իրավիճակի էական փոփոխություն է տեղի ունեցել։ Փոխվել են մեր ներկա և ապագա մարտահրավերները։ Այդ բանակի կառուցվածքը, զինատեսակները և ընդհանրապես բնույթը պետք է համահունչ լինեն նոր ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին։ Այն պետք է տարբեր լինի դասական կամ կոնվենցիոնալ բանակից, վերածվի շատ ավելի շարժունակ, դիպուկ և նպատակամետ բանակի։
 
Միջազգային իրավական
 
Միջազգային իրավական ոլորտում նույնպես անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին՝ կրկին բաղկացած Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկայացուցիչներից: Դրանում պետք է ներդրվեն լուրջ միջոցներ, ներգրավվեն միջազգային իրավաբանական հաստատություններ՝ հետապնդելու առաջին հերթին գերիների վերադարձի խնդիրը, բարձրացնելու Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում քիմիական զենքի կիրառման և միջազգային քրեական հետապնդում ենթադրող գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայկական մշակութային արժեքների պահպանման հարցերը։
 
Եթե մենք ուզում ենք, որ մեր հակառակորդները, բարեկամներն ու հարևանները, ինչպես նաև միջազգային հանրությունը մեզ լսեն, հարգեն և մեզ ընկալեն որպես տարածաշրջանային դերակատար, անհրաժեշտ է, որ այս երեք ուղղություններով չհապաղենք և ամենակարճ ժամկետում սկսենք արդյունքներ ցույց տալ։
 
Ավելին՝ եթե շարունակվի այս ներքին համառությունը եւ արտաքին անգործությունը, ապա, իմ խորին համոզմամբ, ոչ հեռու ապագայում մեզ սպառնում է Արցախի մնացորդ մասի նախիջեւանացումը, Սյունիքի հայաթափումը ու նույնիսկ կորուստը»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԵվրոպական ինտեգրման համար տարվող աշխատանքներում ՀՀ-ն կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծերՍանոսյանը պնդում է՝ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատունը ծնողների համար եղբայրներն են կառուցում Սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ․ ԱՆ Հարգելի ուսանողներ, հիշեք, որ այս իշխանությունները խլում են ձեր կյանքի լավագույն տարիները. Արմեն Հարությունյան Կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹող գա, բայց չփորձվի մարզպետը գա ու էլի փոխհատուցում առաջարկի. կիրանցիները՝ Տավուշի ոստիկանապետին Կիրանցում, չնայած հեղեղին, բնակիչները շարունակում են մնալ փողոցում (տեսանյութ) Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԵկել է Աստծո ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է IPU խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովին Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Մինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. ԹրամփԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող գերիներին Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (տեսանյութ) Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ՝ պահանջում է դադարացնել նկարահանումը Կիրանցում (տեսանյութ) Հաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել Սրբազանին վստահում է ժողովուրդը, արթնացած են մարդիկ, լավ է լինելու. Մախսուդյան (տեսանյութ) ՀԻՄԱ. իրավիճակը Կիրանցում պայթյունավտանգ է. բնակիչները կրկին փողոցում ենՄենք եղբայրների պես ենք. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասինԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են (տեսանյութ) Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ճանապարհը մենք չենք փակել, վարչապետն է փակել, մարզպետը թող էստեղ գա, գյուղի շնչառությունը փակում են Վահագն Չախալյանը և ևս 4 հոգի ձերբակալվել են՝ կառավարության մոտ ակցիա իրականացնելիս. ՔԿ Թե մարզպետը լավ տղա ա, ռիսկով ա, թող գա ժողովրդի մեջ, ինքը խաբել ա մեզ (տեսանյութ) ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հայաստանին Օվիեդոյի կոնվենցիային միանալու կապակցությամբ Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն (տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան խաղի տոմսերի վաճառքը ՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումՍերբիայում նախագահին սպառնալու համար տղամարդ է ձերբակալվել Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը, զարգանալը ՀՀ-ում պետք է լինի գերնպատակ․ Փաշինյան Սկսած վարչապետից` հրավիրում եմ Կիրանց, եկեք, էս տղերքի աչքերին նայեք ու գնահատեք հողը (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանցում լարված է. գյուղում կարդում են սահմանազատման մասին տեղեկատվությունը, նշում, որ դեմ են Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ Պեկինն ու Մոսկվան խորացնում են ռազմավարական փոխգործակցությունը. Պուտինն ու Ծինփինը 2,5 ժամ բանակցել ենՎարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը Կառավարությունը կստեղծի Սպորտի կառավարման կենտրոն
Ամենադիտված