Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Միրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 

Զոհվածի մայրը երազ է տեսնում՝ որդին թաղված է ծառի տակ. երազի միջոցով 5 ամիս անց Կարենի դին գտնվում է

Հասարակություն

44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանի դին ընտանիքը գտավ նրա զոհվելուց միայն 5 ամիս անց՝ նրա մոր տեսած երազի միջոցով: Կարենը դասվեց այն հերոսների շարքին, որոնք կռվեցին անձնվիրաբար՝ հանուն հայրենիքի պաշտպանության:

«Ամիսներ շարունակ, ինչպես հազարավոր մայրեր, Կարենի մայրը ևս փնտրում էր իր որդուն ու, ցավոք սրտի, չէր գտնում։ Վերջին ամիսներին Կարենի մայրն ու եղբոր դուստրը պարբերաբար նույն երազն էին տեսնում. նա զոհված և թաղված է Մարտունի 2-ի դիրքերից քիչ այն կողմ գտնվող ծառի տակ։ Կարմիր Խաչի միջնորդությամբ այդ տարածք կարողանում են մուտք գործել միայն մարտի 18-ին, քանի որ այն արդեն գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության տակ: Խաղաղապահների հետ որոնողական աշխատանքների ժամանակ Կարենիս եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված դին։ Մարտի 27-ին արդեն գալիս է ԴՆԹ պատասխանը, այն դրական էր։ Զինակից ընկերներն են իր սաղավարտով Կարենին թաղել այդ ծառի տակ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զոհված հերոսի հորաքույրը՝ Կարինե Կարապետյանը:

Հերոսի ընտանիքը մեծ է, նրանք 9 երեխա են, որոնցից երկուսը զոհվեցին: Կարենի ավագ եղբայրը զոհվել է 2014 թվականին ժամկետային զինծառայության ընթացքում, ինչպես հորաքույրն է նշում, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով. «Ցավոք, ընտանիքում կա արդեն 2-րդ զոհը՝ Կարենս: Ես իրեն ուրիշ ձև էի սիրում, ինքը իմ համար ուրիշ էր: Շատ բարի էր, ընկերասեր, մարդամոտ ու, որ ամենակարևորն է, դաստիարակված: Միշտ հարցնում էի՝ Կար ջան, ի՞նչ գնեմ քո համար, որտե՞ղ գնանք, դու մենակ ասա, բայց այնքան զուսպ երեխա էր, որ ասում էր՝ հո՛ք ջան, ապրես, բայց բան չեմ ուզում, ոչնչի կարիք չունեմ»,- արտասվելով պատմում է հորաքույրը:

Կարենը զինծառայության է զորակոչվել 2020 թվականի հունվարին Մարտունի 2-ում, նա շատ ոգևորված էր, որ պետք է ծառայի հայրենիքին: Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է դիրքերում. «Կարենս 31 օր շարունակ քաջաբար կռվել է, ամեն օր զանգահարում էր տուն, շատ բաձր տրամադրություն ուներ, ու միշտ խոսում էր ինձ հետ»,- ասաց հորաքույրը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 27-ի Կարենի զանգն այլ էր, նման չէր մնացած օրերի հեռախոսազանգերին. «Կարենը շատ անհանգիստ էր, չգիտեմ՝ երեխեքը ինչ վատ վիճակում էին հայտնվել այդ օրը, ասաց՝ մա՛մ ջան, խնդրում եմ մենակ աղոթեք մեր համար, ասաց ու անջատեց հեռախոսը»,- պատմեց Կարինեն:

Կարենը զոհվում է հենց հոկտեմբերի 27-ին, երբ տանեցիներին խնդրում է, որ աղոթեն իր համար: Այսօր էլ ընտանիքի անդամները հստակ չգիտեն պատճառը, թե ինչից է զոհվել իրենց զավակը, սակայն կա 2 վարկած. «Ասում են թուրքը եկել է մեր դիրքեր ու դանակահարել Կարենիս, մեկ էլ մեզ հասել է, թե ստացել է հրազենային վնասվածք, ինչի ձայնի պատճառով էլ արթնացել են մնացած տղերքը ու կանխել թուրքերի առաջխաղացումը»,- մեծ ցավով նշեց հերոսի հորաքույրը:

Մեզ հետ զրույցում Կարինեն հավելեց, որ մինչև այսօր էլ նրա ծառայակից ընկերները փնտրում են Կարենի հարազատներին, ցավակցում և պատմում նրա հերոսությունների մասին. «Այսօր ինձ մի տղա գրեց, ասաց, որ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 22-ը միասին են եղել սահմանին, Կարենիս հետ լուսանկար ուղարկեց ու ասաց, որ ռազմի դաշտում շատ խիզախ է եղել տղաս, հայրենասեր և բարի: Անծանոթը պատմեց, որ ինքը քնապարկ չի ունեցել, սակայն արթնացել է քնապարկի մեջ, և իր հարցին, թե որտեղից այն, տղաները պատասխանել են՝ Կարենն է իրենը տվել»,- հպարտությամբ, բայցև խորը ափսոսանքով պատմում է Կարինեն:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»
Ամենադիտված