London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

«Եթե մեկն ընկներ, ոտքը ջարդեր, դուրս է գալիս, որ մեղավորը Տարոն Մարգարյանն է»

Right

Hraparak.am-ը գրում է․

Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Եթե վերծանելու լինենք Քննչական կոմիտեի երկարաշունչ, տաղտկալի հաղորդագրությունը, մեկ նախադասությամբ կարող ենք ասել՝ իրավապահ մարմինը նախկին քաղաքապետին մեղադրում է նրանում, որ 2011թ. սեպտեմբերից մինչեւ 2014 թվականը համայնքային հողատարածքներից տարածքներ է նվազեցրել՝ աճուրդի միջոցով, էժան գնով իր մերձավոր-մտերիմներին վաճառելու համար։ 2018-ին հարուցված այս գործի մասին, ՔԿ-ն հայտարարում է նախօրեին, կասկած կա, որ «նախկինների» դեմ քրեական գործերը կրկին ջրի երես են հանում քաղաքական այս խառը իրավիճակում՝ մարդկանց աչքին թոզ փչելու համար, թե «թավիշն» ավարտվել է։ Տարոն Մարգարյանի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Բենիկ Գալստյանը։ Մենք զրուցել ենք նրա հետ․

-Դուք միջնորդել եք որոշակիացնել Տ․Մարգարյանին առաջադրված մեղադրանքը, ի՞նչ պատասխան եք ստացել։

-Բազմաթիվ մտքեր կային, որոնք նշվել էին քննիչի կողմից, կարող էին մեկնաբանվել տարբեր ձեւ, կարող էին չմեկնաբանվեին առհասարակ, որը որոշակիության սկզբունքին հակասում է։ Այդ մասով ասել եմ՝ որոշակիացրեք, ըստ էության՝ այդ միջնորդության վերաբերյալ տեղեկություն չունենք։

-Օրինակ՝ մեղադրանքի ո՞ր մասը ձեզ հասկանալի չէ, մեծ հաղորդագրություն են տարածել, թվարկել, թե ենթադրաբար ինչեր է արել նախկին քաղաքապետը։

-Այ, խնդիրը կայանում է նրանում, որ Տարոն Մարգարյանը դե յուրե այդ գործողություններին որեւէ առնչություն չի ունեցել եւ չէր էլ կարող ունենալ, ոնց հասկացա՝ գույքն օտարվել է աճուրդներով, իսկ օտարման կարգը նախատեսված է օրենքով։ Տարոն Մարգարյանն այնքան մասնակցություն է ունեցել, ինչքան՝ ես, այսինքն՝ զրո։ Քննիչին խնդրել ենք պարզաբանել։ Օրինակ, եթե քաղաքապետարանում մեկը պատուհանից իրեն ցած նետեր, էլի մեղավորը Տարոն Մարգարյա՞նն էր դուրս գալիս, աբսուրդ է։ Ինչ վերաբերում է մերձավորներին, սանիկ էին նշել, այսպես ասեմ․ քրեական գործերով որեւէ տեղեկատվություն կամ որեւէ տվյալ չկա առ այն, որ անձանցից ինչ-որ մեկը, որը մասնակցել է աճուրդի, գնել է ինչ-որ գույք, եղել է Տարոն Մարգարյանի հետ այս կամ այն չափով մտերիմ։ 

-Այսինքն՝ Տարոն Մարգարյանի դեմ ցուցմունք չկա։

-«Դեմ» ցուցմունքն անհասկանալի է։

-Իսկ այդպիսի մարդ կա՞, որ թեկուզ անհիմն ինչ-որ բան է ասել Տարոն Մարգարյանի դեմ։

-Այդպիսի մարդ լինելու վերաբերյալ մենք տեղեկություն չունենք, ամենայն հավանականությամբ՝ չկա էլ։ Ենթադրում եմ, որ ենթադրել են էսինչ մարդը Տարոն Մարգարյանի հետ մոտիկ է, որովհետեւ Մարգարյանն ունի հեղինակություն, իրեն բոլորը ճանաչում են։

-Ինչպես հասկացա՝ Տարոն Մարգարյանը եղել է Երեւանում, ներկայացել է ՔԿ, սակայն նրա վերաբերյալ հետախուզում է հայտարարվել։

-Շատ աբսուրդային է․ խնդիրն ինչո՞ւմն է՝ փետրվարի 7-ին Տարոն Մարգարյանը մեկնում է Մոսկվա՝ բուժզննման նպատակով, մեկնելու հաջորդ օրը նախաքննական մարմինը որոշում է կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, 2018-ի օգոստոսից քննվող գործով չգիտես ինչու՝ 2021-ի փետրվարի 7-ին։ Արդեն ամսի 11-ին մեր փաստաբան-կոլեգաններից մեկը կապի է դուրս գալիս քննիչի հետ եւ հայտնում է, որ Տարոն Մարգարյանը գտնվում է ՌԴ-ում, ինքը հնարավորինս շուտ գալու է Հայաստան, դա էլ փետրվարի 13-ն էր՝ առաջին չվերթով։ Այդ օրը պարոն Մարգարյանը եկավ 23։ 00-ին եւ 00։ 40-ին ներկայացանք քննիչի մոտ։ Ու ի զարմանս մեզ՝ նշեց, որ որոշում է կայացվել հետախուզում հայտարարելու վերաբերյալ։ Այսինքն՝ ամսի 11-ին մարդը խոսում, պայմանավորվում է մեր հետ ու այդ նույն օրը հետախուզում է հայտարարում։ 

-Հիմա հետախուզումը վերացրե՞լ է։

-Բնականաբար, քննիչը պիտի վերացնի, որ վերացրած չլիներ, պարոն Մարգարյանին ոստիկանները պետք է հետապնդեին, բնականաբար, նման բան չի եղել։

-Գործով անցնում է նաեւ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, նույն մեղադրանքը նաեւ նրան է առաջադրված, ի՞նչ առնչություն ունի։

-Չգիտեմ, նշված է, որ պետգույքի կառավարման վարչության պետն է եղել Արման Սահակյանը եւ վերջ։ Մոտավորապես՝ այսպես կարող ենք եզրակացնել․ քաղաքապետարանի հետ կապ ունեցող ինչ հիմնարկ-ձեռնարկությունում, շինությունում, օրինակ, հրդեհ լիներ կամ մեկն ընկներ, ոտքը ջարդեր, դուրս է գալիս, որ մեղավորը Տարոն Մարգարյանն է, ենթադրություն է էլի։ Հանցանքը պետք է ունենա ժամանակահատված՝ հանցանքի կատարման պահ, հետեւանքի առաջացման պահ, կարեւոր հարց կա, ես որպես փաստաբան չեմ կարողանում ֆիքսել՝ այս մարդը ե՞րբ է սկսել իր լիազորությունները չարաշահել, այդ չարաշահումը ե՞րբ է ավարտվել ու ե՞րբ է առաջացել հետեւանքը, այսինքն՝ սա էլ է անորոշ։

-Այս դեպքում վաղեմության ժամկետ կա՞ եւ ինչքա՞ն է։

-Ըստ էության՝ վաղեմության ժամկետ կա, սա ծանր հանցագործություն է համարվում, որի վաղեմության ժամկետը երկար է։ Եթե մենք ունենայինք անգամ վաղեմության ժամկետ, համաներում կամ ինչ-որ հիմք լիներ, սակայն մենք նրա կողմնակիցն ենք, որ պարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվի միմիայն արդարացնող հիմքով։ 

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հիմա այս գործի մասին հաղորդագրություն տարածվեց, տեսնո՞ւմ եք քաղաքական ենթատեքստ, որ հնարավոր է այս փուլում որոշակի հարցեր է ուզում լուծել իշխանությունը։

-Եթե լիներ ստանդարտ գործ, լիներ մեղադրանքի որոշակիություն,  լինեին գործողություններ, որոնք ունենային տրամաբանություն, ես նույնիսկ այսքան չէի խոսի, կասեի՝ թող մարդիկ հանգիստ իրենց քննությունն անեն, բայց իմ մոտ ողջամիտ տպավորություն է ստեղծվում, որ այս մարդուն որպես մեղադրյալ են ներգրավել, որ ուղղակի Հայաստան չգա՝ հետախուզում կհայտարարեին, կհրապարակեին, որ Տարոն Մարգարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել եւ փախած է երկրից։ Բայց իրենց նախատեսածը չստացվեց, պարոն Մարգարյանը փախնելով աչքի չի ընկել, ինքը միշտ եղել է իր երկրում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular