Մաքսիմ Գալկինի և Վալերի Մելաձեի համերգները Թբիլիսիում չեղարկվել են
LeisureBiletebi տոմսերի ծառայությունը հայտարարել է Թբիլիսիում ռուս արտիստներ Մաքսիմ Գալկինի, Վալերի Մելաձեի, ինչպես նաեւ «Машина времени» խմբի մասնակցությամբ միջոցառումների չեղարկման մասին։
Այս որոշման մասին նշվել է Biletebi-ի՝ Վրաստանի մշակույթի նախարարությանն ուղղված բաց նամակում։
Ավելի վաղ տեղեկություն կար, որ ռուսական շոու բիզնեսի աստղերի համերգները պետք է անցկացվեին Սպորտի պալատում։ Միջոցառման անցկացման մերժման պատճառն իբր եղել է վերանորոգման աշխատանքների մեկնարկը։