Եվրահանձնաժողովում եվրոպացիներին կոչ են արել իջեցնել ջերմաստիճանն իրենց բնակարաններում
Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ֆրանս Թիմերմանսը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ԵՄ-ի՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու ծրագիր։
Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալը եվրոպացիներին առաջարկել է իջեցնել իրենց բնակարանների ջերմաստիճանը, որպեսզի Եվրամիությունն ավելի էներգակայուն դառնա Ռուսաստանի դեմ։
«Մենք պետք է քաղաքացիներին ասենք. ձեր ընտրությունը, թե ինչպես և որքան էներգիա եք սպառում, որոշում է, թե որքան ուժեղ ենք մենք Ռուսաստանին արձագանքելու հարցում: Իջեցնելով ձեր տան ջերմաստիճանը՝ դուք կարող եք զգալիորեն նպաստել մեր էներգիայի սպառման կրճատմանը և այդպիսով մեզ ավելի ուժեղ դարձնել Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է Թիմերմանսը: