Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Ես չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ալմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) 

Ինքնաթիռի վայրէջքից միայն րոպեներ առաջ եմ իմացել՝ եղբայրս ևս վերադարձածների մեջ է. ռազմագերիի եղբայր

Հասարակություն

11 ամիս շարունակ գերության մեջ մնալով՝ Մելս Ամբարդարյանը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, վերադարձավ հայրենիք։ Նրան օդանավակայանում սպասում էր եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը։ 

Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ օդանավակայան էր գնացել իր հայրենակիցների կողքին լինելու, նրանց ուրախությունը կիսելու համար, Տիգրանը ինքնաթիռի վայրէջքից միայն րոպեներ առաջ է իմացել, որ իր եղբայրը ևս հայրենիք վերադարձած գերիների մեջ է.

«Իմացել եմ, որ ինքնաթիռ է գալու, գնացել եմ օդանավակայան, հետո արդեն, երբ օդանավակայանում էի տելեգրամյան ալիքներից տեղեկացա, որ եղբայրս էլ է վերադարձած գերիների ցուցակում: Մինչև իր օդանավակայանից իջնելը, ճիշտն ասած, չեմ հավատացել, որ ախպերս էլ է նրանց մեջ լինելու»,- ուրախությամբ պատմեց Մելսի եղբայրը՝ հավելելով, որ այդ օրը ներքին որևէ զգացողություն չի ունեցել:

«Այս անգամ, երբ իմացա, որ 5 հոգի են վերադարձողները, մտածեցի՝ ինչու այդ 5-ի մեջ հենց իմ եղբայրը պետք է լինի: Այդպես մտածելով էլ՝ գնացի լինելու այն ծնողի կողքին, որը դիմավորում էր իր երեխային»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը պատմում է, որ եղբորը կարողացել է տեսնել միայն զինվորական հոսպիտալում, որտեղ էլ 5 րոպե շարունակ գրկախառնվել է առանց որևէ բառ փոխանակելու. «Շոկի մեջ էի ուղղակի, օդանավակայանից գնացինք հոսպիտալ, որտեղ էլ հանդիպեցի եղբորս: Անբացատրելի զգացում էր ինձ մոտ: Մելսին, որ տեսել եմ, մոտավորապես, 5 րոպե ոչ մի բառ չենք փոխանակել, ամուր գրկել ենք իրար: Դեռ հոսպիտալում է, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ինձ հետ տուն տանելու»,- ասաց Տիգրանը՝ ընդգծելով, որ ցանկանում է՝ բոլորի հարազատները վերադառնան, որ իրենք էլ զգան, թե ինչ է կատարվում այն մարդու հետ, որը հույսը կորցրած սպասում է, որ մթության մեջ մի լույս վառվի՝ ինձ համար վառվեց այդ լույսը:

Անդրադառնալով գերությունից վերադարձած տղաների առողջական վիճակին, նա ասաց. «Զգացի, որ այդ մարդիկ անասելի  չարչարանքներ են տարել Բաքվի բանտում, բայց,  առողջական տեսանկյունից չեմ կարող հստակ գնահատական տալ, որովհետև արտաքին տեսքից նորմալ էր ամեն ինչ»:

Տիգրանը եղբոր վերադարձի լուրը հայտնել է ծնողներին միայն այն ժամանակ, երբ վստահ է եղել՝ Մելսը հայրենիք վերադառանալու ճանապարհին է. «Ծնողներիս հայտնեցի միայն այն ժամանակ, երբ հստակ իմացա, որ եղբորս անունը կա վերադարձող գերիների ցուցակի մեջ: Առաջինը ասել եմ հայրիկիս, բոլոր հարազատները հավաքվել էին մեր տանը՝ ուրախությունը կիսելու. իրենք էլ ինձ նման շոկի մեջ էին»,- պատմեց նա: 

Ըստ մեր զրուցակցի խոսքերի՝ միշտ հավատացել է, որ գալու է մի օր, երբ իր ընտանիքը այս մղձավանջից դուրս կգա: Սակայն, այն, որ եղբայրը այլևս գերության մեջ չէ, Տիգրանին ետ չի պահում բողոքի ակցիաներ անելուց և պարբերաբար գերիների վերադարձի մասին խոսելուց. «Ինձ համար, բողոքի ակցիաներն ու պայքարը վերջացած չէ այնքան ժամանակ, քանի դեռ չեն եկել մեր բոլոր գերեվարված տղաները: Մեզ սա դաս եղավ»,- ընդգծեց Տիգրանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան հայրենիք վերադարձան 5 ռազմագերի։ Նրանք բոլորը Շիրակի մարզից են։ Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին, հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում: Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ։ Նրանց թվում նաև Երևան վերադարձած Ժորա Վանոյի Մանուկյանը։
 
Նրանք գերեվարվել էին պատերազմի ավարտից հետո. 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից, իսկ 62 շիրակցի, ինչպես հետո պարզվեց, գերեվարվել են դեկտեմբերի 13-ին։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար. Արսեն Բաբայան Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ ՄարտիրոսյանըՀայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն ԱյվազյանՆերվայնանում եմ, երբ ասում են՝ ծանրաբեռնված են, եթե այդպես է, ուրեմն մի բան լավ չեն անում. դատախազԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարումՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
Ամենադիտված