Spice Girls-ը կթողարկի 1997 թվականի ալբոմի նոր տարբերակը
PhotosSpice Girls-ը հայտարարել է 1997 թվականին թողարկված Spiceworld ալբոմի նոր և ընդլայնված տարբերակի թողարկման մասին: Այս մասին հայտնում է NME-ն։
Ալբոմը կներառի օրիգինալ ստեղծագործություններ, բոնուսային թրեքեր, ինչպես նաև չթողարկված կենդանի ձայնագրություններ Virgin Records-ի արխիվից։ Ալբոմի թվային լյուքս տարբերակը ներառում է կենդանի երգերի շարք 1997/1998 թվականներին Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա և Մեծ Բրիտանիա շրջագայությունից։
Ալբոմի նոր թողարկումը կներառի նաև «Step To Me» երգի դեմո տարբերակը, որն ի սկզբանե ձայնագրվել էր զովացուցիչ ըմպելիքների գովազդային արշավի համար։ «Spiceworld» դարաշրջանը մեզ համար այնքան զվարճալի ժամանակ էր: Ո՞վ կմտածեր։ Խենթություն է մտածել, որ 25 տարի է անցել»,- ասվում է խմբի հայտարարության մեջ։