London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Այս իշխանությունները հստակ ասում են, որ իրենք կողմ են Ադրբեջանի առաջ քաշած պահանջներին. «Փաստ»

Armenian Press

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այս պահին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ ձևավորված բանակցային երկու ֆորմատ կա՝ Մոսկվայի և Բրյուսելի: Երկու տեղերում բանակցային գործընթացը բացառապես վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերականգնմանը: Արցախի խնդիրը երկու տեղում էլ հետին պլան է մղված:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացներին, նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում արձանագրված ազդակներին: «Արցախի խնդիրն այն աստիճանի է հետին պլանում, որ ինձ մոտ տպավորություն էր, թե նախօրեին, պատասխանելով Փառուխի մասին հարցին, Լավրովը հստակ չգիտեր, թե Փառուխը որտեղ է, ու կարծում էր, թե այն կապված է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդրի հետ: Լավրովի երևանյան հայտարարություններում, ըստ էության, մենք տեսանք, որ Արցախի վերաբերյալ հատվածում զուտ լավատեսական գնահատականներ էին՝ խաղաղություն, կայունություն:

Մինչդեռ, թե ինչպե՞ս կլուծվի հիմնախնդիրը, և հատկապես ի՞նչ տեղ է միջազգային հանրությունը պատրաստ հատկացնել Արցախի ինքնորոշման իրավունքին, պարզ չէր: Ինչ վերաբերում է հայռուսական հարաբերություններին, ապա այստեղ ձևավորված բավականին մեծ օրակարգ կա, և թե՛ Լավրովը, թե՛ Արարատ Միրզոյանը շարունակում էին մնալ այդ օրակարգի շրջանակներում: Լավրովի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանը չբարձրաձայնեց Արցախի համար կարևորագույն խնդիրները՝ նույն ինքնորոշման իրավունքի հարցը:

Սա թողնում է այն տպավորությունը, որ, ամեն դեպքում, Լավրովի՝ Հայաստան գալու հիմնական նպատակն իսկապես ՀԱՊԿ-ն է, կամ էլ՝ տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ նաև Թուրքիայի հնարավոր քայլերը մեր տարածաշրջանում, որին ասուլիսի ժամանակ ԱԳ նախարարները որևէ անդրադարձ չկատարեցին»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ ամենակարևոր և օրակարգային խնդիրների մասին հանրությունը տեղեկություն չստացավ:

Անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, թե Փառուխում իրավիճակը կդիտարկվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեքստում, և այս առումով դիտարկելով Ադրբեջանի արձագանքը, նա շեշտեց Ադրբեջանի կողմից Ռուսաստանին պարտադրվող տեղեկատվական քաղաքականության մասին. «Լավրովը այստեղ Փառուխի խնդիրը որպես գոյություն ունեցող խնդիր ընդունեց, բայց հետո ՌԴ ԱԳ նախարարությունը, փաստացի, պաշտոնական հաղորդագրության մեջ սրբագրեց Լավրովի խոսքերը:

Բացի այդ, «РИА Новости» գործակալությունն իր էջերից հեռացրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հարցազրույցը (հարցազրույցում անդրադարձ կար նաև Փառուխին ու Քարագլխին-խմբ.): Պարզ է, որ Ադրբեջանը Ռուսաստանի վրա տեղեկատվական քաղաքականության առումով ճնշում է գործադրում ու կարողանում է ինչ-որ խնդիրներ լուծել, արդյունքների հասնել: Մինչդեռ պաշտոնական Երևանն այդ ամենին ուշադրություն չի դարձնում, որևէ տեղ դժգոհություն չի հայտնում, ինչը շատ խնդրահարույց է»: Խոսելով սահմանագծման, սահմանազատման, նաև կոմունիկացիաների շուրջ առկա գործընթացների մասին՝ քաղաքագետը շեշտեց. «Այդ գործընթացների շրջանակներում բոլոր հայտնի պայմանավորվածությունները Հայաստանի համար լավատեսության որևէ առիթ չեն տալիս: Մայիսի 23-ին Բրյուսելում եռակողմ հանդիպմանը խոսվեց այն մասին, թե ինչ ճանապարհներ են բացվելու, մաքսային, հողային վճարների վերաբերյալ ինչ պայմանավորվածություններ կան: Բոլոր այս հարցերում չափազանց ակնհայտ է, որ շահող կողմը բացառապես ադրբեջանա-թուրքական դաշինքն է: Թշնամին ավելին է ստանում, քան Հայաստանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ թշնամին իսկապես թշնամաբար է տրամադրված մեր երկրի դեմ, դժվար չէ կռահել, որ այն լրացուցիչ ռեսուրսները, որոնք ստանալու են, հետագայում ուղղվելու են հայկական պետությունների դեմ: Նույնը դեմարկացիայի, դելիմիտացիայի հետ կապված խնդիրներին է վերաբերում:Թշնամուն արդեն հանձնել են ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, նույնիսկ ՀՀ տարածքից բնակավայրեր: Այդքանը հանձնելուց հետո նոր գնում են դեմարկացիա, դելիմիտացիա իրականացնելուն»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իրականում նպատակի հիմքում բոլոր ենթակառուցվածքները ՀՀ տարածքում պահպանելը պետք է լիներ:

«Իսկ այսօր առկա տրամաբանությամբ ստացվում է, որ գնալու են ու իրավական ուժ տան Ադրբեջանի մոտեցումներին, որովհետև ակնհայտ է, որ այս վիճակում Ադրբեջանը պարտադրողի դիրքերից է հանդես գալիս: Վերջին 2 տարվա՝ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածի փորձը ցույց է տալիս, որ իրենց պարտադրանքը տեղ է հասնում: Հիմա Ադրբեջանն ուզում է դեմարկացիայի, դելիմիտացիայի անվան տակ որպես Ադրբեջանի տարածք ամրագրել այն, ինչ զավթել է պատերազմից հետո նաև ՀՀ տարածքից: Դրա համար, քանի դեռ կա այդ ուժի սպառնալիքը, նաև նրանց ռազմական ներկայությունը մեր երկրի տարածքում, քանի դեռ Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշում կա, դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը չի կարող օգտակար լինել հայկական պետություններին»,-ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ խնդիրները շատ են, և նշվածները պարզապես ջրի երեսին երևացողներն են:

«Քանի դեռ այս սպառնալիքները չեզոքացված չեն, գնալ և Ադրբեջանի հետ ինչ-որ բաներ պայմանավորվելն անթույլատրելի է: Այս իշխանությունները հստակ ասում են, որ իրենք կողմ են Ադրբեջանի առաջ քաշած կետերին ու պահանջներին և ոչինչ չեն առաջարկում, դիվանագիտական մեխանիզմներ չեն մշակում: Տպավորությունս այն է, որ մեր տարածաշրջանում հստակ սպասարկում են թուրք-ադրբեջանական դաշինքի շահը: Էլ չեմ խոսում այն մասին, որ կապիտուլ յացիա ստորագրած իշխանություն է, որի առկայության պարագայում անհնար է դրական որևէ բան սպասել Հայաստանի կամ Արցախի համար: Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի այն պարտադիր պահանջներից մեկը, որից հետո միայն մեր ժողովուրդը իր կարծիքը կհայտնի բոլոր գործընթացների իրականացման տեսանկյունից»,-եզրափակեց քաղաքագետը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular