Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Երեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Ընդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Զինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ Սրբազան Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց 

«Ադրբեջանն «ամենաազնիվն» է․ մնում է Հայաստանի իշխանություններն ադեկվատ արձագանքեն»

Հասարակություն

ԱՄՆ-ն ուզում է ցույց տալ աշխարհին, որ հարցն իր ուշադրության կենտրոնում է գտնվում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, ըստ որի՝ վերջինս իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Հայաստան և Արցախ՝ որպես պատճառ նշելով նաև սահմանային լարվածությունը։

«ԱՄՆ-ի շահերից բխում է այդպիսի հայտարարություն անել և ուշադրություն գրավել, որ իր նպատակներին հասնելու իմաստով այդ գործիքակազմի օգտագործմամբ ուշադրությունը բևեռի խնդրի վրա։ Փորձում է ցույց տալ, որ մտահոգ է իր քաղաքացիների անվտանգության համար, կամ օրեր առաջ եղած հեռախոսազրույցների ժամանակ հնարավոր է ինչ-որ բան են պայմանավորվել և սրանով փորձում է կողմերի ուշադրությունը հրավիրել, թե սպասում է նրանց պատասխաններին, կամ ցույց է տալիս աշխարհին, որ հարցն իր ուշադրության կենտրոնում է գտնվում և ինքն այստեղ շահեր ունի։ Սա դիվանագիտական գործիքակազմի երևույթներից մեկն է, որ տվյալ երկիրն իր շահերից ելնելով որոշել է օգտագործել»,- նշեց նա։ 

Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից առաջ ևս նման հայտարարություն եղավ՝ արդյոք սա կարելի՞ է նախազգուշացում համարել և հնարավոր պատերազմի մասին վկայել, հարցին ի պատասխան Պողոսյանն ասաց․ «Իսկ պատերազմն ավարտվե՞լ է, ես չեմ հիշում, որ մենք ստորագրել ենք խաղաղության պայմանագիր, մենք հիմա էլ ենք գտնվում  պատերազմի մեջ, ինչպես 1994 թվականից ի վեր։ Ինչի մասին ես տեղյակ եմ, դա երկկողմ զինադադարներն են, որոնք եղել են գրավոր՝ մեկը 1994 թվականի մայիսի 12-ին, մյուսը՝ 2020-ի նոյեմբերի 10-ին։ Այնպես որ ասել՝ պատերազմը ավարտվել է կամ կսկսի՝ սխալ է։ Ինչ վերաբերում է ակտիվ մարտական գործողություններին, ապա այն սկսվել է մայիսի 12-ից, Ադրբեջանի 200 զինյալ ուժեր ներխուժել են մեր տարածք դա ռազմական գործողություն չէ՞»,- ասաց Պողոսյանը։ 

Անդրադառնալով այն հանգամանքին, որ այսօր ադրբեջանական կողմը չի ներկայացել բանակցությունների՝ Պողոսյանը նկատեց, որ Ադրբեջանը համարում է, որ ինքն այլևս բանակցությունների խնդիր չունի․ «Ադրբեջանը երբեք գաղտնի չի պահել իր ցանկությունները, մեկ անգամ չի ասել, որ Զանգեզուրը, Սևանն ու Երևանն էլ իրենն է համարում։ Այնպես որ այսքանի մեջ Ադրբեջանն «ամենաազնիվն» է, հարցը մնում է այն, թե Հայաստանի իշխանությունները կարողանալո՞ւ են ադեկվատ արձագանքել մեր առջև ծառացած մարտահրավերներին, թե ոչ։ ՀՀ-ն ունի պետական սահմանի մասին օրենք, ԶՈՒ-երի մասին օրենք, ունի Սահմանադրություն, պետք է հասկանանք այդ ամեն ինչի մեջ Հայաստանն իր օրենքները կատարո՞ւմ է։ Եթե կան սահմանախախտներ, ապա նրանց պետք է չեզոքացնել, ձերբակալել կամ ոչնչացնել։ Մայիսի 12-ից այս կողմ ոչինչ չի արվել, նստել բանակցում են ահաբեկիչների ու դիվերսանտների հետ։ Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է հասկանալ՝ ինչ է պետք անել երկրի համար»,- նշեց նա։

Ըստ Պողոսյանի՝ ստեղծված իրավիճակից ելքը միայն իշխանությունների հեռանալն է, ինչը բխում է ՀՀ շահերից․ «Պետք է գիտակցեն և օր առաջ հեռանան, որ ապագա  սերունդների համար այսօր չկայացնեն որոշում, որից հետո ավելի է դժվարանալու մեր ազգի հին երազանքները կյանքի կոչելը։ Որքան վնասել են բավ է, պետք է գիտակցաբար հասկանան և հեռանան, որ նոր աղետներ չբերեն, որ Հայաստանի Հանրապետությունը գոնե լինի»,- եզրափակեց Պողոսյանը։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ամենադիտված