Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Ի՞նչ կապ ունի Արթուր Մեսչյանի ապօրինի կառույցի հետ․ «Իրավունք»

Armenian Press

«Իրավունք» թերթը գրում է. «Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

-Մայիսի 9-ի Եռատոնը Դուք ինչպե՞ս նշեցիք:

Այդ տոնը դիմավորել եմ իմ տանը, իմ բակում, ընտանիքիս հետ: Ոչ մի տեղ չեմ կարողացել ներկա լինեմ: Այն իրական աշխարհը, որը ձեռք բերեցինք, երազանք էր մեզ համար: Ինձ թվում էր, որ վաղվա օրն ավելի կայուն պետականության առջեւ պետք է կանգնենք: Այնինչ փորձությունը բերեց նրան, որ ընդհանրապես զրկվեցինք մեր իրական շատ բարիքներից:

-Ձեր պապերը մասնակցե՞լ են Հայրենական մեծ պատերազմինկպատմե՞ք նրանց մասին:

Այո, եւ մայրական, եւ հայրական կողմի պապերս գնացել են պատերազմ եւ չեն վերադարձել: Մինչեւ չորս, հինգ տարի` հայրական պապս անհետ կորած էր: Այստեղի արխիվներում փնտրում ու չէինք գտնում: Բայց հորեղբորս տղան` որը Մոսկվայում է, այնտեղի արխիվներից տեղեկացավ, որ հորս հայրը` Միրոն, հուղարկավորված է Բելոռուսիայի Եղբայրական գերեզմանատանը: Մենք գնացինք, տեսանք, աղոթք արեցինք, խնկարկեցինք, մի փոքր հող վերցրինք, բերեցինք մեզ հետ:  յսպիսով`յոթանասունվեց տարի անց նոր միայն կարողացանք տեղեկանալ, թե Միհրան պապին որտեղ է զոհվել, եւ որտեղ է գտնվում իր գերեզմանը:

-Ռուս-հայկական հարաբերություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

Ցանկացած ընտանիքում կամ ազգի մեջ կա մի հասկացողություն` ամեն տեղ պետք է լինի ազնվություն: Եթե չկա ազնվություն, համարեք, որ ամեն տեղ էլ խնդիր կա: Ավետարանն ասում է `մարդիկ գործերով են ի հայտ գալիս: Քաղաքականությունը պետք է լինի կիրթ եւ դրա հետ մեկտեղ` ազնիվ...

-Խոսում եք ազնվությունիցարդյո՞ք արդարացի էերբ Ձեր տունը վերածել եք մշակութային կենտրոնիբայց այսօր Ձեզ այն վիճակի են հասցրելոր նույնիսկ

ստեղծագործել չեք կարողանում:

Եթե արդարացի լիներ, ես այս կարգավիճով այստեղ ներկա չէի լինի: Ուրիշ մտքով, հոգեբանությամբ ու մոտեցումով ներկա կլինեի: Բայց իրենք թույլ են տալիս, որ դու ինքդ դուրս գաս քո հունից, էությունից, մարդկային որակից: Խոսում, արտահայտվում ես, ասում են` քաղաքականությամբ է զբաղվում, որը չգիտեմ ինչ լոզունգ է դարձել: Ինչ քաղաքականություն... Այս պետությունը, պետականությունն իմ մի մասնիկն են, երբ որ ինքը անհանգիստ է, ես անհանգստացած եմ: Ուզեմ թե չուզեմ պետք է բարձրաձայնեմ, խոսեմ, հասկանամ:

Անկեղծ ասած՝ տունը ինձ տրման օրվանից հետո ոչ միայն տուն է ապրելու համար, այլ` արարման համար: Ես այսօր շատ բաներից չարացել եմ եւ ափսոսում եմ, որ այսքան գործեր անելուց հետո` ես իմ երկրի մեջ պետք է ունենամ խնդիր: Եթե խնդիրները որոշվում են այժմյան օրենքներով, սա օրենք չի: Սա ընդամենը մարդասպանություն է: Մարդիկ կան մեր երկրում, ներդրում են անում: Իրենց ներդրումը մեծ փողեր աշխատելն է: Օրինակ` այսօր իմ տունը քանդում են, ներդրում են անում: Ասում են` բիզնես ենք անում: Փող են աշխատում: Ես էլ ներդրում եմ անում, չգիտեմ՝ ինչ եմ պահում: Ես մարդկային հարաբերություն եմ քարոզում ամբողջ աշխարհի համար:

– Ինչպե՞ս ավարտվեց Ձեր տան հետ կապված պատմությունը:

Չի ավարտվել, ընդհակառակը օր օրի ավելի սաստկանում, վատանում է: Հետաքրքիրն այն է, որ սկզբից տեղյակ չէի, որ այսքան ծախսերի տակ պետք է մտնեմ, որովհետեւ հույս ունեի, որ կա օրենք, եւ օրենքի շրջանակում պետք է արվի ամեն ինչ: Իհարկե, ես խոսում եմ օրենքից, իսկ որոշ մարդիկ խոսում են առեւտրից: Հատկապես փաստաբան մարդիկ... Փաստաբան Տիգրան Խուրշուդյանը Հանրային հեռուստատեսությամբ ելույթ է ունենում. կրկնում եմ, ես օրենքի մասին եմ խոսում, իսկ ինքը եկել է իմ տունը քանդում է եւ ասում է՝ իրենք ինձ առաջարկել են երեքհարկանի տուն` քանդեն նորից կառուցեն: Ես հետո չեմ ուզել եւ իրենցից ուզել եմ մեկ միլիոն դոլար:

Ես ուզում եմ այդ նույն Տիգրան Խուրշուդյանին հարց տամ` դու ինձ տեսե՞լ ես, իմ հետ խոսե՞լ ես իրականում: Դու եկել ես, որ իմ այս տունը, որ ես սարքել եմ, քանդեմ, մեկ միլիոն առնե՞մ: Դե արի տեսնեմ, կգնահատե՞ս այդ միլիոնը:  Եվ այն մարդու հետ, որ զրույց է եղել, կամ ինքը տեղյակ է, այդ նույն մարդը թող կանգնի հայ մարդկանց աչքերի մեջ նայի եւ ասի, թե ինձ ոնց էր խնդրում կամ ուզում էր համոզել եւ ճանապարհ դներ, գնայի Հայկ Մարությանի մոտ, որ ես խնդրեի վերջինիս, որ այս գեղեցիկ, ապօրինի կառույցը շինարարության շինթույլտվություն ստանա:

Իրենք հասան իրենց նպատակին: Հայկ Մարությանը դա արեց: Տվեց, որովհետեւ այնտեղ մամոնան շատ արժեքավոր էր: Բայց մինչեւ այդ, Հայկ Մարությանը լավ էլ գիտեր այս խնդիրները: Այդ մարդիկ գեղեցիկ կանաչապատումով նախագիծ են գծել, որ ցանկացած բնակչի ոգեւորեն: Ասեն` տեսեք ինչ ենք կառուցում ձեզ համար: Իրականում կգան, եւ ես այդ բոլորը ցույց կտամ:

– Սո՞ւտ էր դա:

Իհարկե, սուտ է:

– Այսինքնկեղծ նախագծերով են հանդես գալիս:

– Սրանով սկզբից խաբել են որոշ մարդկանց: Ցույց են տվել բնակիչներին, որ ստորագրություն հավաքեն:

– Իսկ այս ամենի հեղինակն ո՞վ է:

Այդ ամենի հեղինակը Մանուկյան Արմենն է... Նույն այս տարածաշրջանում կա մարդ, որը Արթուր Մեսչյանն է: Ինքը ժամանակին, որպես բակի բնակիչ, բողոքել է այս շինարարության դեմ ու ստորագրել է, որ չկառուցվի, բայց հետո, որպես գլխավոր ճարտարապետ, ստորագրել է: Համաձայն է, որ կառուցվի»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular