Չինաստանում ամուսնացած կինը պատահաբար պարզել է, որ ինքը տղամարդ է
LeisureՉինաստանում 25-ամյա ամուսնացած կինը, որը բուժհաստատություն էր դիմել ոտքի վնասվածքի պատճառով, պարզել է, որ ինքը տղամարդ է: Այս մասին հայտնում է Global Times-ը: Պարբերականը պարզաբանում է, որ ՉԺՀ-ի արեւելյան նահանգներից մեկի Պինգպինգ անունով բնակիչը մենստրուացիոն ցիկլ չի ունեցել և չի կարողացել հղիանալ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ նա չունի արգանդ և ձվարաններ, իսկ կանանց վերարտադրողական օրգանները թերզարգացած են: Ավելին, Պինգինգն ունի արական Y քրոմոսոմ: Սա նշանակում է, որ նա գենետիկորեն տղամարդ է: Բայց նրա մոտ բժիշկները, չկարողանալով գտնել «թաքնված» տղամարդկային սեռական օրգաններ, եզրակացության են եկել, որ գուցե դրանք դեգրադացված են: Մանրակրկիտ զննումից հետո Պինգպինգի մոտ ախտորոշվել է բնածին հիվանդություն, որը կարող էր առաջանալ նրա ընտանիքում խառնամուսնությունների արդյունքում: