Բրիտանացին հրաժարվել է կոշիկներից և ոտաբոբիկ է քայլում արդեն մեկ տարի
LeisureԱնգլիացի ուսանողը հայտնի է դարձել հայրենի քաղաքում և սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ որոշել է հրաժարվել կոշիկներից, գրում է Oddity Central-ը։ Բրիտանացին ավելի քան մեկ տարի քայլում է ոտաբոբիկ և կարծում է, որ դա իր լավագույն որոշումն էր:
Մեկ տարի առաջ Քեմբրիջի ուսանող Ջորջ Վուդվիլը գրեթե մշտապես կոշիկներ էր հագնում, նույնիսկ այն սենյակներում, որտեղ այլ մարդիկ հանում էին իրենց կոշիկները: Սակայն զբոսանքներից մեկի ժամանակ 20-ամյա երիտասարդը սկսել է կասկածել սպորտային կամ երկարաճիտ կոշիկներ կրելու անհրաժեշտության վրա։ Վերադառնալով տուն՝ բրիտանացին, իր իսկ խոսքերով, մի փոքր ուսումնասիրություն է արել և որոշել, որ նա ընդմիշտ հրաժարվում է կոշիկներից։
«Առանց կոշիկների քայլելու իմ առաջին փորձը եղել է ռեստորանում, որտեղ ես գնացել էի մայրիկիս և պապիկիս հետ, և դա բոլորովին այլ հաճույք էր», - հիշում է Ջորջը:
Նա ի վերջո դեն է նետել իր բոլոր 20 զույգ կոշիկները և կարծում է, որ դա իր լավագույն որոշումն էր: Սակայն նա երբեմն դժվարությունների է հանդիպում, օրինակ, նրան հաճախ խնդրում են հեռանալ, որտեղ նա գալիս է ոտաբոբիկ:
«Նույնիսկ ձմռանը սկզբում մի փոքր ցուրտ էր։ Բայց որոշ ժամանակ անց ընտելանում ես»,- կիսվել է նա: