Ուկրաինուհիներն իրենց մերկ լուսանկարներն ուղարկում են զինվորականներին՝ նրանց ոգին բարձրացնելու համար. Daily Star
Բրիտանական Daily Star տաբլոիդը գրել է, որ ուկրաինուհիներն իրենց մերկ լուսանկարներն ուղարկում են ռազմաճակատում գտնվող զինվորականներին։
«Ուկրաինայի զորքերը աջակցություն են ստանում իրենց կանանցից, ովքեր մերկ լուսանկարներ են ուղարկում առաջին գծում Վլադիմիր Պուտինի դեմ կռվողներին»,- գրում է տաբլոիդը:
Խոսքը «Листівки нашим котикам» տելեգրամյան ալիքի մասին է, որը ստեղծել է 39-ամյա հոգեբան Աննա Ռիմարենկոն։
Ալիքն ունի ավելի քան 4000 բաժանորդ, այնտեղ ամեն օր անանուն հրապարակվում է մոտ 100 էրոտիկ լուսանկար։
Telegram-ի ստեղծողները նշում են, որ խոսքը արտիստիկ էրոտիկ լուսանկարների մասին է, այլ ոչ թե պոռնոգրաֆիայի։ Նրա բաժանորդների թվում են ոչ միայն զինվորականներ, այլ նաեւ կամավորներ, Տարածքային պաշտպանության ուժեր մարտիկներ։
Ըստ Աննա Ռիմարենկոյի՝ դա «վերադարձնում է սեքսուալությունն ու սերը» մի ազգի, որը ռուսական ներխուժումից հետո զրկված է երկուսից էլ։