Ռոնալդուն կարող է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվել 30 միլիոն եվրոյի դիմաց
Sport«Մանչեսթեր Սիթին» պաշտոնական առաջարկ է արել «Յուվենտուսին» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ «քաղաքաբնակները» թուրինցիներին 30 միլիոն եվրո են առաջարկել Պորտուգալիայի հավաքականի խաղացողի համար:
Դրանից կարճ ժամանակ առաջ հաղորդվեց, որ 36-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անգլիական ակումբի հետ պայմանագիրը մինչև 2023 թվականը (աշխատավարձը`տարեկան 20 միլիոն եվրո):
Ինչ վերաբերում է «Յուվենտուսում» կարիերային, Ռոնալդուն թիմին միացավ 2018 թվականին՝ 120 միլիոն եվրոյով տեղափոխվելով Մադրիդի «Ռեալից»: