«Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ) «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր 

Ընդդիմադիրները ասացին՝ ծափ տվեք արա՛, «արաները» ծափ տվեցին. ինչո՞ւ ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը

Քաղաքական

Երեկ ԱԺ-ում հաղթողներ և պարտվողներ չեն եղել, ամեն մեկն իր առջև դրված խնդիրն է լուծել. ընդդիմությունը ցույց է տվել, որ դրսում ունի բավականին հոծ բազմություն, որով ցանկացած պահի կարող է ճնշել ներկայիս իշխանությանը,  իսկ իշխանությունն էլ ցույց է տվել՝ խորհրդարանի ներսում ունի քաղաքական մեծամասնություն ես այսօր պատրաստ չէ հրաժարական տալու: Կարծում եմ՝ երեկ ամեն մեկը  ցույց տվեց իր ուզածը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ իշխանության կողմից հնչած ծափահարությունները նախօրոք պլանավորված են եղել և միտում են ունեցել մանիպուլացնելու:

Նա նշեց, որ ընդդիմությունը դուրս եկավ նիստերի դահլիճից, քանի որ Նիկոլ Փաշինյանին լսելու օրակարգ չուներ, նրանք գնացել էին ԱԺ միայն իրենց հարցի պատասխանը լսելու՝ հրաժարական տալո՞ւ է, թե՞ ոչ:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի Աժ-ում բացահայտում անելու մասին, Վիգեն Հակոբյանը հավաստիացրեց՝ ոչ մի լուրջ բան չէր ասելու.

«Այդ բացահայտում բառը ևս մանիպուլիացիա էր իր ներքին լսարանի համար և, համոզված եղեք, որևէ նոր բան չէր ասելու Արցախի կարգավիճակի և բանակցային գործընթացի վերաբերյալ: Նոր բացահայտելու բան չկա, դրա նպատակը ընդդիմության քաղաքական օրակարգը շեղելն էր, նրանք էլ, դա հասկանալով, լքեցին նիստերի դահլիճը: Ընդդիմադիրները մղեցին, որ իշխանականները ծափ տան. «ծափ տվեք արա»-ն, հիշո՞ւմ եք, այ հիմա ընդդիմադիրները ասացին՝ ծափ տվեք արա՛, «արաները» ծափ տվեցին»,- ասաց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթի այն հատվածին՝ 2018 թվականին իրենց գործողությունները ծիծաղ էին առաջացնում ընդդիմադիրների մոտ, սակայն հիմա նրանք են կրկնում նույնը, Վիգեն Հակոբյանը նկատեց, որ քաղաքական տեխնոլոգիաների կրկնությունը բացարձակ նորմալ է.

«Քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից դրանք որոշ չափով կարող են համընկնկել: Նիկոլ Փաշինյանն էլ՝ օրինակ նմանակել է «Ղարաբաղյան շարժման», «արաբական գարունների», «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաները և դա նորմալ է: Դրանք արդեն դասագրքային տեխնոլոգիաներ են և հասու են բոլորին, այլ հարց է դրանք իրականացնել կարողանալը: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իրականացնել՝ օգտվելով մի շարք ռեսուրսներից: Այն ինչ հիմա կիրառվում է, ես չէի ասի թե մեկին մեկ համընկնում է: Տեխնոլոգիաների ձևը կարող է նույնը լինել, բայց բովանդակությունը՝ այլ, ինչպես օրինակ տվյալ պարագայում է՝ 2018 թվականին ասում էին՝ «Մերժի՛ր Սերժին», իսկ հիմա՝ միայն մերժիր Նիկոլին չէ, այլ՝ փրկենք Արցախը՝ այսինքն համազգային խնդիր է դրված: Այս դիմադրության շարժումը բավականին կրեատիվ է, և, չենք կարող չարձանագրել, որ կրեատիվ է եղել նաև 2018 թվականի հեղափոխությունը: Եթե օրինակ հիմա Վրաստանի «Վարդերի հեղափոխության» կազմակերպիչները լսեին Նիկոլ Փաշինյանի մենաշնորհելու ձգտումները, ապա մի լավ կծիծաղեին նրա վրա, որովհետև իրենք, երբ օգտագործում էին այդ տեխնոլոգիաները, Նիկոլ Փաշինյանը դեռևս քաղաքականության մեջ չէր, նա այդ ժամանակ խմբագրում էր իր թերթը»,- ասաց մեր զրուցակիցը: 

Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը, շարժուձևը և իր թիմակիցների ջղաձգված ծափահարությունները ցույց տվեցին՝ իշխանական թևի մոտ ներքին տագնապ կա.

«Նրանք շատ անհանգիստ են և ճիշտ են անում, որ անհանգստանում են, քանի որ իրենք այդ ճանապարհով եկել են իշխանության և շատ լավ գիտեն՝ ինչ է նշանակում, երբ գործող իշխանությունը թերագնահատում է ընդդիմության նմանատիպ գործողությունները: Նիկոլ Փաշինյանը հիմա շատ լավ հասկանում է՝ ինչ է կատարվում, ինքը ցանկանում է վստահություն ներշնչել իր ընտրազանգվածի և թիմակիցների մոտ»,- ասաց նա:

Վիգեն Հակոբյանն այն կարծիքին է, որ ընդդիմությունը, եթե ցանկանա իր պայմանական 30 հազարը կարող է դարձնել 45-50 հազար, եթե փոխի իր հռետորաբանությունը.

«Եթե ընդդիմությունը ավելի ագրեսիվ և վճռական կոչեր անի, ապա միանշանակ այդ թափը կավելանա: Հասարակության մի զգալի մաս չի խորանում տեխնոլոգիաների մեջ, եթե դեմ է ինչ-որ քաղաքական ուժի կամ անձի, շատ արագ, կտրուկ քայլերի միջոցով ցանակնում է ինչ-որ մի բանի հասնել»,- նշեց քաղտեխնոլոգը:

Հիշեցնենք, որ երեկ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, նշեց, որ կարևոր բան ունի բացահայտելու, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: Նիկոլ Փաշինյանն էլ ամբիոնից ասաց.

«Չեք ուզում լսե՞ք, բա տենց ասեք: Ոնց միշտ փախել եք, տենց էլ միշտ կփախնեք»,- ասաց վարչապետը, իսկ ՔՊ պատգամավորները ծափահարություններով ողջունեցին վարչապետին:

Զվարթ Պետրոսյան

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Ամենադիտված