Հայկական վիրտուալ համալսարանը լիցենզիա կստանա (տեսանյութ)
Հայկական աշխարհԱյսօր կազմակերպվել էր համընդհանուր օնլայն ֆորում և ավարտական հանդիսություն Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) գործունեության 3-ամյակի առթիվ։
«Հայկական վիրտուալ համալսարանն օնլայն դպրոց է, որի միջոցով հայեցի դաստիարակություն ենք փորձում տալ մեր տասը միլիոն հայությանը»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՎՀ հինադրամի նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, ով նաև նշեց, որ սկիզբ է դրվելու երեխաների համար նոր ծրագրի և հնարավորություն է տրվելու ուսուցումն իրականացնել մոբիլ սարքերի միջոցով։
Միջոցառման մասնակցում էր նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքն ուրախ է այս քոլեջի ստեղծումով, քանի որ դրանից հետո պետական մի շարք ԲՈՒՀ-եր սկսեցին ակտիվանալ. «Որպեսզի այս քոլեջն ավելի գրավիչ դառնա երիտասարդների համար, մենք բարեգործական միության հետ սկսում ենք քոլեջի լիցենզավորման գործընթացը»,-ասաց նախարարը և հավելեց, որ լիցենզավորումից հետո Հայկական վիրտուալ համալսարանը, ոչ ֆորմալ կրթություն տալուց բացի, նաև ֆորմալ կրթություն ստանալու միջոց կլինի, բայց այն, իհարկե, մինչ այդ պետք է բարձրացնի գրավչությունը։
Օնլայն համալսարանում ավարտական հանդիսությունը ևս օնլայն էր։ Առաջին անգամ Հայաստանում շրջանավարտներն օնլայն դիպլոմներ ստացան։
Համալսարանը վերջերս ստեղծել և զարգացնում է մուլտիմեդիա փաթեթ՝ նախատեսված ոչ ուսանողների համար, ինչի շնորհիվ հայկական կրթությամբ հետաքրքրվողներն այսուհետ հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական մշակույթին և պատմությանը՝ առանց համալսարանի ուսանող դառնալու։