Արցախի ապագայի բանալին Արցախի և Հայաստանի ժողովրդի ձեռքերում է. Ռոբերտ Քոչարյան
PoliticalԱրցախի ապագայի բանալին, իմ խորին համոզմամբ, Արցախի ժողովրդի ձեռքին է: Դա այդպես է եղել և' հիմա, և' 1992 թվականին, երբ մեր վիճակն ավելի լավ չէր: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իրենք՝ էլիտան գնալո՞ւ է համագործակցության՝ քայլ առ քայլ ինտեգրվելով Ադրբեջանի հետ, թե՞ իրենք այնուամենայնիվ պատրաստ են պայքարել»,-ասաց Երկորդր նախագահը:
Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, Արցախի հարցի լուծման բանալիների մի մասը ՀՀ ժողովրդի ձեռքին է:
«Հայաստանի ժողովուրդը կպարտադրի՞ իշխանություններին որոշակիություն մտցնել Արցախի վերաբերյալ իրենց մոտեցումներում, թե՝ ոչ: Չի՞ մտահոգում, որ հանարապետությունը և ինքնորոշում բառերը չկան, չի օգտագործվում ընդհանրապես: Սա ի՞նչ է նշանակում: Եթե ժողովուրդը պատրաստ է պայքարել, ուրեմն հնարավորություն կա այս ամենը կանգնեցնելու»: