London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

«Հավաքների սահմանափակումն անօրինական էր». որքանով են խախտվել մարդկանց իրավունքները՝ արտակարգ և ռազմական դրության պայմաններում

Society

Հավաքների ազատության իրավունքը և կարծիքի արտահայտման ազատության իրավունքը դասվում են մարդու հիմնարար իրավունքների շարքին: 

Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտելու նրա մասնակցությունը։ Սակայն, հավաքների ազատությունը սահմափակվում է արտակարգ և ռազմական դրության ժամանակ։ Թե՛ արտակարգ, և թե՛ ռազմական դրության ժամանակ կազմակերպվում էին մի շարք բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ ցուցարարներին բերման էին ենթարկում, սակայն դա չէր խանգարում նրանց՝ շարունակելու իրենց պայքարը։ 2020 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ հավաքները՝ ՌԴ մեկնել ցանկացողներ, բուհ չընդունված դիմորդներ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողներ, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ, դեսպանատների դիմաց Ադրբեջանին դատապարտելու կոչեր անող քաղաքացիներ, 17 կուսակցությունների ներկայացուցիչներ։ Թվարկվածներից առավել երկարատև են եղել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների և 17 կուսակցությունների ներկայացուցիչների կազմակերպած հավաքները։

«Հավաքների ազատությունը կարևոր ազատություններից մեկն է։ 2020 թվականի արտակարգ դրության ժամանակ հավաքների սահմանափակումը անհամաչափ և հաճախ նույնիսկ անօրինական էին, որովհետև հավաք համարվում է մեկից ավելի մարդկանց ներկայությունը և բողոքը նույն վայրում, իսկ այդ նույն ժամանակահատվածում մարդկանց բերման էին ենթարկում նույնիսկ միայնակ ակցիա իրականացնելու համար»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: 2020 հունիսի 12-ին, երբ երկրում հայտարարված էր արտակարգ դրություն և հավաքներ կազմակերպելու առումով դեռևս սահմանափակումներ չէին մտցվել, ոստիկանները ԱԺ-ի դիմացից միայնակ ակցիա իրականացնելու համար բերման ենթարկեցին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։ Իրավապաշտպանի պահանջը մեկն էր՝ արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։ Վերջինիս բերման ենթարկեցին այն ժամանակ, երբ վերջինս ֆեյսբուքյան իր էջով ուղիղ հեռարձակում էր իրականացնում, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը մոտենում Մելիքյանին ու պահանջում դադարեցնել հավաքը։ Ի պատասխան` Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ինքը հավաք չի իրականացնում, հետևաբար, չի կարող այն դադարեցնել։ Ոստիկանը, այնուամենայնիվ, արձանագրում է, որ Մելիքյանը հրաժարվում է կատարել իր օրինական պահանջն ու վարչական ձերբակալում իրականացնում նրա նկատմամբ։

Իրավապաշտպանը արտակարգ դրության ժամանակ բերման է ենթարկվել երկու անգամ, սակայն վարչական տույժի չի ենթարկվել․ «Վարչական այդ ձերբակալումը բողոքարկվել և ոչ իրավաչափ է ճանաչվել, իսկ 2-րդը՝ սահմանված ժամկետներում նույնիսկ դատարան չմտավ, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեին, սակայն այդ ժամանակ էլ ես հանդես էի գալիս ոչ որպես հավաքի մասնակից, այլ որպես իրավապաշտպան»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուբեն Մելիքյանը։

Հայաստանում սեպտեմբերի 27-ից կառավարության որոշմամբ հայտարարվեց ռազմական դրություն, որի ժամանակ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ ենթադրվեցին։ Ավետիք Իշխանյանը նկատում է, որ պատերազմի օրերին բազմաթիվ ցուցարարներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում տարբեր դեսպանատների դիմաց՝ դեսպաններից պահանջելով դատապարտել Արցախի դեմ պատերազմ սկսած Ադրբեջանին և Թուրքիային, և այդ հավաքներին որևէ միջամտություն չէր լինում․ «Ադրյո՞ք դա կազմակերպված էր իշխանությունների կողմից՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչ նպատակ էին հետապնդում, սակայն փաստ է, որ հավաքների այդ արգելքը չէր գործում այդ օրերին հավաք իրականացնողների նկատմամբ։ Ոստիկանությունը սկսեց բռնի ուժ կիրառել և բերմալ ենթարկել նույեմբերի 10-ից ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքի մասնակիցներին և հիմնավորում էին, որ բերման ենթարկելու պատճառը ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելն է»։

Նոյեմբերի 27-ին՝ վարչական դատարանի որոշմամբ, հանվեցին ռազմական դրության ժամանակ հավաքների կազմակերպմանը վերաբերող սահմանափակումները։

«Խաղաղ հավաքների կազմակերպումը այսուհետ թույլատրելի է, բայց Ոստիկանությունը շարունակում է բռնի ուժ կիրառելով բերման ենթարկել ցուցարարներին։ Ոստիկանական այդպիսի անհամաչափ ուժերի տեղակայումը ոչ այդքան մեծ հավաքների ժամանակ և այդքան ցուցարարների բերման ենթարկելը 90-ականներից Հայաստանում այս աստիճանի չեն եղել»,- ընդգծում է Իշխանյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ռազմական դրության ժամանակ բերման է ենթարկվել մեկ անգամ և այդ ժամանակ հիմնավորումները բացարձակապես վերաբերել են հավաքների անթույլատրելիությանը նման պայմաններում․ «Հրապարակավ հայտարարված էր հանրահավաք ժամը 14․00-ին և հավաքից կես ժամ առաջ ինձ բերման են ենթարկել այն պայմաններում, երբ հավաքը դեռ չէր սկսվել։ Բողոքարկել ենք վարչական կարգով, այս պահին՝ վարույթը կասեցված է»։ Վարչական դատարանի որոշումից հետո 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքների ընթացքում բերման է ենթարկվել «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։ Ընդհանուր առմամբ, նա ռազմական դրության ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան երեսուն անգամ․ «Կազմվել էր վարչական վարույթ, նախատեսվել վարչական տուգանք, բայց դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց և հետևաբար չկիրառեց»։

Դիտարկմանը, թե բերման ենթարկելիս ինչ հիմնավորումներ էին առաջ բերում, Մանթաշյանը նշեց, որ դրանք վերաբերում էին ոստիկանի՝ օրինական պահանջը չկատարելուն և դիմակ չկրելուն, սակայն որևէ անգամ իրենց պահանջի օրինականությունը չեն հիմնավորել։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ չունեն վիճակագրություն, թե արտակարգ և ռազմական դրության պայմաններում կազմակերպված հավաքներից ընդհանուր առմամբ քանի ցուցարար է բերման ենթարկվել։ Ամենօրյա հավաքներից հետո հրապարակվել են տվյալ հավաքից բերման ենթարկված ցուցարարների թիվը․ բերման ենթարկվածների թիվը ամենաշատը եղել է նոյեմբերի 11-ին՝ ավելի քան 129 քաղաքացի։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular