«Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Սելտայի» հետ, Սուարեսը դուբլի հեղինակ դարձավ
ՍպորտՄադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղացին «Սելտայի» հետ:
Երկուշաբթի օրը Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: «Ատլետիկոյի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը: «Սելտայի» կազմում գոլերը խփեցին Սանտի Մինան և Ֆակունդո Ֆերեյրան:
«Ատլետիկոն» 20 խաղից հետո վաստակած 51 միավորով գլխավորում է աղյուսակը՝ ութ միավորով առաջ անցնելով «Բարսելոնայից» և «Ռեալից», որոնք ավելի շատ խաղեր են անցկացրել: 22 հանդիպումներից հետո «Սելտան» 26 միավորով 10-րդն է: