Հայտնի է՝ որքան կենսաթոշակ է ստանում Ալլա Պուգաչովան
PhotosՀաճախ արվեստագետների կենսաթոշակներն ավելի քիչ են լինում, քան սովորական քաղաքացիները։ Լավագույն արտիստների հոնորարներն, իհարկե, միլիոններ են, բայց թոշակները հաճախ գրեթե նույնն են, ինչ ստանում են մեծ քաղաքների բնակիչները, գրում է life.ru֊ն։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամից ամսական ստանում է մոտ 50 հազար ռուբլի։ «Բայց Ալլա Բորիսովնան չի օգտագործում այս գումարը»,֊ասել է Պրիմադոննայի պրոդյուսեր Ելենա Չուպրակովան։ Վերջինիս հաղորդմամբ՝ Պուգաչովան իր կենսաթոշակը փոխանցում է իր հաշմանդամ երկրպագուին։