Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն Թորոսյան Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարար Կիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ) 

Դրանից շատ ավելի քիչ բանի համար Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց. Արման Վարդանյան

Քաղաքական

Hraparak.am -ը հարցազրույց է վարել «Միասնություն» շարժման հիմնադիր Արման Վարդանյանի հետ.

- Հետեւո՞ւմ եք իրադարձություններին, ընդդիմությունը պայքարում է, ի՞նչ գնահատական կարող եք տալ։

- Իհարկե, եթե որեւիցե գործընթաց է ՀՀ-ում տեղի ունենում, որտեղ ես չունեմ ակտիվ կամ ոչ այդքան երեւացող մասնակցություն, ապա գոնե հետեւում եմ։ Կարծում եմ, որ գրեթե բոլոր թեզերը, որոնք այդտեղ հնչում են, ունեն իրենց օբյեկտիվ դրսեւորումը, այսինքն՝ բոլորս հասկանում ենք, որ շատ սուր դրված է Արցախի անվտանգության ու հետագայում նաեւ կարգավիճակի հարցը, եւ ուժեղ ճնշում կա այսօրվա իշխանությունների վրա, որպեսզի Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում։ Լսելով իշխանությունների հռետորաբանությունը, չգիտեմ, սա ժամանակ շահելու մարտավարությո՞ւն է, թե՞ կա «պլան Բ», որ իշխանությունները փորձում են ի կատար ածել, բայց երեւում է, որ իշխանության շատ ներկայացուցիչներ դրան նայում են դրական։

- Իսկ ինչո՞ւ չեք մասնակցում այս իրադարձություններին։

- Ոչ թե չեմ մասնակցում, այլ չունեմ այն ակտիվ մասնակցությունը, որը սովոր եմ այսպիսի հարցերում դրսեւորել, որովհետեւ այս հարցի լուծումը մի փոքր այլ ձեւով եմ պատկերացնում եւ փորձում եմ ինչ-որ ձեւաչափեր, քաղաքական նիշա ստեղծել, որտեղ այն մարդիկ, ովքեր ընդունում են, որ պետք է Արցախի համար պայքարել, բայց չեն ընդունում այն գործիքակազմը եւ անձերին, որոնք այսօր պայքարում են, այդ մարդիկ կարողանան այդ ձեւով իրենց պայքարի մասին բարձրաձայնել ու կարողանան նաեւ ազդել այս իշխանությունների վրա։

- Ի՞նչ քաղաքական նիշայի մասին է խոսքը, նոր շարժո՞ւմ, առանձին թի՞մ, որն այսօրվա ընդդիմությունից դուրս կլինի, բայց նաեւ այս իշխանություններին ընդդիմադիր։

- Ես կարծում եմ՝ այս պայքարը մեկ օրվա պայքար չէ։ Այս պայքարը երկար է լինելու, եւ Արցախի ճանաչումը կամ չճանաչումը մեկ օրվա կամ մեկ ամսվա գործընթաց չէ։ Չնայած Ադրբեջանի կողմից կան մաքսիմալ ճնշումներ, որպեսզի շատ կարճ ժամանակում այս հարցի լուծումը տրվի։ Ու երկարատեւ պայքարի ժամանակ այս կամ այն պլատֆորմի ոչ էֆեկտիվ լինելը բերում է երկու արդյունքի՝ կա՛մ ընդհանրապես շարժումը մարում է, կա՛մ նոր պլատֆորմներ են ստեղծվում։ Հիմա, եթե այս պայքարը չհասնի հաջողության, ես կարծում եմ, որ պետք է ստեղծել բազմաթիվ այլ` այլընտրանքային պլատֆորմներ, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր չեն ընդունում այսօրվա հավաքվածներին կամ նրանց կիրառած տեխնոլոգիաները։

- Ասում եք՝ նոր շարժում, բայց Դուք դեռ 2017-18 թվականից ունեիք նման շարժում՝ «Միասնություն» շարժումը։ Այդ շարժումից ի՞նչ է մնացել։

- «Միասնություն» շարժումն այս պահին, այո, այդքան ակտիվ չէ, որքան 2017, 2018, 2019 թվականներին, որովհետեւ այդ ժամանակ կային կոնկրետ ազգային խնդիրներ, որի համար այն ստեղծվել էր: Դուք տեսաք, որ շարժումն ընտրություններին էլ չմասնակցեց, որովհետեւ մենք իշխանության գալու խնդիր չէինք դրել մեր առջեւ։ Խնդիրը դրված էր սերնդափոխությունը։ Եվ մեր շարժումից էլ այսօր բազմաթիվ մարդիկ ակտիվ մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դրա համար պետք է ստեղծել մի քանի հարթակներ, որտեղ մարդը կախված չի լինի այս կամ այն անձից՝ ինքը կգա այդ հարթակում իր կարծիքը կարտահայտի, եւ այդտեղ կծնվեն նոր լիդերներ։

- Ընդդիմության սխալները, ըստ Ձեզ, որո՞նք են, որոնց պատճառով չեն կարողանում գալ իշխանության։

- Կարելի է բազմաթիվ սխալներ նշել, բայց ընդդիմության ամենակարեւոր ֆունկցիան այն է, ինչ հիմա անում է։ Այսինքն՝ տեսնում է բացասական գործընթաց երկրում եւ փորձում է այդ գործընթացի դեմն առնել։ Տեսնում է, որ կա արտաքին բավականին մեծ ճնշում Հայաստանի վրա, եւ փորձում է այդ ճնշումը որեւէ կերպ դիվերսիֆիկացիա անել։ Ունենալով ուժեղ ընդդիմություն՝ իշխանությունը չի կարող գնալ եւ ամեն վայրկյան ստորագրել այն, ինչ ինքը կուզի, ինչպես եղավ պատերազմի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մեկ օրում կապիտուլյացիայի ակտը ստորագրեց։

- Դուք համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա, դիմադրության շարժմանը կհաջողվի՞ Փաշինյանին մոտ ապագայում հեռացնել իշխանությունից։

- Գործընթացները դեռ միջանկյալ փուլում են։ Այս պահին տալ գնահատական` կհաջողվի, թե ոչ, ես չեմ կարող։ Քաղաքականությունը գուցե ճիշտ հաշվարկների գիտություն է, բայց  շատ հաճախ լինում են նաեւ ֆորսմաժորներ։ Իսկ դրանք երկու բանից են կախված՝ այն տեխնոլոգիաներից, որոնք կիրառվում են, ինչքանով են դրանք ազդում ժողովրդի վրա, եւ աշխարհաքաղաքական գործընթացներից։ Այժմ տեսնում եք, որ աշխարհաքաղաքական լուրջ պրոցեսներ են ընթանում՝ պատերազմ է տեղի ունենում` Ռուսաստան-Ուկրաինա, ավելի ճիշտ՝ Ռուսաստան-Արեւմուտք, եւ կախված դրանից՝ շատ բան կարող է նաեւ այստեղ փոփոխվել։ Բայց կարող եմ ասել միանշանակ մի բան, որ թե՛ ժողովուրդը եւ թե՛ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չեն ցանկանում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։

- Իսկ իշխանությո՞ւնը։

- Իշխանությունն այլընտրանք չի տեսնում, իշխանությունն ունի երկու բան՝ կա՛մ փորձի, օգտվելով այս ցույցերից, ձգձգել այդ ճանաչման գործընթացը, կա՛մ պետք է հրաժարական տա, որովհետեւ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, դա անդառնալի գործընթաց է, եւ դրանից շատ ավելի քիչ բանի համար Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ես կարծում եմ, որ իշխանությունները կունենան այդքան բարոյականություն, որ գոնե այս ճակատագրական զիջմանը չգնան։ Բայց, միեւնույն ժամանակ, ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ճնշումների տակ հրաժարական տվեց, մեր հարգելի ընդդիմադիր գործիչները պետք է ժողովրդին բացատրեն, թե ինչ է լինելու դրանից հետո։ Այն ընդհանուր բառերը, որոնք ասվում են, պարզ է, չէ՞, որ որեւիցե մեկի մոտ հավատ եւ գործողություններ անելու ցանկություն չեն առաջացնում։ Մի բան է, երբ դու ասում ես՝ Փաշինյանը կգնա, դրանից հետո մենք կանենք այս քայլը, հետո կանենք երկրորդ քայլը, հետո կգնանք կպայմանավորվենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կամ ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը հեչ կանենք եւ միայն Ռուսաստանի հետ կշփվենք ու կհասնենք նրան, որ ոչ միայն Արցախի հարցը դուրս կգա օրակարգից, այլեւ Հադրութն ու Շուշին էլ հետ կբերենք։ Այսինքն՝ չկա այն կոնկրետ գործողությունների պլանը, որը լսելով՝ ժողովուրդը դուրս կգա եւ կասի՝ այո, այս իշխանություններին պետք է հեռացնել։ Այդ «Մերժիր Սերժինը», որ աշխատեց չորս տարի առաջ, այսօր չի աշխատում «Մերժիր Նիկոլ»-ով, որովհետեւ այն ժամանակ Նիկոլը ցույց չէր տվել, թե ինքն ինչ ձեւի կառավարիչ է լինելու։

Մարդիկ ուղղակի դուրս եկան եւ մերժեցին Սերժ Սարգսյանին։ Այսօր մարդիկ արդեն տեսնում են, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է իրեն դրսեւորում որպես կառավարիչ, բայց այն մարդիկ, որոնք ուզում են նորից գալ իշխանության, ժողովուրդը նրանց նկատամբ էլ ունի բացասական վերաբերմունք։ Ուստի, իրենք կա՛մ պետք է ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին եւ ասեն՝ այս մաքրամաքուր մարդը պետք է լինի ապագայում ՀՀ վարչապետ, եւ մենք գնալու ենք նրա հետեւից ու ներկայացնելու ենք հստակ ծրագիր, իսկ մենք իրեն օգնելու ենք, որպեսզի երկիրն էս իրավիճակից հանենք, կա՛մ լինելու է այն, ինչ այս պահին ունենք։  Այսինքն՝ պետք է մարդկանց տալ կոնկրետ տեսլական։ Եվ եթե ընդդիմությանը հաջողվի դա առաջ քաշել, ապա ես կարծում եմ՝ ցույցերը, բնականաբար, ավելի բազմամարդ կլինեն, եւ ավելի մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. Մարուքյան
Ամենադիտված