Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

ՊԵԿ-ի անակնկալ ցանկը. ովքե՞ր են կտրուկ նվազեցրել պետությանը վճարվող հարկերը

Analytical

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով:

Համաձայն այդ ցանկի՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել 260 մլրդ 170 մլն 72 հազար դրամի հարկեր և տուրքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել էին 275 մլրդ 315 մլն 899 հազար դրամ հարկեր և տուրքեր: Այսինքն՝ 2021-ի առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների վճարած հարկերը նվազել են 15 մլրդ 145 մլն 827 հազար դրամով կամ 5.5 տոկոսով: 

Նկատենք, որ այս անգամ ցանկում որոշակի փոփոխություն կատարվել է։ Եթե նախորդ տարիներին ցանկում հայտնվում էին միայն բիզնես գործունեություն իրականացնող կամ, այսպես ասած, շահույթ հետապնդող ընկերությունները, ապա այս տարի ցանկում ներառվել են նաև շահույթ չհետապնդող մարմինները, այդ թվում՝ պետական մարմինները: Այսպես՝ 2021 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 18 մլրդ 704 մլն 826 հազար դրամ հարկերով: 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ այն ավելացել է 918 մլն 575 հազար դրամով կամ շուրջ 5.2 տոկոսով։

2-րդ խոշոր հարկատուն պետական մարմին է, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը: Նրանց վճարած հարկերը 2021-ի հունվար-մարտին կազմել են 15 մլրդ 51 մլն 743 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ նրանց վճարած հարկերն աճել են 6 մլրդ 140 մլն 510 հազար դրամով կամ 68.9 տոկոսով: Թե ինչու է կառավարությունը գնացել ՊՆ-ի աշխատավարձի ֆոնդը հրապարակելու քայլին, ոչ միայն քննարկման, այլև ազգային անվտանգության տեսանկյունից քննարկման խնդիր է։ Պաշտպանության ծախսերը, որպես կանոն, գաղտնի են պահվում։ Տվյալ պարագայում՝ աշխատավարձից գանձվող եկամտային հարկի մեծության հրապարակումը, հատկապես հետպատերազմական իրավիճակում, անհասկանալի է, տարակուսելի և խիստ կասկածելի։

3-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ վճարած 9 մլրդ 770 մլն 690 հազար դրամի հարկերով: Նախորդ տարվա համեմատ՝ նրանց վճարած հարկերն աճել են 4 մլրդ 665 մլն 514 հազար դրամով կամ շուրջ 91.4 տոկոսով: 4-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 4 մլրդ 139 մլն 508 հազար դրամ հարկերով: 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ այն նվազել է 58 մլն 12 հազար դրամով կամ շուրջ 1.4 տոկոսով: 5-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 775 մլն 493 հազար դրամ հարկերով: 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նրանց վճարած հարկերը նվազել են 148 մլն 551 հազար դրամով կամ շուրջ 3.8 տոկոսով: 6-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ Հայաստան»-ն է։ Նրանք առաջին եռամսյակում վճարել են 3 մլրդ 549 մլն 246 հազար դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նրանց վճարած հարկերն աճել են 148 մլն 838 հազար դրամով կամ շուրջ 4.4 տոկոսով:

7-րդ խոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 140 մլն 576 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 12 մլրդ 122 մլն 904 հազար դրամով կամ շուրջ 4 անգամ:8-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 64 մլն 588 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 60 մլն 280 հազար դրամով կամ շուրջ 1.9 տոկոսով: 9-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 2 մլրդ 606 մլն 708 հազար դրամի հարկերով։ Նրանց վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 279 մլն 24 հազար դրամով կամ շուրջ 32.8 տոկոսով:

1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիփիես Օիլ» ընկերությունը՝ վճարած 2 մլրդ 580 մլն 112 հազար դրամի հարկերով: Նրանց վճարած հարկերը ևս նվազել են, այս դեպքում՝ 1 մլրդ 821 մլն 419 հազար դրամով կամ շուրջ 41.4 տոկոսով:

Սամվել Ալեքսանյանի Սիթին 16-րդ հորիզոնականում է` վճարած 1,747,088 դրամ հարկով:«ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»-ը 35-րդն է` վճարած 1,079,361 դրամ հարկով: Դերժավայի Արկադիին պատկանող Սլավ Գրուպը 34-րդ հորիզոնականում է` վճարած 1,080,664 դրամ հարկով:

Ստացվում է, որ միայն առաջին տասնյակի խոշոր հարկատուներից 3-ի վճարած հարկերն են աճել, մնացած 7-ինը նվազել են 2021-ի առաջին եռամսյակում: Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ խոշորագույն հարկատուների ցանկում զգալի խզվածք կա, քանի որ առաջին 20 հորիզոնականները զբաղեցնող կառույցները և ընկերությունները միասին ապահովել են այս 1000 հարկատուների վճարած հարկերի շուրջ ⅓-ը կամ 85,2 միլիարդը՝ 260,2 միլիարդից։ Սա խոսում է տնտեսությունում առկա հետպատերազմյան խորը ճգնաժամի մասին և այն մասին, որ իշխանությունների կողմից տարվող հետճգնաժամային քաղաքականությունը որևէ ռեալ արդյունք չի տվել:


Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular