Ինչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներով Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (տեսանյութ) Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են «Սիկտիր եղի, Արեւմտյան Ադրբեջանն եմ պաշտպանումը ո՞րն ա». Ոստիկանը նյարդայնանում է ցուցարարի հարցից (տեսանյութ) Աղավնավանքում գործարկվելու է էլեկտրական շչակ Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվել Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Ընթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը Վրաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում. ԵՄ արտգործնախարարներ 

Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազ

Իրավունք

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց Մարտի 1-ի գործի ընթացքի վերաբերյալ։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ տարվա ընթացքում շատ ինտենսիվ աշխատել են վարույթի հետ։

«Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիման վրա դիմել է Սահմանադրական դատարան։ Վճռաբեկ դատարանին խնդրել ենք քննարկել, թե արդյոք վարույթ իրականացնող մարմնին դատավարական հնարավորություն կտրվի որակումը փոխելու։ Նախկին որակումը, որը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, մեզ թույլ չի տալիս, որպեսզի մենք այլ հոդվածով արարքը վերաորակենք։ Այն անձանց մասով, ովքեր միջդատական վարույթում են, իհարկե, վերաորակումը տեղի է ունեցել, բայց դատական քննության փուլում այդ գործիքակազմը չկա։ Գիտեք, որ գլխավոր դատախազի դիմումը Սահմանադրական դատարանը քննության չի առել՝ ասելով, որ դու սուբյեկտ չես և չես կարող բողոքարկել։ Հիմա սպասում ենք, թե Սահմանադրական դատարանը ինչ դիրքորոշում կհայտնի վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա, որպեսզի հասկանանք, թե կարո՞ղ ենք արդյոք երեք պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունը բերենք պաշտոնեական հանցագործությունների տիրույթ»,- ասաց գլխավոր դատախազը։

Վարդապետյանը նշեց, որ Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի անցման խնդիր, միևնույնն է, կառաջանա։

«Այստեղ տարբերությունն արդարացնող և ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցումն է․ ուղղակի կտանք պատշաճ իրավական գնահատական և, ինչո՞ւ չէ, նաև փոխհատուցման հետ կապված հարցեր կարող ենք քննարկել, որովհետև ոչ արդարացնող հիմքով վարույթի դադարեցման դեպքում հետևանքն առաջացրած անձի նկատմամբ որոշակի այլ ընթացակարգերով հայցային պահանջներ կարող են ներկայացվել։ Սա իրավական առումով որոշակի հնարավորություններ տուժողներին տալիս է»,- ավելացրեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նաև նշեց, որ վարույթից անջատվել և 2023 թվականի օգոստոսի 12-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննչական խմբի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննված վարույթը։

«Այս պահին գործը գտնվում է դատարանում, այն քննության փուլում է։ Այն ուղարկվել է դատարան, որովհետև անձը չի համաձայնել ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցմանը»,- ասաց Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ շուրջ 30 գործով կայացրած մեղադրական ակտերը բեկանվել են, որոնք վերաբերվում են մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումներին, կայացվել են արդարացման դատական ակտեր և մասնակի արդարացում՝ մեկ անձի վերաբերյալ։

«30 գործերից 16-ով բողոքը ներկայացվել է գլխավոր դատախազության կողմից»,- նշեց Վարդապետյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներովՌուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (տեսանյութ)Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են«Սիկտիր եղի, Արեւմտյան Ադրբեջանն եմ պաշտպանումը ո՞րն ա». Ոստիկանը նյարդայնանում է ցուցարարի հարցից (տեսանյութ)Աղավնավանքում գործարկվելու է էլեկտրական շչակՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԸնթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանըՎրաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում. ԵՄ արտգործնախարարներԼուկաշենկոն ժամանել է ԲաքուՄենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն ԲեգլարյանՄայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմացԱհավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն ՃշմարիտյանՎԶԵԲ համաժողովի մասնակիցները նիստից հետո ֆիլմ են դիտելԱպօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվելՄայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասինԼոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետըՄեր և ՎԶԵԲ-ի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց տարեկան ժողովը ընդունել Երևանում․ ԱվինյանՀայաստանում իշխանություն չկա, կան վախկոտներ, ստախոսներ, այսօր ևս մեկ անգամ փաստեցինք դա. Սրբազան (տեսանյութ)Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆՈ՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ ՍրբազանԻրավունք չունի խաբեբան ազատ գործել, այսօր փախավ, չգիտես` որ դռնով, նա չի կարող մեզ ներկայացնել. Սրբազան (տեսանյութ)Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ. ԱԳՆՍնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան ՈսկանյանՑանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ ՍրբազանՍուրբ պատերազմ է, պետք է հաղթենք. 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած տղաները միացել են սրբազան շարժմանը (տեսանյութ)101 գիտնական միացել է Բագրատ Սրբազանի շարժմանըՄեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրիԺողովու'րդ, սա մեծագույն հաղթանակ է, Շարժումը խախտել է այս մարդու և իր գործընկերոջ ծրագիրը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ)Եվրոպական Համալսարանի ՈՒԽ-ն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԷս մարդու որդիների ճամբարը խառնվել է իրար, մենք մեր գործողությունների մասին դեռ կխոսենք. Սրբազան (տեսանյութ)Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Սուրբ Աննա եկեղեցի. ամփոփվում է օրն ու քննարկվում առաջիկա անելիքները (տեսանյութ)«Ժողովու'րդ, «Նիկո'լ հեռացիր» չկա, հեռացել է այդ մարդը, դուք դրականից խոսեք». Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակըՏղանե'ր, ձեզ մոտ արցունքաբեր գազ կա, մի ծխե'ք, ոստիկանության ծխելը ո՞րն է, կարգ պահե'ք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն»Ոստիկանության վերանախավը հաճույք է ստանում այս առճակատումից, վայելում են էս վիճակը. Սրբազան (տեսանյութ)Ստախոսնե’ր, գնացել, պառկել եք հարբեցող տերերի տակ, ձեռքով չխոսե’ք. Սրբազանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժածՉենք բացում ճանապարհը, որ միջադեպ չլինի, 2000-ից ավելի հյուրեր ունենք այլ երկրներից. ոստիկանապետ (տեսանյութ)«Ու՞մ եք ծառայում, մեծ սխալ եք անում, բացե'ք ճանապարհը». Բագրատ Սրբազանը` ոստիկանապետին (տեսանյութ)«Վախով եկար, վախով էլ գնալու ես, անփառունակ ու անգերեզման». Աբրահամ ԳասպարյանՀոգեբուժարանում ենք ապրում, ինչու՞ չեն բացում, էսքան մարդիկ ստրուկ են դարձել. Սրբազան (տեսանյութ)«Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ)Սրանց թուրք կամ ուրացող մի ասեք, հաճույք են ստանում, Արարատի կամ Մեծ Հայքի անուն տվեք. Սրբազան (տեսանյութ)Սրբազան պայքարում ծնողների թիկունքում են 44-օրյայի հերոսների քույրերն ու եղբայրներըՄենք արձանագրեցինք, որ Հայաստանը, դժբախտաբար, ղեկավար և կառավարություն չունի (տեսանյութ)
Ամենադիտված