USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

«Խաղաղասիրական ճիգերը միակողմանի են և իրականանալի չեն, քանի դեռ մեր թշնամին դրա համար ոչ մի քայլի չի դիմել»

Society

ԼՈՒՐԵՐ․com-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ զրուցել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիգ Պողիկյանի հետ:

Տիկի՛ն Պողիկյան, ի՞նչ միջոցառումներ եք իրականացնելու վաղը` ապրիլի 24-ին: 

-Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը կհիշատակվի Սիրիայի բոլոր նահանգներում` ինչպես ամեն տարի: Սիրիահայությունը միջոցառումներ պիտի իրականացնի մի քանի նպատակներով: Առաջինը, անշուշտ, մեր երիտասարդության հիշողության մեջ վառ պահելու մեր իրավունքների ձեռքբերման հրամայականը, երկրորդը` քարոզչական տարբեր միջոցներով բացատրել ցեղասպանության էությունը: Թուրքիայի ներկա իշխանությունների կողմից մինչև օրս շարունակվում է հայ ազգի իրավունքների ոտնահարումը, հայ ժողովրդի բնաջնջումը, սպանությունը, ինչպեսև տեսանք Արցախում վերջին պատերազմի ժամանակ: Հալեպում կկազմակերպվի ջահերով երթ, քայլարշավ՝ Նոր Գյուղից մինչև ազգային գերեզմանատուն, որտեղ տեղի կունենա հանրահավաք և ներկա կլինեն սիրիական լրատվամիջոցներ, տեղացի հյուրեր, հայկական միությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սիրիայի 3 հայ համայնքներում տեղի կունենա ոգեկոչման հանդիսություն՝ հովվապետերի կազմակերպմամբ և ներկայությամբ: Կլինեն երիտասարդական հավաքներ, դասախոսական շարքեր, բանախոսություններ: Կենտրոնական հանդիսությունը տեղի կունենա ապրիլի 24-ի երեկոյան՝ սիրիահայ կազմակերպությունների և միությունների մասնակցությամբ: Երկրում բոլոր պայմանները թույլատրված են մեզ, որպեսզի ազատ, անկաշկանդ ձևով իրականացնենք այս միջոցառումները:

ՀՀ ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղություն և բարեկամություն  հաստատելու կոչեր են հնչեցնում. ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա հնարավոր է:

-Խաղաղասիրական այս ճիգերը բնական են. ցանկացած երկիր ձգտում է իր հարևանների կողքին խաղաղ պայմաններում ապրել, բայց խաղաղասիրությունը միակողմանի չի ընթանում և պայմաններով առաջ չեն գնում: Իմ կարծիքով` Հայաստանը միշտ ձգտել է խաղաղ պայմանների, սակայն այս բոլորն օգտագործվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Թուրքիան և Ադրբեջանը միշտ էլ նախապայմաններով են առաջ շարժվել և, փաստորեն, դրանց մեկ մասն իրականացրին՝ վերագրավելով Արցախի մեծ մասը: Կարծում եմ, որ այս թեզը մեջտեղ նետելով Թուրքիան կրկին պայմաններ առաջ կքաշի և կջանա իրականացնել դրանք՝ ստիպելով հայկական կողմին հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման հետապնդման հարցից, ինչը նշանակում է ոտնահարել հայ ժողովրդի իրավունքները: Այս խաղաղասիրական ճիգերը միակողմանի են և իրականանալի չեն այնքան ժամանակ, քանի դեռ հակառակ կողմը, որ մեր թշնամին է, խաղասիրական ոչ մի քայլի չի դիմել։ Արցախյան վերջին պատերազմն էլ ցույց տվեց, որ Թուրքիան հնարավոր բոլոր ձևերով նեցուկ կանգնեց Ադրբեջանին և 5000 նահատակների պատճառ դարձավ․ այսպիսի հոգեբանությամբ և վարքագծով պետությունների հետ խաղաղասիրության կոչերն անպտուղ եմ համարում։ Այդ երկրները խլում են մյուսների իրավունքները, ոտնահարում են դրանք, առաջ են շարժվում ահաբեկչական նկրտումներով, և խաղաղություն կհաստատվի միայն այն պարագայում, երբ իրենք ընդունեն պատմական իրողությունները, հաստատեն հայ ժողովրդի իրավունքները, ապահովեն մեր անվտանգության երաշխիքները, ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այլապես Թուրքիան կշարունակի պանթուրքական ծրագրերը: 

Այսօր, երբ հեղափոխության էյֆորիան անցել է, արդյո՞ք հասարակությունը նորից կընտրի այս իշխանություններին, և եթե ոչ, ապա, ըստ Ձեզ, ինչպիսի՞ ուժեր կընտրվեն:

-Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդն ունի այն գիտակցությունն ու հանդգնությունը, որ այսքան կորուստներ ունենալուց հետո պիտի ոտքի կանգնի, ընտրի այնպիսի ուժերի, որոնք կպաշտպանեն երկրի ազգային, քաղաքական շահերը։ Այդ ուժերը չեն մղվի տարածաշրջանային գերտերությունների շահերի ապահովման համար մեր երկրի շահերն անտեսման տանող այնպիսի քաղաքականությամբ, որը, ի վերջո, երկիրն ավելի կաղքատացնի, ժողովրդին ավելի խեղճ կդարձնի և կստրկացնի: Տարածաշրջանային մեծ պետությունների, գերտերությունների շահը հստակ է․ նրանք ուզում են ամեն ինչ լուծված տեսնել, կարևոր չէ՝ ում հաշվին, ուժն է խոսողը, այնպես որ, եթե մենք մեր երկրի, ժողովրդի իրավունքները չպաշտպանենք, գերտերությունները սկուտեղի վրա մեր իրավունքները չեն հանձնի մեզ: Պիտի մեր տարակարծությունները մի կողմ դնենք, մեր կարելիություններն առավելագուն ձևով օգտագործենք: Պիտի հուսանք, որ այս ընտրություններում կընտրվեն այպիսի ուժեր, որոնք այս բոլորը քայլ առ քայլ, առանց զգացական պոռթկումների կիրականացնեն և Հայաստանը ոտքի կկանգնեցնեն։

Արցախի հարցը փակված չէ, մեզ համար Արցախը մնում է այն արժեքը, որ իր ներկայությամբ կպաշտպանի նաև Հայաստանի սահմանները: Անհրաժեշտ է Արցախի կարգավիճակի լուծման քայլերն արագացնել և չանտեսել, որովհետև եթե մենք չբարձրաձայնենք, Ադրբեջանն այդ հարցն ի նպաստ իրեն կլուծի՝ օգտագործելով իր տնտեսական ռեսուրսները և տարբեր միջոցներ, Թուքիան էլ կաջակցի նրան: Դիվանագիտական լարված ճիգերով պետք է հետապնդել Արցախին կարգավիճակ տալու հարցը։

Արփինե Հակոբյան

Կարդացեք նաև՝ «Վերջին 3 տարիներին ցեղասպանության ճանաչումը մտել է փակուղի. իշխանություններն իրականացնում են դավադիր ծրագիր»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular