USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

«Ավրորան»՝ Արցախին. կիրագործվի ևս 9 նախագիծ

Armenia

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի ինը նոր նախագծի, որոնց նպատակն է գտնել կայուն լուծումներ խնդիրների լայն շրջանակի համար՝ ներառյալ առողջապահություն, սոցիալական վերաինտեգրում, հզորացում եւ կրթություն: Այս մասին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

«Ավրորան»՝ Արցախին» ծրագիրն ստեղծվել է օգնության ձեռք մեկնելու 2020 թ. Արցախի պատերազմի հետեւանքով մարդասիրական ճգնաժամի առաջ կանգնած երեխաներին ու մեծահասակներին եւ այսօր էլ շարունակում է օժանդակել նախագծերի, որոնք աջակցում են եւ խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում

«Ընթացիկ փուլում նախագծերն ընտրվել են Aurora Dialogues քննարկումների շրջանակում անցկացված «Գործընկերություն հանուն Արցախի» խորագրով միջոցառման արդյունքում, որն անցկացվեց 2021 թ. մայիսի 2-ին Դիլիջանում: Այն համախմբեց «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերներին, տեղի եւ սփյուռքի կազմակերպությունների, հիմնադրամների, Արցախի պետական մարմինների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Նրանք բոլորը համակարծիք էին, որ տարածաշրջանում հաջողելու համար հատուկ առաջնահերթություն պետք է տալ մարդկային ռեսուրսներին եւ բարձրորակ մասնագետներին Արցախում, որոնք տեղում կներգրավվեն վերականգնողական աշխատանքին:

Այդ նախագծերն են.

Հայաստանից եւ արտասահմանից առողջապահության ոլորտի մասնագետների ներգրավում Արցախի բժշկական հաստատություններում (Արցախի առողջապահության նախարարության հետ համատեղ),

Աջակցություն վիրավոր զինվորներին. սոցիալական ինտեգրման ծրագիր («Ազնավուր» հիմնադրամի եւ «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության հետ համատեղ),

Աջակցություն տեղահանված ընտանիքների համար նախատեսված մեղվապահության ծրագրին («Արցախի համար» ազգային շարժում հասարակական կազմակերպության հետ համատեղ),

Ուշուի մարզումների կազմակերպում Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաների համար (Արցախի ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի հետ համատեղ),

Դրամատիկ արվեստի երկլեզու (ֆրանսերեն-հայերեն) դասընթաց արցախցի երիտասարդների համար («Ֆրամարտ» մշակութային հիմնադրամի եւ Հայ-ֆրանսիական միության հետ համատեղ),

«Առաջնորդվելով կարեկցանքով» (Lead by Compassion) (Refugees United Soccer Academy (iACT) եւ «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» հասարակական կազմակերպության հետ համատեղ),

Տեղահանված ընտանիքների համար հացի փռի հիմնում Արցախի Խնածախ գյուղում («Ջրաղացներ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ),

ԼՂ հակամարտությունից տուժած երիտասարդության տնտեսական գործունեության խթանում («ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ),

«2020 թ. Արցախի պատերազմ. կորուստներ, մարտահրավերներ եւ քայլեր կենսունակությունը բարձրացնելու համար» (հետազոտական նախագիծ՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համատեղ):

«Այս փուլում աջակցություն ստացած նախագծերն ուղղված են պատերազմից տուժած ընտանիքների սոցիալական զարգացմանը, առողջապահությանը, մշակույթին, կրթությանը եւ սպորտին, որոնք կօգնեն բնակչության տարբեր խմբերի՝ երեխաներից մինչեւ տարեցներ, եւ կընդլայնեն «Ավրորան»՝ Արցախին» ծրագրի շահառուների թիվը»,- ասաց «Ավրորան՝ Արցախին» ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերից «Ավրորան»՝ Արցախին» ծրագիրն աջակցություն է տրամադրել 80 նախագծի՝ համագործակցելով տեղական եւ միջազգային 55 գործընկերոջ հետ, ավելի քան 900 մլն ՀՀ դրամ (1.740.000 ԱՄՆ դոլար) հատկացնելով պատերազմից տուժածների աջակցությանը: Ծրագիրը նպաստել է նաեւ «Ավրորայի» համագործակցությանը միջազգային այնպիսի նշանավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը, iACT-ը եւ «Ազնավուր» հիմնադրամը՝ ի թիվս այլ կազմակերպությունների:

2021 եւ 2022 թթ. եւս «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը կշարունակի ընդլայնվել՝ ուսումնասիրելով նոր նախագծերի առաջարկներ: Մենք շնորհակալ ենք մեր աջակիցներին, որոնց շնորհիվ իրականություն է դառնում այս ամենը, եւ կոչ ենք անում յուրաքանչյուրին նվիրատվություն կատարել այս ծրագրին #AraratChallenge շարժման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

* * *

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը: 

Այս ութամյա հանձնառության (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երեւան, Հայաստան):

«Ավրորան»՝ Արցախին»

«Ավրորան»՝ Արցախին» ծրագրով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնում է արցախցիներին, որոնք 2020 թ. Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) պատերազմից հետո կանգնած են մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ: Արցախի օգնության ծրագրի մեկնարկից մինչեւ 2021 թ. մարտ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն 1.740.000 ԱՄՆ դոլար է տրամադրել՝ աջակցելով Արցախում իրականացվող տեղական եւ միջազգային գործընկերների 80 նախագծի, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելով արցախցիներին:

«Ավրորան»՝ Արցախին» ծրագրի բաղադրիչն է նաեւ տարածաշրջան բերել աշխարհի մարդասիրության ոլորտի առաջատարներին՝ տեղի բնակչությանն օգնելու եւ Արցախի միջազգային կարգավիճակին նպաստելու նոր հնարավորություններ գտնելու, տեղում արդյունավետ լուծումներ ապահովելու նպատակով: 

«Ավրորան»՝ Արցախին» ծրագիրն իրականացվում է #AraratChallenge համաշխարհային շարժման միջոցով, որն ուղղված է մարդասիրական կարիքների բավարարմանը Հայաստանում եւ աշխարհասփյուռ հայ համայնքներում: Այս շարժում-հանգանակությունն ընդլայնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ու ազդեցությունը՝ կրճատելու աղքատությունը, բարելավելու առողջապահությունը եւ կրթությամբ ապահովելու կարիքավորներին: Յուրաքանչյուրը կարող է միանալ այս շարժմանը եւ երկրորդ հնարավորություն տալ նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:

2020 թ. հոկտեմբերից #AraratChallenge շարժման կողմից հանգանակված միջոցներն ուղղվել են մարդասիրական նախագծերի աջակցությանը, որոնք օգնում են պատերազմից տուժած արցախցիներին:

«Ավրորան»՝ Արցախին» ծրագրի աջակցությամբ իրականացվող նախագծերի մասին ավելին իմանալու եւ «Faces of Artsakh» արցախյան պատմություններին ծանոթանալու համար այցելեք AraratChallenge.com:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular